Հայաստանի 2022 թվականի պետբյուջեի նախագիծը նախատեսում Է ՀՆԱ 7 տոկոս աճ ՝ 2021 թվականի վերջին սպասվող 6,5 տոկոսից
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանի 2022 թվականի պետական բյուջեի ծախսերը 2021 թվականի պետբյուջեում ամրագրված ցուցանիշի համեմատ կաճեն 18,2 տոկոսով՝ մինչեւ 2 տրլն 188,4 մլրդ դրամ, հայտարարել է  ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին կառավարության նիստում ներկայացնելով "ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի նախագիծը:

"ԻՆԳՈ Արմենիա" ԱԸ-ն այցելել է ԱՐՄԵՆԱԼ գործարան  
 Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. ԱՐՄԵՆԱԼ գործարան է այցելել հայկական շուկայի առաջատար "ԻՆԳՈ Արմենիա" ապահովագրական ընկերության պատվիրակությունը եւ նրա գլխադասային "Ինգոսստրախ" կազմակերպության ներկայացուցիչները, որը ռուսական ապահովագրողների առաջին եռյակում է, տնօրենների խորհրդի անդամ Ալեքսեյ Սոկոլովի գլխավորությամբ: Այս մասին ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կայացել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագրի շնորհանդեսը
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Երեւանում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի շուկայի եւ առեւտրի ազատականացման ծրագրի (MLET) շնորհանդեսը, որը նախապատրաստվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից այդ աշխատանքներին ներգրավված մասնագետների հետ համատեղ, եւ որը Հայաստանին ավելի վաղ 8.5 մլն դոլարի չափով դրամաշնորհ էր հատկացրել դրա նախապատրաստման համար:

Նյութական ապրանքների առցանց վաճառքն ու առցանց-տաքսի ծառայությունները նոր կարգավորումներից դուրս են մնացել. Ում վրա կանդրադառնան նոր հարկային կանոնները
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Էլեկտրոնային ծառայությունների մատուցման ոլորտում հարկային նոր կարգավորումները չեն անդրադառնա առցանց տաքսի ծառայություններին եւ նյութական ապրանքների առցանց վաճառքին, սեպտեմբերի 29-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հանձնաժողովի նախագահ, "Հայաստան" խմբակցության անդամ Վահե Հակոբյանի հարցին, թե փոփոխությունները կհանգեցնեն առցանց տաքսիների սակագների նոր թռիչքի:

 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

Իրանում հայտարարել են "Հյուսիս-Հարավ" միջազգային փոխադրամիջանցքի գործարկումն արագացնելու մասին
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Բացի Իրանի եւ Ռուսաստանի տնտեսական զարգացումից, "Հյուսիս-Հարավ" միջազգային փոխադրամիջանցքի ակտիվացումը  օգուտ կբերի նաեւ տարածաշրջանի մյուս երկրներին, մասնավորապես, Չինաստանին եւ Հնդկաստանին: Այդ մասին հայտարարել է Իրանի ազատ եւ հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Մոհամադը։

 Ջրի սակագինը կբարձրացվի. ՀԾԿՀ-ում սխալ և աննպատակահարմար են համարում սակագնի պահպանումը բյուջետային մուտքերի հաշվին
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բանակցություններ է վարում ջրամատակարարման համակարգի միասնական օպերատոր "Վեոլիա Ջուր" ընկերության հետ վարձակալության պայմանագրի վերանայման շուրջ՝ առաջիկա 10-ամյակի համար ավելի կայուն գնային քաղաքականություն ձևավորելու նպատակով: Այդ մասին այսօր ՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ ընկերության հայտին։

British Petroleum-ը հաղորդել է ռուսական "Լուկօյլ"-ին "Ծանծաղ Ապշերոն"  նախագծի բաժնեմասի վաճառքի մասին
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Բրիտանական British Petroleum (BP) նավթային ընկերությունը հաղորդել է "Ծանծաղ Ապշերոն" երկրաբանահետախուզական նախագծում իր մասնաբաժնի 25%-ը ռուսական "Լուկօյլ"-ին վաճառելու մասին:

 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները 7 ամսում Հայաստանի պետբյուջե են փոխանցել 94,9 տոկոսով ավելի, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10,4 տոկոսով կամ 86,8 մլրդ դրամով, ինչը մեծապես պայմանավորված է հարկային եկամուտների աճով: Հարկերը ապահովել են բյուջեի բոլոր եկամուտների շուրջ 95%-ը։ Այդ մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները։

Պետբյուջեի ընթացիկ ծախսերի գրեթե 40%-ն ուղղորդվել է կենսաթոշակների եւ նպաստների վճարմանը. հունվար-հուլիս ամիսների հաշվետվությունը
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.1% - ով կամ 113.4 մլրդ դրամով: Աճը մեծապես պայմանավորված է պետական պարտքի, ոչ ֆինանսական ակտիվների, նպաստների եւ դրամաշնորհների սպասարկման գծով ծախսերի ավելացմամբ։ Այդ մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները։

Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը
 Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել: Համագործակցության շրջանակում Ամունդի-ԱԿԲԱ-ն իր շահույթից 10 հազար եվրո կտրամադրի Հայաստանում սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարության հետազոտությանը:

Բարձր մակարդակի խորհրդակցության ընթացքում քննարկել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկան
 Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախապատրաստմանը նվիրված բարձր մակարդակի խորհրդակցություն է տեղի ունեցել սեպտեմբերի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում:

Մի հաջողության պատմություն- Կանաչ էներգիա
 Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.«Optimum Energy ընկերությունը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը զբաղվում  է ինչպես արեւային կայանների շինարարությամբ, այնպես էլ ունենք սեփական արեւային կայաններ:

Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը հայտարարել է Երեւանում առաջին առեւտրային պալատի ստեղծման նախագծի մեկնարկի մասին
 Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը մեկնարկում է Երեւանում Արգենտինայի առաջին առեւտրային պալատի ստեղծման նախագիծը: Այդ մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Սլովակիան դիտարկում են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները
 Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Բաբայանը, նախարարության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան պարոն Միրոսլավ Հացեկի հետ:

2015 թվականից ի վեր Հայաստանում հարկային արտոնություններից օգտվել է 1009 նորաստեղծ ՏՏ ընկերություն
 Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.2015 թվականից հարկային արտոնություններից օգտվել են Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատող շուրջ 1009 նոր ընկերություններ: Այդ մասին ասվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր
 Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձևաչափերը:

ՀՀ ԿԲ ղեկավարը "«Կենտրոնական բանկերը հետկովիդյան տնտեսական աշխարհում» համաժողովին հանդես է եկել «Զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականության ժամանակաշրջանը» ելույթով
 Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021,

Արմինֆո. Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 27-ին առցանց ձևաչափով մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջազգային հետազոտական բարձր մակարդակի համաժողովին: 

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26