Հայաստանում հիփոթեքն աճում է երրորդ տարին անընդմեջ, բայց տեմպերը թուլանում են
 Երեքշաբթի, 17 Փետրվարի 2026,

Արմինֆո. 2025 թվականի արդյունքներով Հայաստանի հիփոթեքային վարկավորման ծավալը կազմել է 1.6 տրլն դրամ  (4.2 մլրդ դոլար), ինչը 13.2% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ինչպես փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի Բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը, այսպիսով, հիփոթեքին բաժին է ընկել Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 21,3% - ը:

2025 թվականին Ղազախստանից Հայաստան ապրանքների արտահանումն աճել է 35,3% - ով, իսկ ներմուծումը նվազել է 56,6%-ով
 Երեքշաբթի, 17 Փետրվարի 2026,

Արմինֆո. 2025 թվականին Ղազախստանից Հայաստան ապրանքների արտահանումն աճել է 35,3 տոկոսով՝ կազմելով 49 մլն դոլար։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ազգային վիճակագրության բյուրոյին։

Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ - ի, Իրանի և Գերմանիայի մասնաբաժինը 2025 թվականին նվազել է՝ 72%-ից մինչեւ 64%
 Երեքշաբթի, 17 Փետրվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերների ՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ - ի, Իրանի և Գերմանիայի մասնաբաժինը 2025 թվականին նվազել է մինչև ընդհանուր շրջանառության  64%՝ բացարձակ արտահայտությամբ կազմելով 13.7 մլրդ դոլար (2024 թվականի 21.8 մլրդ դոլարի կամ 72%-ի դիմաց)։ Նրանցից չորսը տարեկան կտրվածքով կրճատել են ծավալները․ Ռուսաստանը ՝ 38,3%- ով, Չինաստանը՝ 6,5%-ով, ԱՄԷ-ն՝ 60%-ով, Գերմանիան՝ 2,5%-ով, մինչդեռ, մեկ տարի առաջ ՌԴ-ն, ԱՄԷ-ն և Չինաստանը էական աճ էին ցույց տալիս, իսկ Գերմանիան այն ժամանակ ավելի ցայտուն անկման մեջ էր: Ընդ որում, Իրանին հաջողվել է պահպանել աճը ՝ տարեկան տեմպերի որոշակի արգելակմամբ՝ 6,5 տոկոսից մինչեւ 4,2 տոկոս։ Դատելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից՝ Հայաստանի հետ ՌԴ-ի և ԱՄԷ-ի արտաքին առևտրի ծավալների զգալի նվազումը պայմանավորված է ադամանդների և ոսկու վերաարտահանման և վերաներմուծման գործոնի վերացմամբ։

 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026,

Արմինֆո.

IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026,

Արմինֆո.IDBank-ն արդեն ավելի մոտ է Կալիֆորնիայի մեր հայրենակիցներին: Բանկը Ներկայացուցչություն է բացել Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում:

S&P Global Ratings. Հայաստանի բանկային հատվածում կապիտալի բավարար պաշարները և կայուն շահութաբերությունը կնպաստեն վարկավորման զգալի աճին 2026-2027թթ.
 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի բանկային հատվածում կապիտալի բավարար պաշարները և կայուն շահութաբերությունը կնպաստեն վարկավորման զգալի աճին 2026-2027թթ.: Այդ մասին նշվում է S&P Global Ratings-ի «Բանկային հատվածի կանխատեսում 2026թ. համար. Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներ: Կայուն ցուցանիշներ աշխարհաքաղաքական բարձր ռիսկերի ֆոնին» զեկույցում:

ՀԾԿՀ ղեկավարը ներկայացրել է ՓՄՌ ամերիկյան տեխնոլոգիաների առավելությունները, որոնք չկան "գետնի վրա"
 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026,

Արմինֆո. Պետք չէ անդրադառնալ այն պնդումներին, թե ԱՄՆ-ը մտադիր է ատոմային փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) իր տեխնոլոգիան փորձարկել Հայաստանի վրա։ Այդ մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

"Հայաստանը լրջորեն մտածում է նոր արբանյակներ ձեռք բերելու մասին". նախարար
 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026,

Արմինֆո. "Արմսաթ-1"-ն իր առաքելությունն ավարտել է 2025թ. վերջին, և մենք հանդես եկանք հայտարարությամբ, որ Հայաստանը լրջորեն մտածում է նոր արբանյակ կամ արբանյակներ ձեռք բերելու մասին",- ասել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ՀԾԿՀ ղեկավար. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության գործունեությունը գնահատվում է հանձնաժողովի սահմանած որակի ցուցանիշներով
 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026,

