Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,
Արմինֆո.Եթե ավելի վաղ բիզնեսի Հայաստան տեղափոխման հայտերի շուրջ 98 տոկոսը ստացվում էր ՏՏ ոլորտում աշխատող գործարար հատվածից, այսօր ճյուղային հատվածն ընդլայնվել է' ընդգրկելով արտադրությունը, լոգիստիկ ծառայությունները եւ այլն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հաղորդել Է BWB (Business Without Borders) նախաձեռնության հիմնադիր Մհեր Ղազարյանը:
|
Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,
Արմինֆո. Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը եւ Արդյունաբերության ու առուտրի նախարարությունը դրական եզրակացություն են ներկայացրել Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ մեկնող ուղեւորներին անմաքս առեւտրի ապրանքների իրացումը թույլատրելու բիզնեսի առաջարկին:
|
Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,
Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկը, հիփոթեքային վարկերին առնչվող ռիսկերից խուսափելու նպատակով, 2022 թ. ապրիլի 1-ից ներմուծել է LTV (loan-to-value, վարկ/գրավի արժեք) նորմատիվներ (5/1 և 5/2)' գրավի վարկ/արժեք հարաբերակցության առավելագույն շեմի 90%-ի չափով՝ դրամային փոխատվությունների, և 70% - ի չափով՝ արտարժույթով փոխառությունների համար:
|
Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,
Արմինֆո. Գյուղապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը շարունակում է ընդլայնվել։ Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, այսուհետ ցանկացողները հնարավորություն կունենան հացահատիկային մշակաբույսերը (ցորեն, գարի, վարսակ) ապահովագրել նաև «երաշտ» ռիսկից։
|
Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,
Արմինֆո.Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով Ակբա Լիզինգը, ՀՀ կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակում, տնտեսավարողներին հնարավորություն է ընձեռում արդիականացնել արտադրական հնարավորությունները:
|
Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,
|
Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,
Արմինֆո. Telecom Armenia-ն ավարտում է վերաբրենդավորման գործընթացը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100% բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։ Մայիսի 1-ից Beeline ապրանքանիշը դուրս կգա Հայաստանում գործածությունից, իսկ Team Telecom Armenia-ն, օգտագործելով առաջին կապի օպերատորի հարուստ փորձը, կշարունակի ու առավել ակտիվ քայլերով կմտնի իր ռազմավարական ծրագրերի գործնական փուլ։
Վերաբրենդավորմանը զուգահեռ ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: NGN ցանցը արդեն հասանելի է Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայքներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Գնդեվազ գյուղում։ Բացի այս, վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում՝ 4G տեխնոլոգիան ներդնելով մոտ 80 գործող կայաններում և ստեղծելով տասնյակ արդիական բջջային կայաններ։ Առաջիկայում նոր NGN ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։
2020 թվականի հոկտեմբերի 29-ին, Team-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանյանների և «Վեոն Արմենիա»-ի միջև գործարքի արդյունքում, հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ ընկերություններից մեկը կրկին դարձավ հայկական։
|
Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,
Արմինֆո. Ռուսական ավիաընկերությունները հերթական թույլտվություններն են ստացել միջազգային կանոնավոր չվերթների համար։ Գրեթե բոլոր թույլտվությունները տրվել են դեպի ԱՊՀ երկրներ չվերթների համար՝ Ադրբեջան, Ուզբեկստան, Ղրղզստան, Հայաստան, Բելառուս։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան ՝ վկայակոչելով Ռոսավիացիայի որոշումը։
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
Արմինֆո.Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ն հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցները կրկնապատկելու (ավելացնելու) և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով: Այդ մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
Արմինֆո. Transavia ավիաընկերությունը մեկնարկել է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը:
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
Արմինֆո.Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն այսօր դիտարկվում է որպես "հանգիստ հանգրվան", հատկապես, ՏՏ ոլորտի մանր և միջին ձեռնարկատիրական ոչ փոքրաթիվ կառույցների վերատեղակայման համար, արտաքին ֆոնի սրումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել միջնաժամկետ կտրվածքով՝ կապված պատժամիջոցային սահմանափակումների հետ։
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
Արմինֆո.2022 թվականին Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների եւ վարկանիշային գործակալությունների կանխատեսումները (1.5 -1.6%) տեսականորեն ճիշտ են եւ պահպաննվում են, բայց թույլ են հաշվի առնում Հայաստանի տնտեսության փոփոխվող կառուցվածքը, մասնավորապես, այսպես կոչված, պահանջարկի տնտեսությունից դեպի առաջարկի տնտեսություն անցման սկսված գործընթացը, թեեւ, թույլ արտահայտված բնութագրերով:
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
Արմինֆո. Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման պատճառով դեպի Ռուսաստան հայկական արտահանման կտրուկ նվազած ծավալները սկսել են վերականգնվել։ Ցնցումները հաղթահարված են, հայ արտահանողները գրագետ կառավարում են ռիսկերը։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
|
Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
|
Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին առաջին անգամ ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Օրակարգում ընդգծված էր ոլորտի և նախարարության ներկայացուցիչների երկխոսությունը։
|