Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին:
|
Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022,
Արմինֆո. Կառավարության որոշմամբ, վեց ամիս ժամկետով սահմանվել է անմշակ կաշվի՝ խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների (ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102, ԱՏԳ ԱԱ 4103) արտահանման արգելք: Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
|
Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022,
|
Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022,
|
Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022,
|
Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022,
Արմինֆո. Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նախաձեռնել է փոփոխություններ եւ լրացումներ Հարկային օրենսգրքում, "Բանկային գաղտնիքի մասին" ՀՀ օրենքում, "Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքում, որի շրջանակներում ակնկալում է բանկային եւ ապահովագրական գաղտնիքների հասանելիություն ստանալ՝ առանց դատարանի որոշման եւ հարկային մարմնի հարցման հիման վրա: Համապատասխան նախագիծը հուլիսի 6-21-ը ներկայացված կլինի հանրության դատին e-draft.am իրավական ակտերի միասնական պորտալում:
|
Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022,
Արմինֆո.2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի ցուցանիշ է: Այդ մասին ասվում է ՀԿԵ հաղորդագրությունում:
|
Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022,
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի կազմակերպիչների հետ։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկայացվել են փառատոնի ընթացքում նախատեսվող միջոցառումները։
|
Երեքշաբթի, 12 Հուլիսի 2022,
|
Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022,
|
Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022,
Արմինֆո.«Նիդերլանդական-հայկական գործարարության օրեր 2022» երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են նիդերլանդա-հայկական գործարար շրջանակների փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ներկայացվել են շինարարության, գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հնարավորությունները, առկա խնդիրները և առաջարկվող խելացի լուծումները, հնարավոր ֆինանսավորման մեխանիզմները, նիդերլանդական ներդրումների ներգրավման համար հայկական շուկայի գրավչությունը և այլ շատ հարցեր: Այդ մասին ասվում է ՀՀ-ում Նիդերլանդական Թագավորության դեսպանության հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022,
|
Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022,
Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում տարեկան գնաճը 2022թ. հունիսին հասել է 10,3%-ի: Սննդամթերքը թանկացել է 17,1 տոկոսով։ Գործազրկության ներկայիս մակարդակի (Հայաստանում գործազրկության միջին տարեկան մակարդակը 2021 թվականին կազմել է 15,3 տոկոս) եւ գրեթե 30 տոկոս աղքատության պայմաններում Հայաստանի իշխանությունները կարող են եւ պարտավոր են մեղմել բնակչության վրա գնաճային ճնշումները արդեն այսօր՝ վերանայելով պետական բյուջեի ծախսային մասը, այլ ոչ թե բնակչությանը կերակրել կես տարի անց աշխատավարձի եւ կենսաթոշակի նվազագույն չափը բարձրացնելու խոստումներով: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման առաջարկությամբ հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորարարական և ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Ատոմ Մարգարյանը:
|
Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Վրաստանում: Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, ինչպես նաև Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ:
|
Ուրբաթ, 8 Հուլիսի 2022,
Արմինֆո.Ակբա Լիզինգն ու Հայաստանում ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը»՝ GEFF-ը, գործարարների համար կազմակերպել են հանդիպում` պատմելու, թե ինչպես ճիշտ ներդրում կատարեն, ինչպես օգտվեն պետական սուբսիդավորման ծրագրերից, որպեսզի սեփական տնտեսությունը կառավարեն ավելի խելացի և քիչ ռեսուրսներով, բայց՝ մեծ արդյունքով:
|
|
|
|
|
Ուրբաթ, 8 Հուլիսի 2022,
Արմինֆո.Հուլիսի 6-ին Իդրամը, IDBank-ը և «ռեԱրմենիա» հարթակը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով պայմանավորվել են «Մի դրամի ուժի» ծրագրերում պարբերաբար ընդգրկել ռեԱրմենիա հարթակում առկա նախագծերը։
|
Ուրբաթ, 8 Հուլիսի 2022,
Արմինֆո. ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իշխանություններին առաջարկում է փոխել հանրապետության սոցիալ-տնտեսական և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին: Այդ մասին Պարսյանը գրել է «Ֆեյսբուքի» ի էջում:
|
|
|