Ռուստամ Բադասյանը եւ Ալֆոնսո Դի Ռիզոն քննարկել են հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
 Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Հանդիպմանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հարցերը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՊԵԿ նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազան հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: 

Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ՏՀԶԿ և ՄԶԾ համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի իրականացումը և դրա շրջանակում Իտալիայի հարկային ծառայութան և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև ձևավորված համագործակցային միջավայրը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռել հայկական կողմին փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքներ և հմտություններ:

 Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

Հայաստանը մոտ 80 մլրդ դրամով ավելացրել է եկամուտների գծով, եւ 75 մլրդ դրամով՝ ծախսերի գծով իր ակնկալիքները. Ֆինանսների նախարարություն
 Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի տնտեսության վերականգնման ավելի արագ տեմպերով պայմանավորված ՝ հանրապետության ֆինանսական իշխանություններն առաջին կիսամյակի ընթացքում վերանայել են ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի գծով իրենց կանխատեսումները։ Այդ մասին այսօր ՝ սեպտեմբերի 27-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2021 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականը։

 Շաբաթ, 25 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

 Շաբաթ, 25 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

IRNA. Իրանից Հայաստան արտահանման ծավալն զգալիորեն աճել է
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Իրան-Հայաստան առեւտրի համատեղ պալատի ղեկավար Էրվիկ Յարիջանյանը ILNA-ին հաղորդել է, որ Իրանից Հայաստան արտահանման ծավալն զգալիորեն աճել է, սակայն Հայաստանի իշխանությունները ավելացրել են երկիր արտահանման ծախսերը, ինչը կարող է բացասաբար ազդել առեւտրի վրա: Այդ մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Հայաստանում վերսկսվել է ԱՊՊԱ ապահովագրով փոխադրամիջոցների աճը, եւ դիտվել է հավաքագրումների բարձրացման միտում
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանում վերսկսվել է ԱՊՊԱ ապահովագրով տրանսպորտային միջոցների աճ։ Եվ, ինչպես վկայում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները, 2021թ. հունվար-օգոստոսին դրանց թիվն ավելացել է 1%-ով' մեկ տարի առաջ 2,9% անկումից հետո, բայց առայժմ խիստ զիջում է 13% - ի կանխատեսումային վերընթաց տեմպերին 2019թ. նույն ժամանակահատվածում: Սակայն քանակական արտահայտությամբ ս. թ. հունվար-օգոստոս ամիսներին գրեթե հաջողվել է վերականգնել նախաքովիդային նշաձողը  556 082 միավոր 567 483 միավոր դիմաց:

Հայաստանի պետական գանձարանը վաճառքի կհանի 1,5 մլրդ դրամ արժողությամբ ադամանդներ, զմրուխտ, ոսկի եւ զարդեր
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 24-ին հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության "Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան" գործակալության կողմից 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին: Նախագիծը հավանության է արժանացել առանց զեկուցման եւ քննարկման։

Մի դրամի ուժը հատել է 40 մլն ՀՀ դրամի սահմանը
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Մի դրամի ուժը հատել է 40 մլն ՀՀ դրամի սահմանը։ Այս առիթով «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի Լույս» հաղորդումը հյուրընկալել էր IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանին ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանին։

2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը 0,2 տոկոսով նվազեցրել է բնական գազի ներմուծումը՝ հեղուկ գազի ներմուծման 60,6 տոկոսով աճի պայմաններում
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը  0,2 տոկոսով նվազեցրել է բնական գազի ներմուծումը՝ մինչև 1 327 661 խորանարդ մետր: Ներմուծված բնական գազի մաքսային արժեքը հավասարազոր է կրճատվել (0,2 տոկոսով)՝ կազմելով 219,1 մլն դոլար:

Կպարզեցվի և կավտոմատացվի հիպոթեկային վարկի եկամտահարկի վերադարձման գործընթացը
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման գործընթացն ավտոմատացնելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում:

Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստին
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Սյունիքի մարզում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը կարժենա ավելի քան 1 մլրդ դոլար
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը և սահմանել նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման առանձնահատկությունները:

 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

"Ռոսատոմ" կորպորացիան եւ Հայաստանի կառավարությունը միջին հզորության նոր ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ հուշագիր են նախապատրաստում
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո."Ռոսատոմ" պետական կորպորացիան եւ Հայաստանի կառավարությունը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հուշագիր են մշակում: Այդ մասին օրերս էներգետիկայի հարցերով կլոր սեղանի ժամանակ հաղորդել է "Ռուսատոմ Սերվիս" ԲԸ վարչության պետ

Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է: Էքսպո-ցուցահանդեսի շրջանակում Բանկը  ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլև ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներով:

ԵԱԶԲ. Արտասահմանում եւ երկրի ներսում պահանջարկի ընդլայնումը շարունակում է նպաստել Հայաստանի արդյունաբերական արտադրությանը
 Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Արտաքին պահանջարկի ընդլայնումը աջակցել է տնտեսությանը, սպառողական պահանջարկը վերականգնվել է։ Հայաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը գնաճի արագացման ֆոնին։

Երեւան-Թբիլիսի արագընթաց գնացքի գործարկման ներդրումային ծրագիրը գնահատվում է 400 մլն դոլար
 Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Երեւան-Թբիլիսի արագընթաց գնացքի գործարկման ներդրումային ծրագիրը գնահատվում է 400 մլն դոլար: Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26