Դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժեզրկումը 2020թ. դեկտեմբերին կազմել է 8,5 տոկոս՝ 3.7 տոկոս գնաճի պայմաններում  
 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2020թ. հունվար-դեկտեմբերին  3,7% գնաճն ուղեկցվել է դոլարի նկատմամբ դրամի 8,5% արժեզրկմամբ, մինչդեռ, մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում սպառողական շուկայում գնաճը կազմել է ընդամենը 0,7%' դոլարի նկատմամբ դրամի 1,3% արժևորման դեպքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով
 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո.Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը ներկայացրել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է առաջատար Հայաստանի բոլոր առևտրային բանկերի շրջանում՝ ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով՝ ընդհանուր 232 հիշատակում, ինչը կազմել է 2020թ. չորրորդ եռամսյակում լրատվական կայքերի, թերթերի և հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների հրապարակումների 43%: 

Հայաստանի մետալուրգիական ճյուղը զգալիորեն դանդաղեցրել է արտադրության աճը  
 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ոլորտը 2020թ. 11 ամիսների ընթացքում տարեկան 1,7%-ով ավելացրել է արտադրության ծավալները՝  2019թ. նույն ժամանակահատվածի 21,4% աճի դիմաց: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:

 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո.

Նախարար․ Տարվա արդյունքներով Հայաստանում գնաճը չի գերազանցի 2-2,5%-ը
 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո. Տարվա արդյունքներով Հայաստանում գնաճը չի գերազանցի 2-2,5%-ը։ Այս մասին հունվարի 14-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ։

Փորձագետ․ Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճ է նկատվում
 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո. Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճ է նկատվում։ Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է <Սպառողների խորհրդատվության կենտրոն> հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Իմ նպատակը երկնիշ տնտեսական աճն է
 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո.<Իմ լավատեսությունը տնտեսության նկատմամբ չի փոխվել․ նպատակը երկնիշ տնտեսական աճն է>, - հունվարի 14-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով
 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին խորացրել է անկումը մինչև 7,2 տոկոս՝ ներմուծման արագացված կրճատվող ծավալի և արտահանման անկման պայմաններում:

Հայաստանի արդյունաբերական ոլորտն անկման մեջ է
 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո. Հայաստանի արդյունաբերական հատվածը 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրության ծավալները կրճատել է 0,2 տոկոսով (նախորդ տարվա 9,3 տոկոս աճի համեմատ) ՝ կազմելով 1.8 տրլն դրամ ($3.7 մլրդ): Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, նման դինամիկան պայմանավորված է մշակող արդյունաբերության միտումի վատթարացմամբ՝ աճից անկում, հանքարդյունաբերության հատվածի տարեկան աճի տեմպերի դանդաղմամբ:

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում
 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո. Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում:

Նախաորակավորման հատուկ ծրագիր՝ տեղահանված արցախցիների և պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց համար
 Հինգշաբթի, 14 Հունվարի 2021,

Արմինֆո.     Արդշինբանկը մեկնարկել է Նախաորակավորման հատուկ ծրագիր՝ Արցախի հանրապետությունից տեղահանված և պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած երիտասարդների համար:

Փոխնախարար. Հայաստանում ամեն տարի գրանցվում է միկրոձեռնարկատիրության 35 հազար սուբյեկտ, ինչը չափազանց շատ է  
 Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021,

Արմինֆո. Հայաստանում ամեն տարի գրանցվում է միկրոձեռնարկատիրության 35 հազար սուբյեկտ, ինչը չափազանց շատ է։ Այդ մասին այսօր հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝  տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր
 Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր:

Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան մարքեթինգի համար պետության ծախսերի ավելացման անհրաժեշտություն է տեսնում
 Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021,

Արմինֆո.Պետությունը պետք է ավելացնի մարքեթինգի եւ գովազդի ծախսերը զբոսաշրջության ոլորտում: Մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան 2020թ. արդյունքներով զբոսաշրջային հոսքի 80%  անկում է ակնկալում  
 Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021,

Արմինֆո. Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան 2020թ.արդյունքներով ակնկալում է զբոսաշրջային հոսքի 80% նվազում: Այդ մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

 Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021,

Արմինֆո.

Ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
 Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021,

Արմինֆո. ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։

Արտ. փոխարժեքները
19.03.2026
RUB4.41-0.12
USD377.500.11
EUR433.14-2.41
GBP501.32-2.72
CAD274.85-0.68
JPY23.72-0.02
CNY54.74-0.17
CHF474.60-5.60