Բանկային համակարգի առաջատար հարկատուն Ակբա բանկն է
 Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,

Արմինֆո. Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է 2022 թվականի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալով: Հունվար, փետրվար և մարտ ամիսներին բանկը պետական բյուջե վճարել է շուրջ 1 միլիարդ 742 միլիոն դրամ ծավալով հարկ:

Աղան Ավետիսյան. Ֆիշինգային գրոհները կարելի է բացառել՝ անձնական տվյալներ չտրամադրելով երրորդ անձանց
 Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,

Արմինֆո. Այսօր կան ֆիշինգի բազմաթիվ եղանակներ, սակայն դրանցից կարելի է խուսափել, պարզապես, երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելով: Տեղեկատվական անվտանգությանը նվիրվա IDBank-ի եւ IDram-ի համատեղ առցանց կոնֆերանսի շրջանակներում այդ մասին հայտարարել է IDram-ի ֆինանսական դիտարկումների կենտրոնի տնօրեն Աղան Ավետիսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին։

IDBank. Արհեստական բանականությունը մեր ապագան չէ, դա մեր ներկան է
 Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,

Արմինֆո. Արհեստական բանականությունը մեր ապագան չէ, դա մեր ներկան է: IDBank-ի եւ IDram-ի՝ տեղեկատվական անվտանգությանը նվիրված համատեղ առցանց կոնֆերանսի շրջանակներում այդ մասին հայտարարել է IDBank-ի թվային բանքինգի գծով տնօրեն Սերգեյ Առաքելյանը՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Փորձագետ. Հայաստանի առջեւ նոր աշխարհատնտեսական հեռանկարներ են բացվում
 Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,

Արմինֆո. ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ծրագրվող ստորագրումը խոսում է ուկրաինական իրադարձությունների սկզբից արդեն իսկ իրականացվող տնտեսական վերատեղաբաշխման ռազմավարությունն էլ ավելի ընդլայնելու Մոսկվայի ձգտման մասին։ Ինչն, անկասկած, նոր աշխարհատնտեսական հնարավորություններ է բացում նաև Հայաստանի առջև, որոնք կարելի է եւ պետք է օգտագործել: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, ք.գ.դ. Վահե Դավթյանը։

 Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022,

Արմինֆո.

Պատգամավոր. Ռուսաստանը Հայաստանին կապահովի նվազագույն գներով պարենամթերքով
 Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022,

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին պարենամթերքով կապահովի ողջ ծավալով եւ նվազագույն գներով։ Այդ մասին ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Պետդումայի ագրարային կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Նիլովը ։

"Ռոստելեկոմի" արտասահմանյան միակ ակտիվի վաճառքի գործարքը կարող է չկայանալ
 Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022,

Արմինֆո. Հայաստանում ռուսական հեռահաղորդակցային հսկա "Ռոստելեկոմի" ապրանքանիշը ներկայացնող "ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ" ՓԲԸ-ի (GNC-Alfa) վաճառքի գործարքը չի կայացել, և ընկերության վաճառքի հեռանկարն անորոշ է։ Այդ մասին հաղորդում է CivilNet-ը, նշելով, որ ձախողման պատճառը ռուս-ուկրաինական ճգնաժամն է, ավելի ճիշտ՝ ռուսական ընկերությունների նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցները, որոնք թույլ չեն տվել գնորդին վարկային ռեսուրսներ ներգրավել եւ վճարում կատարել՝ գործարքը փակելու համար։

Վագիթ Ալեքպերովը հեռացել է "Լուկօյլ" ընկերության ղեկավարի պաշտոնից
 Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022,

Արմինֆո. Վագիթ Ալեքպերովը վաղաժամկետ վայր է դրել ռուսական "Լուկօյլ" ընկերության ղեկավարի լիազորությունները եւ լքել տնօրենների խորհուրդը, հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը:

Հայաստանն ու Վրաստանը մտադիր են խորացնել փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում
 Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022,

Արմինֆո. ՀՀ էՆ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը ընդունել է Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։ Ինչպես ասվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում,

 Մայիսի 1-ից  "Ռոսիա" ավիաընկերությունը "Աերոֆլոտ"-ին կփոխարինի "Շերեմետեւո"-ից Երեւան չվերթներում
 Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022,

Արմինֆո. 2022 թվականի մայիսի 1-ից "Ռոսիա" ավիաընկերությունը "Շերեմետեւո"օդանավակայանից թռիչքներ կիրականացնի դեպի Երեւան ' այդ ուղղությամբ փոխարինելով "Աէրոֆլոտի" չվերթները: Այդ մասին հաղորդում է "Քաղաքային նորությունների Մոսկվա" գործակալությունը՝ վկայակոչելով"Ռոսիա" ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սուբվենցիոն ծրագրերին առնչվող հնարավոր բացթողումները բացահայտելու ուղղությամբ՝ մինչեւ երաշխիքային ժամկետի ավարտը
 Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022,

