iDNES. ԱՄՆ-ն հաջողությամբ դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտից
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026,

Արմինֆո. Ջ.Դ. Վենսի՝ Երևան կատարած այցի ժամանակ ամերիկյան կողմը փորձեց դուրս մղել Ռուսաստանին Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտից, գրում է չեխական iDNES թերթը: Հոդվածի հեղինակը չի թաքցնում իր ուրախությունը, բայց չի հիշատակում, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասի հանրապետությանը պարտադրում է չփորձարկված և, հետևաբար, վտանգավոր տեխնոլոգիաներ:

ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026,

Արմինֆո.  ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ փետրվարի 14-ին և 15-ին՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում կկայանա ԿարդաLove գրքի և կրթության 5-րդ հոբելյանական փառատոնը։

Turkish Airlines-ը գարնանը կսկսի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի իականացումը
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026,

Արմինֆո Turkish Airlines ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, Թուրքիա:

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՀԲ-ի հետ 96,4 մլն եվրոյի վարկի ներգրավման շուրջ համաձայնագիրը
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026,

Արմինֆո.  Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ, Համաշխարհային բանկի խումբ) Հայաստանին կտրամադրի 96,4 մլն եվրո "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար: ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 11-ի լիագումար նիստում վավերացրել է բանկի հետ համաձայնագիրը:

Հայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին հասույթն ավելացրել է մինչև 10.6 մլրդ դոլար
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի ծառայությունների ոլորտը 2025 թվականին գրանցել է 10,6% աճ (ինչպես մեկ տարի առաջ) ՝ ապահովելով 4,1 մլրդ դրամի հասույթ (10,6 մլրդ դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի "Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին" ՓԲԸ-ն կդառնա BIPM-ի անդամ և OIML-ի թղթակից անդամ
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026,

Արմինֆո. "Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին" ՓԲԸ-ն կդառնա «Կշիռների եւ չափերի միջազգային բյուրոյի (ԿՉՄԲ/BIPM) անդամ եւ «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (ՕՉՄԿ/OIML) թղթակցային անդամ: ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 11-ի լիագումար նիստում վավերացրել է նշված միջազգային կառույցների հետ համաձայնագրերը:

Հայաստանում ավելի ճկուն կանոններ կսահմանվեն ոչ պետական ներդրումային ֆոնդերի նկատմամբ
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026,

Արմինֆո Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։

Հայաստանի առևտրի հատվածի աճը 2025 թվականին խիստ դանդաղել է
 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026,

Արմինֆո.  Հայաստանի առևտրի հատվածի հասույթը 2025 թվականին գերազանցել են 6.7 տրլն դրամը (17.5 մլրդ դոլար)՝ տարեկան աճի խիստ դանդաղմամբ՝ 17%-ից մինչեւ 3%։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն դեկտեմբերին առևտրաշրջանառությունն աճել է 26,5 տոկոսով՝ մինչեւ 824,6 մլրդ դրամ (2,2 մլրդ դոլար)։

 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո.

Հայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն է
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո.Արդյոք ԱՄՆ-ը Հայաստանում մոդուլային ատոմակայան կկառուցի, թե ոչ, դեռ մեծ հարց է, բայց նման քննարկումների նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն է, ինչին Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են հասնել ավելի քան 30 տարի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Կարեն Իգիթյանը ՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջուկային էներգետիկայի ոլորտում մոտ 9 մլրդ դոլարի ենթադրյալ ներդրումների մասին ԱՄՆ փոխնախագահի հայտարարությանը:

ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծի
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո.ԵԱՏՄ մաքսային-իրավական համակարգը գործելու է "Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) ճանապարհին՝ այնպես, ինչպես Հայաստանի ողջ տարածքում: Այդ  փետրվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Երևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրը
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո.Երևանի ավագանին ընդունել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրը: Սույն օրենքի նախագիծը փետրվարի 10-ին Երևանի ավագանու նիստում ներկայացրել է բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը:

NVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։

Փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերի
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո.Եթե ելնենք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երեկվա հայտարարությունից, ապա կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ընտրությունը փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ՝ արված է, և այն հօգուտ ԱՄՆ-ի է։

Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո2026-ի առաջին՝ հունվար ամսվա «Մի դրամի ուժի» կուտակած գումարը՝ 5267346 դրամ, ուղղվեց «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությանը, պատերազմի մասնակիցների, նրանց ընտանիքի անդամների, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և տեղահանված արցախցիների համար տարբեր մասնագիտական դասընթացների ապահովմանը։

Հայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումը
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանն անընդունելի է համարում փոքր և միջին ձեռնարկությունների համար հարկի զրոյական դրույքաչափ սահմանելը:

Հայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը 2026 թվականի փետրվարի 2-4-ը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից կազմակերպված «Unlocking Opportunities, Securing the Future» խորագրով «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը։

ՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո.2025 թվականի հաշվետու տարվանից սկսած և դրան հաջորդող տարիների համար հարկային հայտարարագիր պարտավոր են ներկայացնել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր ՀՀ քաղաքացիները (բացառությամբ անչափահասների): Հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել յուրաքանչյուր տարվա մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը: Այդ մասին փետրվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ Խուդաթյան
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

ՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» է
 Երեքշաբթի, 10 Փետրվարի 2026,

Արմինֆո Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) գտնում է, որ Հայաստանի տնտեսության 3-4% - ը դեռեւս գտնվում է "ստվերում": Գնահատականին համակարծիք են ֆինանսների նախարարությունում։ Այդ մասին փետրվարի 10-ին հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝  իր ղեկավարած գերատեսչության 2025 թվականի աշխատանքի արդյունքների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98