Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,
Արմինֆո. Չնայած նախորդ տարվա դժվարություններին՝ 2020թ․ հնարավորինս համախմբեցինք առկա ողջ տեխնիկական ու մարդկային ռեսուրսը, որպեսզի չընդհատվեն սուբվենցիոն ծրագրերը, և համայնքներում կենսական խնդիրներ լուծող պետություն–համայնք համագործակցության այս ձևաչափը չտուժի։Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
|
Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,
Արմինֆո. <Արմենալ> գործարանը 2020 թվական ավարտել է իր պատմության մեջ աննախադեպ ցուցանիշով։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, անցած տարվա ընթացքում Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 16,2 տոկոսով ՝կազմելով 35 481.9 տոննա: Մինչդեռ մեկ տարի առաջ գրանցվել էր 7,7 տոկոս աճ ։
|
Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,
Արմինֆո. Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը:
|
|
|
Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,
Արմինֆո.2020 թվականը Հայաստանի արդյունաբերությունը ավարտել է բացասական թրենդով։ Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն ՝ երկրում արդյունաբերական արտադրությունը մեկ տարում կրճատվել է 0,9 տոկոսով ՝ բացարձակ թվերով կազմելով 2.070 տրլն դրամ ($4.2 մլրդ) ՝ 2019 թվականին գրանցված 9% աճի դիմաց ։
|
Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,
Արմինֆո.Ռուս - հայկական առևտրատնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ է քննարկվել նախօրեին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպման ընթացքում:
|
Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,
Արմինֆո. «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի 7,4 միլիոն դոլար գումարով լրացուցիչ ֆինանսավորումը, որը հաստատվել է Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների կողմից, կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի հակազդեցությանը կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) և հնարավոր ապագա համավարակներին, այդ թվում՝ դեպքերի վարման և ինտենսիվ թերապիայի հետ կապված հիվանդանոցային կարողություններին։
|
Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,
Արմինֆո. Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար անհրաժեշտ է 2021-2024 թվականներին առնվազն կրկնապատկել զբոսաշրջային այցելությունների քանակը։ Նման տեսակետ է հայտնել Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
|
Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,
Արմինֆո. Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը, հեռահար կարգով՝ Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսը և Մոլդովայի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աուրելի Չոկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
|
Ուրբաթ, 5 Փետրվարի 2021,
Արմինֆո.Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի հունվարին գրանցվել է 2.2 տոկոս գնաճ, տարեկան 4,5 տոկոս գնաճի պայմաններում (2021 թվականի հունվարին՝ 2020թ. Հունվարի համեմատ)՝ զգալիորեն գերազանցելով մեկ տարվա վաղեմության գնաճը՝ ամսական 1.3 տոկոս և տարեկան 0,2 տոկոս։
|
Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,
Արմինֆո.2021 թվականին Հայաստանում հակաճգնաժամային ծրագրերի ուղղություններից մեկը կլինի գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Այդ մասին փետրվարի 4-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
|
Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,
|
Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի աշխատանքի առաջնահերթություններից մեկը օրգանական գյուղատնտեսության զարգացումն է: Այս մասին Նուր Սուլթանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամների (նախարարների) մամուլի ասուլիսի ժամանակ՝ նվիրված <Եվրասիական տնտեսական ինտեգրացիա.նոր հնարավորություններ քաղաքացիների և բիզնեսի համար> թեմային, հայտարարել է Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը։
|
Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,
Արմինֆո. Համավարակով պայմանավորված սահմանափակումները բացասաբար են ազդել ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտրի ծավալների վրա, ինչը կապված էր ամենից առաջ տրանսպորտային հաղորդակցության խափանումների հետ: Այս մասին Նուր Սուլթանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամների (նախարարների) մամուլի ասուլիսի ժամանակ՝ նվիրված <Եվրասիական տնտեսական ինտեգրացիա.նոր հնարավորություններ քաղաքացիների և բիզնեսի համար> թեմային, հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը:
|
Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,
Արմինֆո. Հայաստանի պետական պարտքը 2021 թվականի վերջին կմոտենա 8.9 մլրդ դոլար, իսկ կառավարության պարտքի դեպքում ՝ 8.5 մլրդ դոլար նշագծին։ Այդ մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
|
Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,
Արմինֆո.AMANLBB2CER7 ծածկագրով դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը նախատեսվածից շուտ է ավարտվել։
|
Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,
Արմինֆո. Նոյեմբերի 9-10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից և դրան հաջորդած հայտարարությունից հետո հաղորդակցության հարցերն առաջին պլան են մղվել ՝ ստվերում թողնելով աշխարհաքաղաքական և ռազմավարական հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը: Այս մասին Արմինֆո-ի հետ զրույցում ասել է փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արա Մարջանյանը։
|
Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,
|
Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև առաջին կիսամյակի ավարտը 1%- ով ավելացնել ՀՆԱ-ի ծավալները։ Այդ մասին փետրվարի 4-ին կառավարության նիստում հայտարարել Է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը ներկայացրել է տնտեսական արձագանքման եւ գործողությունների նախնական պլանի ծրագիրը։
|
Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է վերադառնալ հանքարդյունաբերության ոլորտի ծրագրերի քննարկումներին: Այդ մասին փետրվարի 4-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|