Երկուշաբթի, 19 Ապրիլի 2021,
Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2021թ. առաջին եռամսյակում պետական գանձարանին հարկային հատկացումները կրճատել Է 3,2% - ով' մինչև 12.15 մլրդ դրամ ($22.9 մլն)' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12.6% աճի դիմաց: Այդ գումարի 87,5% - ը կամ 9,8 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով, տարեկան 12,5% անկումով (նախորդ տարվա 8,7% աճի դիմաց)։
|
Երկուշաբթի, 19 Ապրիլի 2021,
Արմինֆո. Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2021թ. առաջին եռամսյակում պետական գանձարան հարկային վճարումները կրճատել Է տարեկան 8,6 տոկոսով ՝ մինչեւ 7,4 մլրդ դրամ: Մասնավորապես, մաքսատուրքերի գծով վճարվել է 23.2 մլն դրամ, ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ)՝ 1.8 մլրդ դրամ, անուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ)՝ 3.6 մլրդ դրամ: Այս մասին է վկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը։
|
Երկուշաբթի, 19 Ապրիլի 2021,
|
Ուրբաթ, 16 Ապրիլի 2021,
Արմինֆո. Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է 2021 թվականի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալով: Հունվար, փետրվար և մարտ ամիսներին բանկը պետական բյուջե վճարել է շուրջ 1 միլիարդ 740 միլիոն դրամ ծավալով հարկ:
|
Ուրբաթ, 16 Ապրիլի 2021,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, ելնելով հաճախորդների պահանջներից, շարունակում է զարգացնել մանրածախ պրոդուկտների շարքը և մշակել շահավետ առաջարկներ շուկայի հիմնական մասնակիցների հետ համատեղ:
|
|
|
Ուրբաթ, 16 Ապրիլի 2021,
Արմինֆո. Կոոպերացիոն նախագծերի առաջմղման նպատակով ԵԱՏՄ-ում մտադիր են մշակել որոշ ֆինանսական մեխանիզմներ, որոնք թույլ կտան վերջիններիս իրականացման համար արտոնյալ պայմաններով ֆինանսավորում տրամադրել: Այդ մասին ապրիլի 16 - ին առցանց-ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը ՝ պատասխանելով Արմինֆո-ի թղթակցի հարցին։
|
|
|
Ուրբաթ, 16 Ապրիլի 2021,
Արմինֆո. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը 2021թ. առաջին եռամսյակի արդյունքներով, ինչպես եւ մեկ տարի առաջ, շարունակում է գլխավորել "Գազպրոմ Արմենիա" ընկերությունը, որը պետական գանձարան է վճարել 18.7 մլրդ դրամ (5.6% տարեկան աճով), որից 21.2 մլն դրամը ՝ մաքսատուրքերի գծով, 1.4 մլրդ դրամը՝ ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), 16.9 մլրդ դրամը ՝ անուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ): Այս մասին են վկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։
|
Ուրբաթ, 16 Ապրիլի 2021,
Արմինֆո.ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է, որ "մատների վրա կարելի է հաշվել այն երկրները, որտեղ 2020 թվականին տնտեսական անկում չի եղել": "Շատ վատ է, որ մենք 7,6 տոկոս տնտեսական անկում ենք գրանցել, բայց ամեն ինչ համեմատության մեջ պետք է դիտարկել, իսկ մենք, քովիդից բացի, պատերազմ ու ներքին դիմակայություն ենք ունեցել",-ապրիլի 16 - ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է նա:
|
Ուրբաթ, 16 Ապրիլի 2021,
Արմինֆո. Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի 42 կմ երկարությամբ Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածն աշնանը արդեն ասֆալտապատվելու է: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՝ ԱԺ-ում պատասխանելով խորհրդարանականների հարցերին։
|
Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021,
|
Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021,
|
Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021,
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակները և ընթացող փորձագիտական աշխատանքների բնույթը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
|
Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021,
Արմինֆո. Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչը ֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի: Հայաստանի տնտեսության վերաբերյալ նրա գնահատականներն ու վերլուծություններն անչափ հետաքրքիր են:
|
Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021,
|
Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021,
|
Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021,
Արմինֆո.Արևոտ օրերով հարուստ Ապարանում՝ սարի լանջին, բացվում է վարդաքաղաքը։ 2.5 հեկտար ջերմատանը միայն հոլանդական վարդեր են՝ անուշաբույր, գույնզգույն ու եզակի տեսակներ։
|
Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021,
Արմինֆո. 2020թ. պետբյուջեից Հայաստանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացվել է 14.3 մլրդ դրամ: Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
|
Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021,
|