ՀԿԵ-ն շարունակում է իրականացնել վտանգավոր և չափազանց մեծ բեռների փոխադրումներ
 Երեքշաբթի, 31 Օգոստոսի 2021,

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպել է 106 տոննա «հեղուկ պարաֆին» վտանգավոր բեռի Ռուսաստանի Կիրիշի քաղաքից Երևան փոխադրումը:

 Շաբաթ, 28 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

Սեպտեմբերին Բեռլինում կկայանա ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստ
 Ուրբաթ, 27 Օգոստոսի 2021,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախօրեին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնակատար  Վաչե Տերտերյանը։

Հիփոթեքային վարկավորման պորտֆելով Կոնվերս Բանկը համակարգի առաջատարներից է
 Ուրբաթ, 27 Օգոստոսի 2021,

Արմինֆո. 2021թ առաջին կիսամյակի տվյալով Կոնվերս Բանկի հիփոթեքային վարկավորման պորտֆելը կազմել է մոտ 51 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11.2%-ով: 

Team Telecom Armenia–ն դարձել է ֆուտբոլի ազգային հավաքականի գործընկեր
 Ուրբաթ, 27 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Team Telecom Armenia–ն համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Team-ը դառնում է ազգային հավաքականի գործընկերը, լինելու է ազգային թիմի կողքին և օգնելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:

Կառավարությունը քննարկում է բենզալցակայանների ցանցի ստեղծման, բնակարանային համալիրի և հանգստի գոտու կառուցման ներդրումային ծրագրեր. Վահան Քերոբյան
 Ուրբաթ, 27 Օգոստոսի 2021,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը քննարկում է մոտ 60 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր, որը նախատեսում է նոր ստանդարտի և որակի բենզալցակայանների ցանցի ստեղծում: Այդ մասին օգոստոսի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Բաբկեն Թունյանը կզբաղեցնի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը
 Ուրբաթ, 27 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Բաբկեն Թունյանն ընտրվել ք Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Որոշումն ընդունվել է համապատասխան հանձնաժողովի նիստում։ Թունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 4 մարդ, 2-ը ձեռնպահ են մնացել։

51.1 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգմանը կառավարությունը կուղղորդի շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար
 Ուրբաթ, 27 Օգոստոսի 2021,

Արմինֆո. 51.1 կմ երկարությամբ ճանապարհների 6 հատվածների հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը 7.6 մլրդ դրամ (մոտ 15 մլն ԱՄՆ դոլար) կուղղի։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 27-ին կայացած կառավարության նիստում։

 Ուրբաթ, 27 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 26 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

Հայաստանը 32-րդ դիրքում է "Տնտեսական ազատության ինդեքս" վարկանիշում՝ առաջ անցնելով ԵԱՏՄ-ի իր գործընկերներից
 Հինգշաբթի, 26 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Մեկ տարում Հայաստանը 2 կետով բարելավել է իր դիրքերը the Heritage Foundation հետազոտական կենտրոնի "Տնտեսական ազատության ինդեքս" միջազգային վարկանիշում, որն անցկացվում Է The Wall Street Journal գործարար պարբերականի հետ համատեղ, 34-րդ հորիզոնականից բարձրանալով 32-րդը (2019թ.47-ի դիմաց):

ՀԿԵ-ն և Տրանսմաշհոլդինգը հուշագիր են ստորագրել ուղևորատար շարժակազմի մշակման և արտադրության վերաբերյալ
 Հինգշաբթի, 26 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Հարավկովկասյան երկաթուղին և Տրանսմաշհոլդինգը հուշագիր են ստորագրել ուղևորատար շարժակազմի մշակման և արտադրության վերաբերյալ։ ՀԿԵ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փաստաթուղթը ստորագրվել է «PRO//Движение.Экспо» 1520 տարածության միջազգային երկաթուղային սալոնի շրջանակներում և կգործիի հինգ տարի:

