ԵՄ-ը 17 մլրդ եվրո արժողությամբ  հավակնոտ տնտեսական եւ ներդրումային ծրագիր է առաջարկում ԱԳ երկրներին  
 Շաբաթ, 3 Հուլիսի 2021,

Արմինֆո.Եվրոպական միությունը (ԵՄ) 17 մլրդ եվրո արժողությամբ նոր տնտեսական եւ ներդրումային ծրագիր է իրականացնում "Արեւելյան գործընկերության" (ԱԳ) երկրների տնտեսական բարեկեցության բարձրացման համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է ԵՄ բարիդրացիության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելին։

Telecom Armenia-ն նոր էջ է բացում Հայաստանի կապի պատմության մեջ  
 Շաբաթ, 3 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հուլիսի 2-ին Կարեն Դեմիրճյանը անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստանում Next Generation Network (NGN) ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի գործարկման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի հեռահաղորդակցության պատմության մեջ նման ճեղքում հաջողվել է կատարել Telecom Armenia (TM Beeline) եւ Nokia ընկերությունների համագործակցության շնորհիվ:

Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի “The most active issuing bank in Armenia, 2020” մրցանակին
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո.Վերակառուցման եվ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի շրջանակում  առևտրի ֆինանսավորման ծրագրի (TFP) ոլորտում նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը երրորդ անգամ անընդմեջ արժանանում է  ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ  մրցանակին:

Դարձիր Կոնվերս բանկի  Visa քարտապան՝ արտոնյալ պայմաններով
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո.Կոնվերս բանկն առաջարկում է մինչեւ հուլիսի 31-ը  դառնալ Բանկի Visa Classic,Visa Gold, Visa Business և Visa Platinum քարտապան եւ օգտվել 50%  սպասարկման տարեկան վճարի նվազեցված արժեքից քարտի գործողության ամբողջ ժամկետի համար: Հաճախորդի ցանկությամբ ընտանիքի անդամին անվճար կտրամադրվի նաեւ Visa Classic,Visa Gold կամ Visa Platinum կից քարտ` կախված հաճախորդի հիմնական քարտի տեսակից:

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կանխատեսում է 4,5-5%-ի սահմաններում  
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո. "Ամերիա" կառավարչական խորհրդատվական ծառայության տնօրեն, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը կարծում է, որ 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերը կհասնեն 4,5-5 տոկոսի: Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ավելի բարձր ցուցանիշ է ակնկալում։ Այդ մասին փորձագետները հայտարարել են Առաջին ալիքի եթերում՝ դատողություններ անելով հանրապետության մակրոտնտեսական իրողությունների մասին։

Տիգրան Ջրբաշյանը մատնանշել է Հայաստանի ՀՆԱ-ի ներուժի վերականգնման խնդիրները  
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո.Հայաստանում հիմնական կապիտալի ձևավորման ցուցանիշը վերջին 5-6 տարիների ընթացքում շարունակում է մնալ ցածր մակարդակում։ Այդ մասին հուլիսի 2-ին Հայաստանում տնտեսական իրողությունների շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է "Ամերիա" կառավարչական խորհրդատվական ծառայության տնօրեն, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։

Դեսպան. Հայաստանն ու Չինաստանը օպտիմալ եւ արդյունավետ համագործակցության տարբերակներ են որոնում  
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հայաստանն ու Չինաստանը քննարկում են համագործակցության զարգացման տարբեր ուղղություններ։ Այդ մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը։ "Ցանկանում ենք գտնել տարբերակներ եւ միջոցներ օպտիմալ եւ արդյունավետ համագործակցության համար։

 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո.

Համաշխարհային բանկը ՀՀ ֆինանսների նախարարության խնդրանքով եւս մեկ տարով երկարաձգել է Հայաստանի մի շարք վարկերի գծով լրացուցիչ տոկոսային վճարների չեղարկումը
 Ուրբաթ, 2 Հուլիսի 2021,

Արմինֆո. Կորոնավիուսի համավարակի և հետպատերազմյան զարգացումների հետևանքով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման  և տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021թ. ապրիլի 30-ին պաշտոնապես դիմել էր Զարգացման Միջազգային Ընկերակցությանը՝ խնդրելով ևս մեկ տարով երկարաձգել հավելյալ 1.7% տոկոսադրույքի կիրառումը չեղարկելու որոշումը:

 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո.

2021թ. հունիսի դրությամբ Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքները տարեկան կտրվածքով աճել են 2,3 անգամ  
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում կատարվել է  անշարժ գույքի առքուվաճառքի 4 476գործարք, որը մեկ տարվա վաղեմության ցուցանիշը գերազանցում է 53% - ով, սակայն միայն մեկ ամսում արձանագրվել է 1,2% անկում: Այդ մասին են վկայում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

Կառավարությունը հավանություն է տվել հայ-վրացական սահմանին նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը  
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո.Կառավարության հուլիսի 1-ի նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչությունը գլխավորում Է Կարոլին Գեղինատը
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո. Կարոլին Գեգինատը 2021 թվականի հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրենն է։ Այդ մասին ասվում է ՀԲ հաղորդագրությունում:

IDBank-ի նոր առաջարկը բիզնեսին
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո.IDBank-ը Եվրոպական Ներդրումային Բանկի (European Investment Bank - EIB) հետ համագործակցության շրջանակում առաջարկում է ՀՀ դրամով բիզնես վարկեր` շահավետ պայմաններով։

Հայաստանի հարկային եկամուտների ծավալը 2021 թվականի առաջին կիսամյակում աճել է 10,3 տոկոսով կազմելով 750.2 մլրդ դրամ
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականի 1-ին կիսամյակում ապահովել է 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

ԱՄՆ լրացուցիչ 8, 2 մլն դոլարի ֆինանսական հատկացումներն ուղղվելու են ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման աջակցության ծրագրերին
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստումը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի թիվ 15 փոփոխությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Արցախցիների հուլիսի կոմունալ վճարումների, առողջապահության համակարգի ծախսերի, կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի ֆինանսավորման համար Հայաստանը 8,8 մլրդ դրամ կհատկացնի
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Կառավարությունը մաքսային արտոնություն է տրամադրել Սամվել Ալեքսանյանին պատկանող "Ալեքս տեքստիլ " ընկերությանը  
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 1-ին որոշում է կայացրել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող "Ալեքս տեքստիլ" ընկերությանը մաքսային արտոնություն տրամադրելու մասին: Որոշումն ընդունվել է "չքննարկվող" կարգով։

Առաջին կիսամյակում Հայաստանը հարկային հավաքագրումների ծրագիրը գերակատարել է մոտ 100 մլն դոլարով . բարելավվել է նաեւ 2021 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո.Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀԿ էներգետիկայի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021,

Արմինֆո.Հունիսի 30-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը։

Արտ. փոխարժեքները
11.08.2026
RUB4.42-0.01
USD366.070.19
EUR422.23-0.58
GBP494.080.07
CAD262.750.24
JPY22.99-0.05
CNY54.270.02
CHF451.38-1.16