ԿԲ-ը պատժամիջոցներ է կիրառել արժութային շուկայում հակամրցակցային վարքագիծ դրսևորած փոխանակման կետերի նկատմամբ
 Երեքշաբթի, 21 Հունիսի 2022,

Արմինֆո.2021 թվականի հոկտեմբերի 5-ից ի վեր տևական ժամանակ ՀՀ արտարժույթի շուկայում նկատվել են հակամրցակցային համաձայնության և գնային չարաշահման դրսևորումներ: Այդ մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:

ԱՎԲ. Հայաստանում գրանցվել է գնաճի նվազագույն մակարդակ՝ ԵԱՏՄ երկրների շրջանում
 Երեքշաբթի, 21 Հունիսի 2022,

Արմինֆո. Այս տարվա մայիսին Հայաստանում գրանցվել է գնաճի նվազագույն մակարդակ՝ ԵԱՏՄ երկրների շարքում։ Այսպես, Ղազախստանի Հանրապետության ռազմավարական պլանավորման և բարեփոխումների գործակալության Ազգային վիճակագրության բյուրոյի (ԱՎԲ) տվյալների համաձայն, 2022 թվականի մայիսին ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը Ղազախստանում կազմել է 101,4%, Բելառուսում ՝ 100,7%, Ղրղզստանում ՝ 100,3%, Հայաստանում և Ռուսաստանում ՝ 100,1%:

Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը
 Երեքշաբթի, 21 Հունիսի 2022,

Արմինֆո.Հունիսի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, այցելեց Թբիլիսի, որտեղ նրանք հանդիպեցին «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընկերության տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ։

 Netcracker Technology-ն դիտարկում է հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունները  
 Երեքշաբթի, 21 Հունիսի 2022,

Արմինֆո.Հունիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Netcracker Technology ընկերության գործադիր տնօրեն և BostonGene ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգին և BostonGene ընկերության հայաստանյան ներկայացուցիչներին։   

Արտակ Քամալյան. Հայաստանում պարենային ինքնաբավության մակարդակը կազմում է 73 տոկոս  
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության երկրներում պահպանվում է ագրոարդյունաբերական համալիրի զարգացման դրական դինամիկան։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։ Մասնավորապես, նա հաղորդել է, որ առաջին եռամսյակում ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն, ընդհանուր առմամբ, աճել է 1,6 տոկոսով։

Մի դրամի ուժը 2 տարեկան է․ տարբեր նախաձեռնությունների է փոխանցվել ավելի քան 82 մլն ՀՀ դրամ
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022,

Արմինֆո.Երկու տարի առաջ, հունիսի 8-ին համացանցը ողողվեց հետևյալ արտահայտությամբ․ «Ամեն ինչ սկսվում է մի դրամից»։ Թե ինչ էր դա նշանակում, պարզ չէր․․․

ՎՏԲ-ն նախատեսում է պահպանել ներկայությունը Հայաստանի բանկային շուկայում
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022,

Արմինֆո.ՎՏԲ-ն նախատեսում է պահպանել ներկայությունը Հայաստանի բանկային շուկայում: Այդ մասին հայտարարել է բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինը՝ "Ինտերֆաքսին" հարցազրույցում:

 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022,

Արմինֆո.

Վրաստանում ճանապարհային սակագնի աճը ևս մեկ հարված կլինի Հայաստանի արտահանողներին. տնտեսագետ  
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022,

Արմինֆո. Հունիսի 20-ից գրեթե կրկնակի ավելացել Է Վրաստանի տարածքով անցնող բեռնատարների համար սակագինը։ Աճել է նաև բեռների վերաարտահանման դիմաց վճարը։

 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022,

Արմինֆո.

FLYONE ARMENIA-ն գործարկում է Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթը  
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022,

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 20-ից կանոնավոր չվերթներ է սկսում Երեւան-Բեյրութ-Երեւան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, թռիչքը կիրականացվի երկուշաբթի և ուրբաթ օրերին "Զվարթնոց" միջազգային օդանավակայանից դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայան:

 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022,

Արմինֆո.

Կենտրոնական բանկը ներկայացրել է Հայաստանի թվային օրակարգը
 Շաբաթ, 18 Հունիսի 2022,

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, հունիսի 17-ին ելույթ ունենալով Silicon Mountains 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, ներկայացրել է կառավարության հետ համատեղ մշակված Հայաստանի թվային օրակարգը:

Ակբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհով
 Շաբաթ, 18 Հունիսի 2022,

Արմինֆո.18 տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց մասնագիտացված առաջին լիզինգային ընկերությունը՝ Ակբա Լիզինգը։

Ռուսաստանը Հայաստանին կօգնի ստեղծել հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն
 Շաբաթ, 18 Հունիսի 2022,

Արմինֆո.Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոնի ստեղծման հարցով նախարարությունների միջեւ համագործակցության հուշագիր են ստորագրել:

"Մետրոգիպրոտրանսը" կզբաղվի մետրոյի "Աջափնյակ" կայարանի նախագծմամբ
 Շաբաթ, 18 Հունիսի 2022,

Արմինֆո.Երեւանի քաղաքապետարանը եւ ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծմամբ զբաղվող "Մետրոգիպրոտրանս" ընկերությունը համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում»
 Շաբաթ, 18 Հունիսի 2022,

Արմինֆո.Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հունիսի 17-ին անցկացրեց իր ամենամյա համաժողովը: Այս տարի այն նվիրվել էր Կենտրոնի 20-ամյա հոբելյանին և անցկացվեց «Կորպորատիվ կառավարում. բարեվարքությունը գործարար համայնքում» խորագրի ներքո:

Բոլոր պոտենցիալ ներդրողների համար Հայաստանում ապահովված են ինչպես տնտեսական ազատ գործունեության, անպես էլ դրանց իրավական պաշտպանության պայմանները. գլխավոր դատախազ
 Ուրբաթ, 17 Հունիսի 2022,

Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին:

Արդյո՞ք դրամի արժեւորումը բարիք է Հայաստանի համար. Վարդան Արամյան
 Ուրբաթ, 17 Հունիսի 2022,

Արմինֆո.Եթե դրամի արժևորումը որոշող գործոնները ժամանակավոր լինեն, ապա Հայաստանը կբախվի զգալի դժվարությունների։ Այս մասին "5-րդ ալիքին" տված հարցազրույցում հայտարարել է հանրային ֆինանսների գծով միջազգային խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները 
 Ուրբաթ, 17 Հունիսի 2022,

Արմինֆո. Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով:

Արտ. փոխարժեքները
18.03.2026
RUB4.53-0.06
USD377.39-0.07
EUR435.551.28
GBP504.041.15
CAD275.530.01
JPY23.740.02
CNY54.910.12
CHF480.200.52