Երեքշաբթի, 13 Հուլիսի 2021,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 13 Հուլիսի 2021,

Արմինֆո.

ԵՄ-ն մտադիր է 600 մլն եվրո հատկացնել "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղու հարավային հատվածի շինարարական աշխատանքների համար
 Երեքշաբթի, 13 Հուլիսի 2021,

Արմինֆո.Եվրամիությունը մտադիր է 600 մլն եվրո հատկացնել Հայաստանին Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել մէ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ:

IDBank-ի Visa Digital վիրտուալ քարտ․ առցանց և անհպում վճարումների ևս մեկ բանալի
 Երեքշաբթի, 13 Հուլիսի 2021,

Արմինֆո.IDBank-ը, նպատակաուղղված կերպով շարունակելով բանկային թվային մշակույթի ակտիվ զարգացումը, թողարկել է Visa Digital թվային քարտը։ Այսուհետ հաճախորդը կարող է առանց մասնաճյուղ այցելելու, Idram&IDBank բջջային հավելվածի, IDBanking.am և Idram թվային հարթակների միջոցով ձեռք բերել Visa Digital լիարժեք բանկային վիրտուալ քարտը, որն ավելի հարմարավետ է դառնում վարկային գիծ ստանալու հնարավորության շնորհիվ։

Հայաստանի միջազգային պահուստները 2021թ. առաջին կիսամյակում աճել են 18,7 տոկոսով ՝ մինչեւ 3.1 մլրդ դոլար  
 Երկուշաբթի, 12 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2021թ.առաջին կիսամյակում աճել են 18,7% - ով կամ 488.6 մլն դոլարով ' կազմելով 3,104 մլրդ դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները: Դրանց առյուծի բաժինը՝ 3.091 մլրդ դոլար, բաժին է ընկնում ՍԿՎ արտաքին ակտիվներին, իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը կազմել է 13.3 մլն դոլար: Կարգավորիչի հաշվետվության համաձայն, ս.թ. առաջին կիսամյակում արտաքին ակտիվներն աճել են 18.6% - ով, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել է 48% - ով:

Կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել պետական պարտքի նվազեցման քառամյա ծրագիրը քննարկելու նպատակով  
 Երկուշաբթի, 12 Հուլիսի 2021,

Արմինֆո.Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության դռնփակ արտահերթ նիստ: Կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի մասնակիցները քննարկել են պետական ծախսերի 2022-2024թթ.միջնաժամկետ ծրագիրը, ինչպես նաև պետական պարտքի 2022-2026թթ. կրճատման ծրագիրը:

Ֆեռոմոլիբդենը, պղնձի խտանյութը եւ մոլիբդենը երրորդ երկրներ արտահանելիս գանձվելու է 15 տոկոս պետական տուրք
 Երկուշաբթի, 12 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հումքային ապրանքների, մասնավորապես ՝ ֆեռոմոլիբդենի, պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանման լիցենզիաների, թույլտվությունների եւ սերտիֆիկատների տրամադրման միջազգային գնի 15 տոկոսի չափով պետական տուրք սահմանելու մասին ՝ վերջինիս միջազգային բարձր գների պահպանման պայմանով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հայաստանի դեսպանը հաղորդել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման նկատմամբ հայ գործարարների հետաքրքրության մասին
 Երկուշաբթի, 12 Հուլիսի 2021,

Արմինֆո. Իրանն ու Հայաստանը պահպանում են վաղեմի տնտեսական հարաբերություններ, եւ երկու երկրների առեւտրային կապերի ամրապնդումն օրակարգում է։ Այդ մասին հայտարարել Է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը։

ՀՀ ԿԲ. Ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը 2021թ. հունվար-մայիսին աճել է տարեկան 89% - ով
 Կիրակի, 11 Հուլիսի 2021,

Արմինֆո. Ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը 2021թ. հունվար-մայիս ամիսներին աճել է տարեկան 89% - ով (մեկ տարի առաջվա 23,4%-ից)՝ մինչև 281,5 մլն դոլար, ինչը մեծ մասամբ ապահովվում է ԱՄՆ-ից դրամական փոխանցումների անընդմեջ ավելացմամբ: Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

Ուժեղ հիփոթեքը նպաստում է բանկային համակարգի վարկային ակտիվությանը  
 Շաբաթ, 10 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հիփոթեքային պորտֆելի տարեկան 37,2%, մինչեւ 544.2 մլրդ դրամ ($1.05 մլրդ) բարձր աճը մինչեւ 2021թ. հունիս  աջակցել է Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելի 6,4% աճին' 3.6 տրիլիոն դրամի ($6.9 մլրդ) բացարձակ արժեքի գերազանցմամբ: Հիփոթեքի աճը բարձրացրել է դրա մասնաբաժինը բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում անցյալ տարվա 11,7% - ից մինչեւ ներկայիս 15,1%: Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։

 Շաբաթ, 10 Հուլիսի 2021,

Արմինֆո.

 Շաբաթ, 10 Հուլիսի 2021,

Արմինֆո.

Երեւանում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Շաբաթ, 10 Հուլիսի 2021,

Արմինֆո.Ֆրանսիայի հետ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

 Շաբաթ, 10 Հուլիսի 2021,

Արմինֆո.

 Շաբաթ, 10 Հուլիսի 2021,

Արմինֆո.

 Շաբաթ, 10 Հուլիսի 2021,

Արմինֆո.

Կոնվերս Բանկի Վիզա քարտապանների համար Card to card փոխանցումների ակցիան՝ նոր ձեւաչափով
 Ուրբաթ, 9 Հուլիսի 2021,

Արմինֆո.Կոնվերս Բանկը շարունակում է Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ Քարտից քարտ փոխանցումների ակցիան՝ այլ ձեւաչափով:  Ակցիայի շրջանակում՝ մինչև 31.07.2021թ.-ը ներառյալ, ՀՀ-ից դուրս թողարկված VISA վճարային  քարտերին/քարտերից ամենաշատ  Card to card փոխանցումներ կատարած  կամ ստացած 10-ական քարտապանները կստանան Երևան Պարկի 2-ական  տոմս:

Հայաստանը 2 անգամ ավելացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը  
 Ուրբաթ, 9 Հուլիսի 2021,

Արմինֆո. Հայաստանին արդեն հաջողվել է արտահանել 105 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք, ինչը 2 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Մասնավորապես, նա նշել է, որ արտահանված ագրոարտադրանքի ընդհանուր ծավալից 44 հազար տոննան բաժին է ընկնում պտուղներին ու հատապտուղներին, 61 հազար տոննան՝ բանջարեղենային մշակաբույսերին։

Մհեր Գրիգորյան. Բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը
 Ուրբաթ, 9 Հուլիսի 2021,

Արմինֆո.  Եվրոպական միությունը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում: Այդ մասին հուլիսի 9-ին հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ ճեպազրույցի ժամանակ:

Հայաստանն ու Հունաստանը տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր ուղենիշներ են նախագծում
 Ուրբաթ, 9 Հուլիսի 2021,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը կարևորել են երկու կողմերի հետաքրքրվածությունն ընդլայնելու համագործակցության շրջանակները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում:

Արտ. փոխարժեքները
18.03.2026
RUB4.53-0.06
USD377.39-0.07
EUR435.551.28
GBP504.041.15
CAD275.530.01
JPY23.740.02
CNY54.910.12
CHF480.200.52