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2021թ. 7 ամիսներին աճել է 5,2%-ով
 Հինգշաբթի, 26 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Հայաստանում 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 5,2 տոկոսով (մեկ տարի առաջվա 5,7 տոկոս անկման դիմաց)՝ ուղեկցվելով արտահանման եւ ներմուծման արագացված աճով: Ս. թ. հուլիսին  2020 թ. հուլիսի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 5,8% - ով (նախորդ տարվա 10,2% - ով անկման դիմաց), ընդ որում, միայն 2021 թ. հուլիսին աճը դանդաղեցնելով մինչև 7,4% ՝ հունիսյան 12% - ից, ինչը դիտվել է նաև 2020թ. հուլիսին. մինչև 9,4% ՝ հունիսյան 14,8% - ից:

ԱՄՀ-ն ողջ պատմության ընթացքում բաշխվող խոշորագույն SDR-ից Հայաստանին հատկացրել է շուրջ 175.2 մլն դոլար
 Չորեքշաբթի, 25 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Ուժի մեջ է մտել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ողջ պատմության ընթացքում  650 մլրդ դոլարի խոշորագույն SDR բաշխումը: Ինչպես  նշվում է ԱՄՀ կայքում զետեղված հաղորդագրությունում, այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան:

Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է զբոսաշրջիկների ներգրավել Գերմանիայից. Հայաստանում կանցկացվի fvw DRV Destination Forum Armenien համաժողովը
 Չորեքշաբթի, 25 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, Գերմանիայի առաջատար զբոսաշրջային ասոցիացիայի` Deutscher Reiseverband (DRV)-ի և fvw-ի՝ Գերմանիայի առաջատար զբոսաշրջային ամսագրի հետ համատեղ կանցկացնի «fvw DRV Destination Forum Armenien» միջոցառումը։

Օգոստոսի 20-ի դրությամբ ՀՀ պետական գանձարանի եկամուտները 11.2%-ով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը
 Չորեքշաբթի, 25 Օգոստոսի 2021,

Արմինֆո. 2021 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 974․2 մլրդ դրամ կամ 2021թ․ ինն ամիսների հաստատված ցուցանիշի 94․1%-ը: Այդ մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի օպերատիվ տեղեկատվությունում:

Ի սկզբանե՝ ձախողված. տնտեսագետ պատգամավորը՝ Փաշինյանի կառավարության ծրագրի մասին
 Չորեքշաբթի, 25 Օգոստոսի 2021,

Արմինֆո. Տնտեսագետ, "Հայաստան" դաշինքի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը չի հավատում Նիկոլ Փաշինյանի կառավարության 2021-2026 թվականների տնտեսական ծրագրի իրատեսական լինելուն: Այդ մասին նա հայտարարել Է օգոստոսի 25-ին խորհրդարանի նիստում՝ կառավարության առաջիկա 5-ամյակի ծրագրի քննարկման ժամանակ:

 Չորեքշաբթի, 25 Օգոստոսի 2021,

Արմինֆո.

Նախարար. Ներմուծող երկրից պետք է դառնանք արտահանող երկիր, այդ թվում նաև առաջատար տեխնոլոգիական առումով
 Երեքշաբթի, 24 Օգոստոսի 2021,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝  նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:

Էկոնոմիկայի նախարարություն. գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը շոշափելի ազդեցություն են ունենում վերամշակող ընկերությունների զարգացման գործընթացում
 Երեքշաբթի, 24 Օգոստոսի 2021,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի և Արարատի գինու գործարաններ, որտեղ խաղողի մթերման շրջանին ընդառաջ ընթացքի մեջ են վերակառուցման և վերազինման աշխատանքները։

Արտ. փոխարժեքները
18.03.2026
RUB4.53-0.06
USD377.39-0.07
EUR435.551.28
GBP504.041.15
CAD275.530.01
JPY23.740.02
CNY54.910.12
CHF480.200.52