Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո. Անցյալ շաբաթ Երեւանում տեղի ունեցավ կորպորատիվ կառավարման հարցերին նվիրված միջազգային համաժողով` "Կորպորատիվ կառավարման արդի միտումները. միջազգային փորձը եւ հայկական իրականությունը": Համաժողովն ընթանում էր "Բարեվարքություն, վստահություն, ներդրումներ" կարգախոսի ներքո։ Համաժողովի կազմակերպվել էր Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ: ԱրմԻնֆո-ի թղթակիցը Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանին խնդրեց պատմել այն մասին, թե ինչպես է ընթացել համաժողովը, եւ ինչ հետեւություններ են արվել դրա արդյունքում: |
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո. Հայաստանը 2020 թվականին ապահովել է մակրոտնտեսական կայունություն՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ինստիտուցիոնալ մոտեցումների կիրառմամբ, հունիսի 1-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Ազգային ժողովում այսօր մեկնարկել են "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: |
Երկուշաբթի, 31 Մայիսի 2021,
Արմինֆո.Կոնվերս բանկը՝ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում՝ 2020թ հունիսի մեկից մինչեւ օգտոստոսի 31-ը, Բանկի Վիզա քարտապանները յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար կկուտակեն միավորներ՝ «ոսկիներ»: Ամենաշատ ոսկի կուտակած հաճախորդները կստանան արժեքավոր նվերներ՝ մասնավորապես. |
Երկուշաբթի, 31 Մայիսի 2021,
|
Երկուշաբթի, 31 Մայիսի 2021,
Արմինֆո.IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղում վերջերս կայացավ AmCham Be My Guest միջոցառումը։ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի անդամ-կազմակերպությունները հյուրընկալվել էին Բանկի ֆլագմանյան մասնաճյուղում, որտեղ հյուրերի համար կազմակերպվեց շրջայց, ներկայացվեց ժամանակակից Բանկի կոնցեպտը և բանկային նոր մշակույթը, որը IDBank-ը մատուցում է իր հաճախորդներին։ Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող Բանկի եռահարկ մասնաճյուղը միավորում է ժամանակակից հաճախորդի առօրյան ավելի հարմար դարձնելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ միաժամանակ ապահովելով հաճելի ժամանց վայելելու հնարավորությունը Բանկի տարածքում գործող սրճարանում։ AmCham-ի Be My Guest բուն միջոցառումն անցկացվեց Privilege banking սրահում, որտեղ հաճախորդները ծանոթացան Բանկի պրեմիում դասի ծառայություններին։ |
Շաբաթ, 29 Մայիսի 2021,
Արմինֆո. Կորոնավիրուսի համավարակից դուրս գալու ժամկետների անորոշության հետ կապված ճգնաժամային երեւույթների եւ ներքաղաքական ու արտաքին քաղաքական ցնցումների ֆոնին միջոցների արտահոսքի ռիսկերը կանխորոշել են ֆինանսական համակարգի իրացվելիության կարճաժամկետ եւ երկարաժամկետ շոկերի չեզոքացման վաղ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ՀՀ կենտրոնական բանկի քայլերը: |
Հինգշաբթի, 27 Մայիսի 2021,
|
Հինգշաբթի, 27 Մայիսի 2021,
|
Հինգշաբթի, 27 Մայիսի 2021,
Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն №1»-ի ստորագրման առաջարկությանը, որով նախատեսվում է երկարաձգել «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների իրականացման և վարկային միջոցների մասհանման ժամկետները: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը: |
Հինգշաբթի, 27 Մայիսի 2021,
|
Չորեքշաբթի, 26 Մայիսի 2021,
|
Չորեքշաբթի, 26 Մայիսի 2021,
Արմինֆո.Հայաստանը նվազեցրել է արտահանողներին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) փոխհատուցման ժամկետը՝ երեք ամսից հասցնելով մեկի։ Հայաստանի խորհրդարանը մայիսի 26-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է "ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին "օրենքի նախագիծը, որը նախատեսում է փոխհատուցման ժամկետների կրճատում: |
Չորեքշաբթի, 26 Մայիսի 2021,
|