Տնտեսությունը պետք է լինի տնտեսող. Փաշինյանը ջրային ռեսուրսների նկատմամբ խնայողական վերաբերմունքի կոչ է արել
 Երեքշաբթի, 24 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Հայաստանի ոռոգման գործող համակարգը ջրային ռեսուրսների կորուստների համակարգ է: Այդ մասին օգոստոսի 24 – ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը ներկայացնելիս:

Ոչ պոպուլյար լուծումներ՝ ճգնաժամում. Փաշինյանն՝ այն մասին, թե ինչպես բարելավել աշխատանքի արտադրողականության ցուցանիշները
 Երեքշաբթի, 24 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Հայաստանի տնտեսության հիմնարար խնդիրներից մեկը աշխատանքի արտադրողականության ցածր մակարդակն է: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝                ներկայացնելով կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը:

Վերափոխումն և վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար . Արտակ Հանեսյան
 Երեքշաբթի, 24 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության,  հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին: 

Կոնվերս Բանկում  ակցիաների արդյունքներ են ամփոփվել
 Երկուշաբթի, 23 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Կոնվերս Բանկում ամփոփել են VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ երկու ակցիայի արդյունքները:

Ռուստամ Բադասյան. Մաքսային ոլորտի բարեփոխումները ՊԵԿ առաջնահերթություն են
 Շաբաթ, 21 Օգոստոսի 2021,

Արմինֆո. ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որի առանցքում պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումն է: Կոմիտեի ղեկավարը  բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը. «Պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը որակյալ ծառայությունների մատուցումն է առաջին հերթին տնտեսվարողներին, և այս առումով մենք տրամարդված ենք իրականացնել համակարգային բարեփոխումներ»։

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարները
 Շաբաթ, 21 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Մեհդի Ռայիսիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

 Շաբաթ, 21 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստացել են հնարավորություն՝ իրականացնելու դրամական փոխանցումներ անմիջապես արտասահմանյան բանկերի Visa, Mastercard, МИР, Union Pay քարտերին, ինչպես նաև Եվրամիության երկրների բանկային հաշիվներին: Գումարը փոխանցվում է հաշվին ակնթարթորեն, իսկ միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի մինչև 1,5%-ը:

Աշնանը Հայաստանում կբացվի Արգենտինայի առեւտրային պալատ
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։

Կոնվերս Բանկ. Cashback եւ անվճար Ուսանողական քարտեր՝ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Գիտելիքի եւ դպրության օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական ակցիայով՝ էլ ավելի ընդլայնելով դրա պոտենցիալ շահառուների ցանկն ու հնարավորությունները:

Արդշինբանկը և ռուսական Ֆորա Բանկն առաջարկում են ակնթարթային դրամական փոխանցումներ հեռախոսահամարով
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Ռուսական Ֆորա բանկի մոբայլ հավելվածի օգտատերերն այժմ կարող են իրենց բջջային հեռախոսից գումար փոխանցել Արդշինբանկի հաճախորդների ընթացիկ կամ քարտային հաշվին: Փոխանցումն ուղարկելու համար բավարար է իմանալ միայն փոխանցումն ստացողի հեռախոսահամարը:

IDBank-ը պարտատոմսերի հերթական տրանշն է թողարկել
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

ԱրմինֆոIDBank-ը սույն թվականի օգոստոսի 20-ին հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2DER5 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տրանշը։

Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներին կոչ է անում միավորել ջանքերը կլիմայական ուղությամբ
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Անհրաժեշտ է միավորել ԵԱՏՄ երկրների ջանքերը կլիմայական ուղու վրա ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ։

 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

Միխայիլ Միշուստին. համատեղ ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ երկրների տնտեսություններն աստիճանաբար վերականգնվում են
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Համավարակի շրջանը ցույց է տվել, որ ԵԱՏՄ-ն ունակ է օպերատիվ և ճկուն հարմարվել տարբեր մարտահրավերներին ու փոփոխություններին։ Այդ մասին օգոստոսի 20-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Հայաստանում անցկացվել է Հայկական ԱԵԿ-ի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Հայաստանում տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը: Աշխատանքային խմբում ընդգրկված էին Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային ընկերություններ և կազմակերպություններ:

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հաստատել են խոչընդոտների ցանկը 2021-2022 թթ. դրանց վերացնելու մասով իրականացվող աշխատանքների համար
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Չոլպոն-Ատեում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հաստատվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում առկա բացառումների ու սահմանափակումների ցանկը, որոնք ենթակա են վերացման 2021-2022 թվականներին: Ընդհանուր առմամբ ցանկում առկա է 14 խոչընդոտ. 13 սահմանափակում և 1 բացառում:

ԵԱՏՄ-ում թվային փոխակերպման մասով աշխատանքային խումբ է ստեղծվում
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Օգոստոսի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին թվային փոխակերպման հարցերի մասով բարձր մակարդակի աշխատանքային խմբի (ԲՄԱԽ) ձևավորման վերաբերյալ որոշում է կայացվել: Խմբի ստեղծման հիմնական նպատակը Միությունում Տվյալներ շրջանառության վերաբերյալ համաձայնագրի մշակումն է:

Փաշինյան. Հայաստանն ակնկալում է շարունակական կառուցողական աշխատանքը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների շահերը գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հարցում
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Աշխատանքային այցով  Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 20-ին մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։

 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
18.03.2026
RUB4.53-0.06
USD377.39-0.07
EUR435.551.28
GBP504.041.15
CAD275.530.01
JPY23.740.02
CNY54.910.12
CHF480.200.52