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության գործունեությունը գնահատվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սահմանած որակի ցուցանիշներով, որոնք ուղղակիորեն կապված են պլանային և վթարային անջատումների քանակի հետ: Այդ մասին փետրվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված ՀԾԿՀ-ի մերժումը հաստատել "ՀԷՑ" ՓԲԸ նախկին սեփականատերերի առաջարկած 47 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրը, որպեսզի այսօր տարեկան 37 մլրդ դրամ ներդրումների թիվը ներկայացվի որպես զգալի առաջընթաց:

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 29 տոկոսով՝ թանկարժեք մետաղներին եւ քարերին առնչվող գործարքների "փլուզման" պատճառով
 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել ՝ ամբողջ տարվա ընթացքում ընդհանուր ծավալով կազմելով 26% (5.5 մլրդ դոլար)՝ 2024 թվականի 51%-ի (15.4 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այս խումբը վճռորոշ դեր է խաղացել երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման գործում, որն արտահայտիչ 41,5% աճից շրջադարձ է կատարել դեպի երկնիշ 29% անկում։

Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026,

Արմինֆո.Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆոնդային բորսան և Ռուս-հայկական համալսարանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ձևավորել գիտելիքի, փորձի և հնարավորությունների նոր կամուրջներ Հայաստանի կապիտալի շուկայի և ակադեմիական միջավայրի միջև։

Starlink-ն իր 100-ից ավելի տերմինալներ կփոխանցի Հայաստանին. Մխիթար Հայրապետյան
 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026,

Արմինֆո. Starlink գլոբալ արբանյակային ցանցը Հայաստանին կփոխանցի իր 100-ից ավելի տերմինալներ։ Այդ մասին փետրվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

2025 թվականին Հայաստանը 50%-ով ավելացրել է պաշտպանական արդյունաբերության գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորումը
 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026,

Արմինֆո. 2025 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների համար հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ։ Այդ մասին փետրվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

ՀՀ ՊԵԿ. 2025թ. հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն 2026թ. մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը ներառյալ
 Երկուշաբթի, 16 Փետրվարի 2026,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշեցնում է, որ 2025 թ․ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։

Պապոյան․ Երկաթուղու կառավարման հարցում առաջնային են մնում Հայաստանի շահերը 
 Շաբաթ, 14 Փետրվարի 2026,

Արմինֆո "Եթե Ռուսաստանը կարողանա ներդնել եւ սպասարկել այդ համակարգը այնպես, որ Հայաստանի տարածքով բեռներ անցնեն, եւ մենք դրանից տնտեսական եւ քաղաքական դիվիդենտներ եւ անվտանգություն ստանանք, ապա խնդիր չկա", - փետրվարի 14-ին կայացած ճեպազրույցում ասել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության անդամ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմի հետ քննարկումներ եղել են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Հայաստանի եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրին փոխանցելու շուրջ։

Հայ հարկայինները կվերապատրաստվեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրով
 Շաբաթ, 14 Փետրվարի 2026,

Արմինֆո ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հյուրընկալել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Պետությունը կփոխհատուցի հացահատիկի, հատիկաընդեղենի և կերային մշակաբույսերի մշակության համար ֆերմերների ծախսերի 50 տոկոսը. Գևորգ Պապոյան
 Շաբաթ, 14 Փետրվարի 2026,

Արմինֆո Պետությունը ևս մեկ տարով կերկարաձգի գարնանացանի շրջանակներում գյուղացիներին աջակցության ծրագիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Հայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում
 Շաբաթ, 14 Փետրվարի 2026,

Արմինֆո Romexpo 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Էկոնոմիկայի, թվայնացման, ձեռնարկատիրության և զբոսաշրջության նախարարության պետքարտուղար Լաուրենցյու Վիորել Գիդեյի, Զբոսաշրջության գլխավոր վարչության գլխավոր տնօրեն Ալին Գրիգորեի և Ռումինիայի Պատգամավորների պալատի անդամ Դումիտրու Վադուվայի հետ։

 Ուրբաթ, 13 Փետրվարի 2026,

Արմինֆո.

Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
 Ուրբաթ, 13 Փետրվարի 2026,

Արմինֆո. Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլի մեկնարկի մասին։

Արտ. փոխարժեքները
16.06.2026
RUB5.080.00
USD368.210.15
EUR427.490.10
GBP494.400.24
CAD263.06-0.40
JPY22.97-0.02
CNY54.500.03
CHF463.62-0.75