Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո.IDBank-ը հունիսի 1-ին տոն է պարգևել Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Կարմիր գյուղ, Սարուշեն, Կարմիր Շուկա, Խերխան, Քարահունջ գյուղերից 220 երեխայի համար կազմակերպվել է այց Ստեփանակերտ, որտեղ փոքրիկները Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մանկական ներկայացում են դիտել։ Այնուհետև երեխաները անակնկալ նվերներ են ստացել։ |
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո.2020 թվականին Հայաստանի պետական համակարգում, ընդհանուր առմամբ, հատկացվել է շուրջ 22 մլրդ դրամ (մոտ 46,2 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր գումարի պարգեւավճարներ: Այդ մասին հունիսի 2-ին խորհրդարանում "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ |
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո.2020 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ կատարել է ռազմարդյունաբերական համալիրի պատվերը, իսկ դա նշանակում է, որ նախարարությունը ոլորտի կազմակերպություններին կատարել է որոշակի սպառազինության և ռազմական տեխնիկայի պատվեր։ Այդ մասին հունիսի 2-ին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հաղորդել Է գերատեսչության ղեկավար Հայկ Չոբանյանը՝ ԱԺ տնտեսական, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ |
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
|
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո. 2020 թվականի ընթացքում համավարակի եւ ռազմական գործողությունների պատճառով երկու անգամ ճշգրտումներ են կատարվել Հայաստանի պետական բյուջեում, սակայն ծախսերը ոչ միայն չեն կրճատվել, այլեւ ավելացել են ՝ շեշտը դնելով գերակա ուղղությունների վրա: Այդ մասին հունիսի 2-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ խորհրդարանում "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։ |
Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021,
Արմինֆո. 2020 թվականի արդյունքներով համախմբված բյուջեի եկամուտների հիմնական մասը ձեւավորվել է հարկային մուտքերի հաշվին: Հունիսի 2-ին խորհրդարանում այդ մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ՝ "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ: |
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո.«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է «Երգով ու սիրով» փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ: |
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը կարեւորում է ստեղծված տնտեսական իրավիճակում հակացիկլիկ (կայունացնող) քաղաքականության իրականացումը ' բացասական հետեւանքները մեղմելու եւ մակրոտնտեսական հավասարակշռությունը պահպանելու համար: Այդ մասին հունիսի 1-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ՝ 2020թ.պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։ |
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո.2020 թվականին պետական մարմինների կողմից կնքված պայմանագրերի շուրջ 40 տոկոսը կատարվել է մեկ անձից գնման ճանապարհով, ինչը 4,4 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշները: Այդ մասին հունիսի 1-ին հաղորդել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը՝ խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ: |
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո. 2020 թվականին կատարված ճշգրտումների արդյունքում Պաշտպանության նախարարության բյուջեն ավելացել է մինչեւ 400 մլրդ դրամ ՝ բյուջեով նախատեսված 307 մլրդ դրամի փոխարեն: Այդ մասին հունիսի 1-ին խորհրդարանում հաղորդել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։ |
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո. 2020 թվականին Արտակարգ իրավիճակների նախարարությանը ի սկզբանե նախատեսվում էր հատկացնել 15,2 մլրդ դրամ, սակայն համավարակի եւ ռազմական գործողությունների հետ կապված ճշգրտումների արդյունքում հատկացումները կազմել են 14,6 մլրդ դրամ, հունիսի 1-ին խորհրդարանում հաղորդել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ: |
Երեքշաբթի, 1 Հունիսի 2021,
Արմինֆո.2020 թվականին Հայաստանի պետական մարմինների ու հաստատությունների գրեթե կեսը ներքին աուդիտ չի անցել, ինչն, անշուշտ, մտահոգիչ է։ Այդ մասին հունիսի 1-ին խորհրդարանում "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտարարել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը։ |