Հինգշաբթի, 23 Հունիսի 2022,
|
Հինգշաբթի, 23 Հունիսի 2022,
Արմինֆո. ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
|
Հինգշաբթի, 23 Հունիսի 2022,
Արմինֆո.Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է որոշում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամի չափով: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 23 Հունիսի 2022,
|
Հինգշաբթի, 23 Հունիսի 2022,
Արմինֆո.Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
|
Հինգշաբթի, 23 Հունիսի 2022,
Արմինֆո. 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի ներմուծման ինվոյսային արժեքը իջել է 18-20 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 0.5 տոկոսով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
|
Հինգշաբթի, 23 Հունիսի 2022,
Արմինֆո. Հայաստանում մեկնարկել է Orion Summit-2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի պլատինե հովանավորն է առաջատար ֆինանսա-տեխնոլոգիական կազմակերպությունը՝ Ամերիաբանկը:
|
Հինգշաբթի, 23 Հունիսի 2022,
Արմինֆո. Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի (Entrepreneurial World Cup – EWC) դիմումների բացման մասին։
|
Չորեքշաբթի, 22 Հունիսի 2022,
|
Չորեքշաբթի, 22 Հունիսի 2022,
Արմինֆո.Հայաստանի բանկերի միության UBA Talks նախագծի շրջանակում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի հետ զրույցի թեման է Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարումը բանկերում: Տիկին Սեյլանյանը կիսվել է նաև կայացած մարդ ու մասնագետ դառնալու սեփական փորձով:
|
Չորեքշաբթի, 22 Հունիսի 2022,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայում անկանխիկ գործարքները սպասարկելու համար հարկ վճարողների մոտ նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են:
|
Չորեքշաբթի, 22 Հունիսի 2022,
Արմինֆո.Աշխատանք, նվիրում և ձգտում․ այսպես 2000-ականների սկզբին Հայաստանում առաջին անգամ ներդրվեց լիզինգը: 19 տարի՝ հիմնադրման օրից մինչև այժմ, Ակբա Լիզինգը շուկայի բացարձակ առաջատարն է:
|
Չորեքշաբթի, 22 Հունիսի 2022,
Արմինֆո.Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկը՝ EU-Asia Business Finance Centre հոլդինգի IT գծով գլխավոր ընկերության Asseco Group-ը, որի կազմում գործունեություն են ծավալում ավելի քան 60 ընկերություններ տարբեր երկրներում, գրասենյակ է բացում Հայաստանում։
|
Երեքշաբթի, 21 Հունիսի 2022,
Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը գործարկել է "Աշխատանք ԵԱՏՄ - ում" բջջային հավելվածը ՝ առցանց ծառայությունների հարթակ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազատություններից մեկի՝ աշխատուժի տեղաշարժի ազատությունը ապահովելու համար: Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում թվային լուծման հնարավորությունները ներկայացրել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը:
|
Երեքշաբթի, 21 Հունիսի 2022,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակիցները պատրաստ են ակտիվացնել եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման աշխատանքները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:
|
Երեքշաբթի, 21 Հունիսի 2022,
Արմինֆո. 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
|
Երեքշաբթի, 21 Հունիսի 2022,
Արմինֆո. ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքում համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:
|
Երեքշաբթի, 21 Հունիսի 2022,
Արմինֆո.Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում կապալառու կազմակերպությունը 100մ տարածքում տեղադրում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Ինչպես ասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում, աշխատանքները փորձնական են, լաբորատոր ուսումնասիրություններից և դրական արդյունքներից հետո վերին շերտի տեղադրումը կշարունակվի։
|
Երեքշաբթի, 21 Հունիսի 2022,
Արմինֆո.Հունիսի 27-ին Մոսկովյան բորսայի արժութային շուկայում կսկսվեն հայկական դրամով սակարկություններ: Այդ մասին հաղորդել է բորսայի մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 21 Հունիսի 2022,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
|