Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022,
Արմինֆո. Երեւանն ու Վիեննան հայտարարել են Ավստրիայից 20 ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացման մասին:
|
Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,
|
Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,
|
Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,
Արմինֆո.Կենտրոնական բանկի սպասումներով ՝ Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից գնաճային ազդեցությունը դեռ պահպանվում է։ Այդ մասին փետրվարի 1-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական բարձրացման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
|
Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,
Արմինֆո. Հայաստանում կպահպանվի հիփոթեքային վարկավորման շուկայի ակտիվությունը։ Փետրվարի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ իր գնահատականը պայմանավորելով անշարժ գույքի շուկայում պահանջարկի և առաջարկի պահպանվող բարձր մակարդակով։
|
Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2022 թվականի վերջին գնաճը կմոտենա նպատակային շեմին (4%, +/-1,5): Այդ մասին փետրվարի 1-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ 2022 թվականի համար կանխատեսելով 5-5, 5 տոկոս գնաճ։
|
Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,
Արմինֆո.Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այսօրվանից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն գնելու Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը:
|
Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,
|
Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,
Արմինֆո. Փետրվարի 1-ից Հայաստանում բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը։ Ընդ որում, հունվարի 1-ից 20.47 դրամով բարձրացել է ջրի սակագինը, իսկ ապրիլի 1-ից սպասվում է գազի սակագնի բարձրացում, իսկ գնաճը 2021 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 7.2 տոկոս: Մինչդեռ, ՀՀ կառավարությունը հրաժարվել է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և ինդեքսավորել կենսաթոշակները՝ հղում անելով տվյալ փուլում համապատասխան ռեսուրսների բացակայությանը։
|
Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,
Արմինֆո. Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%:
|
Երեքշաբթի, 1 Փետրվարի 2022,
Արմինֆո.«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։
|
Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,
|
Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,
Արմինֆո.Ակբա բանկն ամփոփում է 2021 թվականը։ Նախորդ տարի բանկը Հայաստանում իրականացրեց 500 հազար հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։
|
Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,
Արմինֆո. «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում մեկնարկել է Հայաստանի Ազգային օրը. ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում ՀՀ պետական օրհներգի ներքո բարձրացվեց հայկական եռագույնը։ Այդ մասին ասվում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,
Արմինֆո.Հայաստանում նորաստեղծ 500 ընկերություններից միայն մեկին է հաջողվում աճել, մինչդեռ, Եվրոպայում խոշոր է դառնում է 40-42 նոր ձեռնարկություններից մեկը։ Այդ մասին հերթական հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
|
Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,
Արմինֆո.Հունվարի 31-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի գյուղատնտեսության զարգացման և սննդի նախարար Սպիլիոս Լիվանույի հետ:
|
Երկուշաբթի, 31 Հունվարի 2022,
Արմինֆո.Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2021 թվականին աճել են 23 տոկոսով կամ 599.4 մլն դոլարով (2020թ.-ի 8.2% անկման և 2019թ. նախաքովիդյան 26.1% աճի դիմաց) ՝ հասնելով 3.215 մլրդ դոլարի: ՀՄՊ-ի կառուցվածքում գերակշռում են արտաքին ակտիվները՝ 3.182 մլրդ դոլար, իսկ ԱՄՀ-ում SDR-ին բաժին է ընկնում 32.8 մլն դոլար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը արագացրել է աճը 45,5% - ից մինչեւ 3,7 անգամ, նախաքովիդյան, համապատասխանաբար, 26,2% եւ 3,2% աճի դիմաց:
|
Հինգշաբթի, 27 Հունվարի 2022,
Արմինֆո. Ի պատասխան 168.am կայքում հրապարակված հոդվածի, ըստ որի, իբրև թե, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հօգուտ Երևան–Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին ազատել է պետական տուրքի վճարումից, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը տարածել է պարզաբանում, որում, մասնավորապես, ասվում է.
|
Հինգշաբթի, 27 Հունվարի 2022,
|
Հինգշաբթի, 27 Հունվարի 2022,
Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում,
|