Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
Արմինֆո.Իրանական SHASTA խոշոր հոլդինգը ՝ սոցիալական ապահովության կազմակերպության (SSIC) ներդրումային ստորաբաժանումը, դիտարկում է Հայաստանի մի շարք ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունները ։ Այս մասին հայտնի է դարձել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ իրանական ընկերույթյան գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզվանիֆարի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքներով ։
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
Արմինֆո.Amber Capital Armenia մասնավոր սեփական կապիտալի հիմնադրամը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ, ձեռք է բերել արեւային էլեկտրակայանի հայկական օպերատոր՝ «Սոլիս» ընկերությանը, Արագածոտնում 4 ՄՎտ ֆոտովոլտային (ՖՎ) արեւային կայան կառուցելու եւ շահագործելու համար:
Ակնկալվում է, որ օբյեկտը կգործարկվի մինչեւ 2021թ. ավարտը եւ կարտադրի տարեկան 7,5 Գվտ / ժամ մաքուր էներգիա, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տարեկան 3,200 տոննա CO2 արտանետումներից: Էլեկտրակայանը կնպաստի Հայաստանի «կանաչ» վերականգնմանը եւ կստեղծի շուրջ 50 աշխատատեղ շինարարության եւ էլեկտրակայանի շահագործման ոլորտում
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, սահմանելով, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման: Հնարավորություն կընձեռնվի նաև այդ գումարի հաշվին մարել հարկ վճարողի սոցիալական վճարի գծով պարտավորությունները:
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021,
Արմինֆո.Արդեն մեկ ամիս անց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի շրջանում նավթաքիմիական գործարանը կսկսի մեքենայի յուղի և բիտումի արտադրությունը։ "Գործարանի շինարարությունն ավարտվել է երկու տարի առաջ, սակայն արհեստականորեն ստեղծված մի շարք խնդիրների պատճառով մենք ոչ մի կերպ չէինք կարող արտադրություն սկսել",-ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է "Արմօյլ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին:
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո.2021թ. առաջին եռամսյակում Հայաստան փոխանցումների ներհոսքի աճը տեղի է ունեցել փետրվար-մարտ ամիսներին, երբ աշխատանքային միգրանտներին հաջողվել է արտագնա աշխատանքի մեկնել։ Այդ մասին մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, տեղեկացնելով, որ 2021թ. առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց փոխանցումների ներհոսքն աճել է 14,7 տոկոսով կամ 52 մլն դոլարով՝ կազմելով 406 մլն դոլար։
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո.2021թ. առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգում ավանդները կրճատվել են 0,2% - ով, սակայն տարեկան կտրվածքով աճել են 4,9% - ով կամ 173 մլրդ դրամով' կազմելով 3.7 տրլն. Դրամ: Այդ մասին մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո. Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր առաջարկով: Այսուհետ կարելի է առցանց ընտրել կամավոր ապահովագրության բազմաթիվ տեսակներից ցանկացածը և կնքել ապահովագրական պայմանագիր` ընդամենը մեկ հպումով:
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո. Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) մատնանշել է տնտեսության ոլորտների ակտիվության ուժեղ համահարաբերակցությունը վարկավորման աճի հետ: Մասնավորապես, ինչպես մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, Հայաստանում վարկավորման ծավալների ավելացում է գրանցվել այն ոլորտներում, որոնց հաջողվել է վերականգնվել կամ չտուժել կորոնաճգնաժամի ժամանակ եւ պատերազմից հետո:
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո. Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) մտահոգության լուրջ առիթ չի տեսնում Հայաստանի բանկային համակարգի չաշխատող վարկերի (NPL) մակարդակի առնչությամբ: Այդ մասին մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո.ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին քննարկեց պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո.ԱրարատԲանկն ու FMO հոլանդական զարգացման բանկը, կարևորելով ֆինանսավորման հասանելիությունը, 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր են կնքել։
|
Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021,
Արմինֆո. Անցյալ տարեվերջին մեր հասարակության համար, թերևս, միակ լավ նորությունը շուկայում կապի ազգային օպերատորի հայտնվելու վերաբերյալ Եսայան Ալեքսանդր և Հայկ եղբայրների հայտարարությունն էր։
|
Երեքշաբթի, 18 Մայիսի 2021,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան: Տարվա արդյունքներով բանկն ապահովել է վերջին տարիների կտրվածքով ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով: Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 23,1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 10% աճ: Զուտ կոմիսիոն եկամուտներն աճել են 28%-ով և կազմել 3 մլրդ ՀՀ դրամ:
|
Երեքշաբթի, 18 Մայիսի 2021,
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը մտադիր է վերանայել երկրի 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարելավման ուղղությամբ: Այդ մասին մայիսի 18-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
|
Երեքշաբթի, 18 Մայիսի 2021,
Արմինֆո.Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր առաջարկով:
|
Երեքշաբթի, 18 Մայիսի 2021,
Արմինֆո. Հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են. Հայաստանի կառավարությունը "հարկային ճեղքը" ծածկելու միջոցառումների շրջանակներում և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմամբ նախաձեռնում է հարկային փոփոխություններ։
|
Երեքշաբթի, 18 Մայիսի 2021,
Արմինֆո.Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորություններն ու ուղղությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի՝ մայիսի 17-ին ՀԱԳՄ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ։
|
Երկուշաբթի, 17 Մայիսի 2021,
|