"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո."Տաշիր Կապիտալ" ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին դիմելու է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով: Այդ մասին սոցիալական ցանցերում գրել է "Տաշիր Կապիտալ" - ի գլխավոր տնօրեն, "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Խաղաղ, հուզական և մեղեդային․ Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացավ «Սիմֆոնիկ օրորոցայիններ» ալբոմի ձայնագրումն ու շնորհանդեսը։

Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը:

ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ նախկին ղեկավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը: Այդ մասին հոկտեմբերի 29-ին լրագրողներին հաղորդել է ընկերության նախկին ղեկավար, "Մեր ձեւով" շարժման համակարգող խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջկառավարական բանակցությունները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ։

Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը BACEE հոբելյանական համաժողովի շրջանակում հանդես է եկել «Connected, Convenient, Converse. Mobile Banking Reimagined» թեմայով բանախոսությամբ՝ ներկայացնելով Բանկի թվային փոխակերպման ընթացքը և ապագա զարգացումների տեսլականը։

2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանում բրենդի արտադրողները և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները միացել էին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն հայկական բրենդի աշխարհագրական նշման (ԱՆ) ստեղծման համար» ծրագրի թիմին՝ «Մանուկյան» գինու և բրենդիի գինու գործարանում կայացած մեկօրյա աշխատաժողովին մասնակցելու և աշխարհագրական նշման համակարգի ապագան քննարկելու նպատակով։

Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումն աճել է ավելի քան 77% - ով ՝ կազմելով 71.4 մլն դոլար, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծավալը կազմել է 40.4 մլն դոլար: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով գտնվում է Գերմանիայում՝ մասնակցելու հայ - գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուտակա Աօկիին (Mr. Yutaka Aoki) և նրա գլխավորած պատվիրակությանը։

1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 39% - ը գործունեություն է իրականացրել առևտրի ոլորտում:

ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությանը բյուջետային հատկացումները 2026 թվականին կավելանան 168 մլն դրամով՝ մինչեւ 1 մլրդ 102 մլն դրամ։ Դա պայմանավորված է գերատեսչության գործունեության եւ կադրային կազմի ընդլայնմամբ։ Այդ մասին հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հոկտեմբերի 29-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո 2026 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա, քան 2025 թվականին։ Մինչդեռ, երկրի խորհրդարանի և նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը կկրճատվի։ Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ԱրմՍվիսԲանկը հպարտությամբ հայտարարում է, որ Բանկի “Climate Intelligence: ArmSwissBank Leads Green” արշավը ճանաչվել է հաղթող հեղինակավոր IPRA Golden World Awards 2025 մրցանակաբաշխության “Climate Change and Literacy” անվանակարգում։

ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.  Սեւ ծովով անցնող ստորջրյա էլեկտրաէներգետիկական մալուխի նախագիծը, որը Հարավային Կովկասի էներգահամակարգերը պետք է միացնի Եվրամիության հետ, սպասում է PCI/PMI (համաեվրոպական հետաքրքրության նախագիծ) կարգավիճակի ստացմանը: Այd մասին հաղորդում է "Գրուզիա Օնլայն"-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.  Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը որոշակի օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը, բայց անհրաժեշտ կլինի որոշել ծախսերի առաջնահերթությունները: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ անդրադառնալով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի համապատասխան նախաձեռնությանը։

ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ընկերության ՝ էլեկտրաէներգիայի գինը նվազեցնելու առաջարկը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է "Մեր ձեւով" շարժման համակարգող, "Տաշիր Կապիտալ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը։

ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով:

Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման դասընթացների մեկնարկին ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորությամբ օրերս կայացել է խորհրդակցություն՝ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող կամ այդ գործառույթն իրականացնելու ցանկություն ունեցող անձանց գիտելիքների ստուգման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան (ՀԹՀԱ), որը Հայաստանում համընթաց թարգմանիչների միակ մասնագիտական միավորումն է, հիմնադրվել է դեռևս 2007 թվականին։ Այսօր ասոցիացիան 20-ից ավելի բարձրակարգ համընթաց և հաջորդական թարգմանության ծառայություն մատուցող մասնագետների հարթակ է։

IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականի հոկտեմբերի 20–21-ին IDBank-ը մասնակցեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (BACEE) 50-րդ հոբելյանական միջազգային բանկային համաժողովին՝ որպես արծաթե հովանավոր։ Համաժողովը նվիրված էր Ասոցիացիայի 25-ամյակին և տեղի ունեցավ Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ համախմբելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանկային և ֆինանսական ոլորտների առաջատար ղեկավարներին ու մասնագետներին։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23