Արմինֆո.Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում քննարկվել են 2021 թ-ին ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային ցանցի ներդրման, մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված աշխատանքներին։

Մոսկվան առաջարկում է արագացնել Երեւանի հետ տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման նախապատրաստումը
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022,

Արմինֆո. Մոսկվան առաջարկում է արագացնել Երեւանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստումը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանն ու Չինաստանը խորացնում են տնտեսական համագործակցությունը
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022,

Արմինֆո. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը տնտեսական ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր է ստորագրել Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի հետ: Այդ մասին ասվում է ԱԳՄ պաշտոնական հաղորդագրությունում։

Կոնվերս Բանկի և Մաստերքարդի համատեղ ակցիայի հաղթողները հանգստի սերտիֆիկատներ են ստացել
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022,

Արմինֆո.Կոնվերս Բանկում ամփոփել են Մաստերքարդ միջազգային վճարային համակարգի հետ իրականացված ակցիայի արդյունքները: Ակցիայի շրջանակում Բանկն իր Մաստերքարդ քարտապաններին էր առաջարկել սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ կատարել անկանխիկ գնումներ և ստանալ նվերներ: Ամենաակտիվ  20 քարտապանների համար որպես խրախուսում նախատեսվել էր Հայաստանում ընտանեկան (2 մեծահասակ և 2 երեխա) 3-օրյա հանգստի սերտիֆիկատ, իսկ մյուս մասնակիցների համար՝ մինչեւ  30.000 դրամի cashback-ը:

Հայաստանի բանկերը 2022թ. առաջին եռամսյակում պետական գանձարան հարկային հատկացումներն ավելացրել են տարեկան 4,5 տոկոսով
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2022թ. առաջին եռամսյակում պետական գանձարան հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 4,5% - ով' մինչև 12.8 մլրդ դրամ ($26.3 մլն)' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.2%  նվազման դիմաց: Այդ գումարի 77,2% - ը կամ 10,6 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով՝ տարեկան 8,2% աճով (մեկ տարի առաջվա 12,5% անկման դիմաց)։

ԵՏՀ-ն նշել է 2022 թվականի վերջին ազգային արժույթներով հաշվարկների հնարավոր բաժինը
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) կանխատեսում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրում 2022 թվականի վերջին ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացում մինչև 85 տոկոս և ավելի: Այդ մասին ապրիլի 20-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել Է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։

Միշուստինը Փաշինյանին կոչ է արել ավելի ակտիվորեն օգտագործել ազգային արժույթներն առեւտրում
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022,

Արմինֆո. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի իր պաշտոնակից Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատժամիջոցների պայմաններում կարեւոր է ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումն առեւտրում, արտադրական կոոպերացիայի ընդլայնումն ու առեւտրի համար նոր հնարավորությունների բացումը:

ԳեոՊրոՄայնինգի ակտիվները Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում են
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022,

Արմինֆո. 2022 թվականի առաջին եռամսյակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի կողմից կառավարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,6 անգամ ավելացրել է Հայաստանի պետական ​​բյուջեի հարկային մուտքերը՝ մինչև 35,5 մլրդ դրամ։ Այս մասին է վկայում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը հրապարակել է հանրապետության Պետական ​​եկամուտների կոմիտեն։ Այսպիսով, ԶՊՄԿ-ն գլխավորում է երկրի հարկատուների ցուցակը։

«ԳեոՊրոՄինիգ»-ի մեկ այլ ակտիվ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ցուցակի ութերորդ հորիզոնականում է՝ 3,6 մլրդ դրամի չափով պետական ​​բյուջե վճարված հարկերով, ինչը ավելի քան 5 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ցուցանիշը։

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022,

Արմինֆո.Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:

Հայաստանի ապահովագրական հատվածը 35,3 տոկոսով ավելացրել է հարկային վճարումները պետբյուջե
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով պետական գանձարան հարկային վճարումներն ավելացրել է տարեկան 35,3 տոկոսով՝ ապահովելով 667,7 մլն դրամ ծավալ: Այդ գումարի 85,9%-ը կամ 574.2 մլն դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով, ինչը 37%-ով բարձր է տարեկան վաղեմության ցուցանիշից։ Այդ մասին են վկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալները։

Արտ. փոխարժեքները
18.03.2026
RUB4.53-0.06
USD377.39-0.07
EUR435.551.28
GBP504.041.15
CAD275.530.01
JPY23.740.02
CNY54.910.12
CHF480.200.52