Ուրբաթ, 26 Մայիսի 2023,
Արմինֆո. Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցին արդեն հասանելիություն ունի հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսություն։
Ինչպես հաղորդում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը, ընկերությունը վերջին ամիսներին մեծ ծավալի աշխատանքներ է տարել մարզերում, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի ու Կոտայքի։
«Մեզ համար կարևոր է մարզերում նման ենթակառուցվածքների կառուցումը, որը երկարաժամկետ հեռանկարում բերելու է տեղի տնտեսական ակտիվությանը և, հետևաբար, բնակչության ուժեղացմանը։ Վերջին շրջանում մեր թիմն աշխատել է հատկապես Սյունիքի մարզում՝ NGN ցանցով ծածկելով տնտեսությունների 50 տոկոսից ավելին»,- նշել է Team Telecom Armenia-ի տնօրեն Հայկ Եսայանը։
Մարզային աշխատանքներին զուգահեռ ընկերությունը մեկնարկել է ցանցի կառուցումը նաև Երևանի Կենտրոն համայնքում, որը նման արագության ինտերնետի ամենամեծ պահանջ ունեցող վարչական շրջանն է։
Հիշեցնենք, որ 25 Գբ/վ արագությամբ այս ցանցն ամբողջությամբ կամ մասամբ հասանելի է Հրազդան, Նոր Հաճըն, Արմավիր, Մեծամոր, Ալավերդի, Սպիտակ, Իջևան, Կապան, Քաջարան, Վարդենիս, Սիսիան և Ջերմուկ քաղաքներում, Հաղարծին ու Գնդեվազ գյուղերում, իսկ Երևանում՝ Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Ավան և Զեյթուն համայնքներում։
NGN ցանցի հիման վրա ստեղծված Cosmo սակագնային փաթեթները ներառում են մինչև 1000 Մբ/վ գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և բջջային կապ։ Փաթեթի վերաբերյալ տեղեկություն ստանալու և սակագներին ծանոթանալու համար կարելի է անցնել https://www.telecomarmenia.am/hy/cosmo-combo հղումով, լրացնել առցանց հայտը, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։
|
Ուրբաթ, 26 Մայիսի 2023,
Արմինֆո.Մայիսի 25-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները ստորագրել են, այսպես կոչված, III մեծ արձանագրությունը, որը ներառում է փոփոխություններ ԵԱՏՄ մասին պայմանագրում: Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 25 Մայիսի 2023,
Արմինֆո. "Ընդհանուր տնտեսական տարածքի զարգացմանն ուղղված քայլերի արդյունավետ պլանավորումը ենթադրում է գործարարների և գործարար շրջանակների ներկայացուցիչների բաց երկխոսություն: Այս համատեքստում ցանկանում եմ հատուկ նշել Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումը և, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ՝ մասշտաբային միջոցառումներ կազմակերպելու և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդիական ոլորտներն առավելագույնս ընդգրկող քննարկումների թեմատիկայի մշակմանն ուղղված ջանքերի համար", - հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:
|
Հինգշաբթի, 25 Մայիսի 2023,
|
Հինգշաբթի, 25 Մայիսի 2023,
|
Հինգշաբթի, 25 Մայիսի 2023,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը մայիսի 25-ի հերթական նիստում 999 մլն դրամ է հատկացրել 2021 (1 ծրագիր), 2022 (26 ծրագիր) և 2023 (1 ծրագիր) թվականներին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար:
|
Հինգշաբթի, 25 Մայիսի 2023,
Արմինֆո. Մեկ տարվա ընթացքում պետական աջակցության ծրագրով նոր սարքավորումներ ձեռք բերելու և նոր հոսքագծեր գործարկելու նպատակով 1695 ընկերություններ ձեռք են բերել մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ։ Դրանց 57 տոկոսը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը, որին հետեւում է շինարարության ոլորտը, ապա ՝ առողջապահության ոլորտը (4 մլրդ դրամով)։ Այդ մասին մայիսի 25-ին կառավարության հերթական նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
|
Հինգշաբթի, 25 Մայիսի 2023,
|
Չորեքշաբթի, 24 Մայիսի 2023,
|
Չորեքշաբթի, 24 Մայիսի 2023,
Արմինֆո.: Այսօր՝ մայիսի 24-ին, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունել են «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը:
|
Չորեքշաբթի, 24 Մայիսի 2023,
|
Չորեքշաբթի, 24 Մայիսի 2023,
|
Երեքշաբթի, 23 Մայիսի 2023,
Արմինֆո. Մայիսի 24-ից Wildberries-ը կնվազեցնի սեփական առեւտրային միջնորդավճարը 2%-ից՝ տեղական ձեռներեցների համար, որոնք առցանց հարթակում իրացնում են կենցաղային տեխնիկա եւ էլեկտրոնիկա. ռոբոտ-փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսոլի, խոհանոցային տեխնիկա, ընդհանուր առմամբ, ավելի քան 500 իր։
|
Երեքշաբթի, 23 Մայիսի 2023,
|
Երեքշաբթի, 23 Մայիսի 2023,
Արմինֆո. Transavia ավիաընկերությունը ս.թ. հունիսի 27-ից թռիչքներ կիրականացնի Մարսել-Երևան-Մարսել երթուղով:
|
Երկուշաբթի, 22 Մայիսի 2023,
Արմինֆո. Բաթումից դեպի Նովոռոսիյսկ կանոնավոր ծովային փոխադրումների մեկնարկի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այդ մասին հաղորդում է «Փրայմ»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության հաղորդագրությանը։
|
Երկուշաբթի, 22 Մայիսի 2023,
Արմինֆո.Կոնվերս Բանկը փոքր և միջին ձեռնարկատերերի համար հանդես է գալիս հատուկ առաջարկով և հայտարարում է խրախուսման արշավ՝ C-POS հավելվածից օգտվողներին առաջարկելով նոր հնարավորություններ, ավելի շահավետ դարձնելով անկանխիկ վճարումների ընդունման այդ գործիքի կիրառումը:
|
Երկուշաբթի, 22 Մայիսի 2023,
|
Երկուշաբթի, 22 Մայիսի 2023,
|
Ուրբաթ, 19 Մայիսի 2023,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տպավորիչ է համարում ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշները։
|