Team-ը կաջակցի տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec-ին
 Ուրբաթ, 3 Մարտի 2023,

Արմինֆո.Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որին աջակցում է Team Telecom Armenia-ն:

ԱՐՄԲՐՈԿԸ  դարձել է Ակբա բանկի բաժնետոմսերի շուկա ստեղծող
 Ուրբաթ, 3 Մարտի 2023,

Արմինֆո.2023 թվականի մարտի 1-ից ԱՐՄԲՐՈԿ ներդրումային ընկերությունն իրականացնելու է Ակբա բանկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) շրջանառվող բաժնետոմսերի շուկա ստեղծողի գործառույթները:

FLY ONE ARMENIA-ն գործարկում է ուղիղ չվերթ Երևանից դեպի Դյուսելդորֆ
 Ուրբաթ, 3 Մարտի 2023,

Արմինֆո. FLYONE ARMENIA ազգային ավիաընկերությունը ուղիղ չվերթ է գործարկում դեպի արևմտյան Գերմանիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Դյուսելդորֆ։

Fitch-ը բարձրացրել Է Ակբա բանկի վարկանիշը
 Ուրբաթ, 3 Մարտի 2023,

Արմինֆո.Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Ակբա բանկին շնորհած §Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի¦ B+ վարկանիշի (long-term Issuer Default Rating IDR) հեռանկարը` «Կայունից» բարձրացնելով «Դրականի»:

 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո.

Վահան Քերոբյան. Ներշուկայական ակտիվությունը կհանգեցնի անշարժ գույքի գների նվազման
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո. Անշարժ գույքի շուկան այժմ հանդարտվել է. գների անկման մասին խոսել դեռ վաղ է, բայց եւ զգալի աճ չի դիտվում։ Այդ մասին մարտի 2-ին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հայաստանում GIZ-ի եւ KfW-ի տեղական ներկայացուցչությունների բացման համաձայնագրի ստորագրման արարողության շրջանակներում։

Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո.Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs), որի նպատակն աշխատավայրերում, համայնքներում ու բիզնես ոլորտում կանանց հզորացումն է ու գենդերային հավասարության խթանումը։

12 տրավա բանակցությունների արդյունքը. GIZ-ը եւ KfW-ն Հայաստանում տեղական ներկայացուցչություններ կբացեն
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո.GIZ-ը (Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն) եւ KfW գերմանական զարգացման բանկը Հայաստանում տեղական ներկայացուցչություններ կբացեն: Համապատասխան համաձայնագիրը մարտի 2-ին ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Կառավարությունը հողատարածք է հատկացրել երկրում խոշորագույն 200 ՄՎտ հզորությամբ "Այգ-1" արեւային էլեկտրակայանի կառուցման համար
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո. "Այգ-1" արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման շրջանակներում Արագածոտնի մարզի Թալին համայնքին պատկանող 169,8614 հա ընդհանուր մակերեսով հողամասը նվիրաբերվելու է Հայաստանի Հանրապետությանը, ինչից հետո գույքը պետք է ներառվի "Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ" ՓԲԸ՝ ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում: Որոշումն ընդունվել է մարտի 2-ին կայացած կառավարության նիստում։

 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո.

Հայաստանում կպատժեն ներդրողների կողմից պայմանագրային պարտավորությունները խախտելու համար
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո. Խոշոր ներդրումային նախագծերի համար ՀՀ իշխանությունները նախատեսել են պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար տուգանքների մեխանիզմներ։ Այդ մասին մարտի 2-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Կտեղաբաշխվեն 5 մլն ԱՄՆ դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո. Ակբա բանկը 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխում է 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ  դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է։

Արագած լեռան լանջին նոր էկո-գյուղատնտեսական եւ լեռնադահուկային համալիրի ստեղծման համար ներդրումները կկազմեն մոտ 200 մլն դոլար
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին:

Կառավարությունն Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարության նախագծման աշխատանքների համար 1.1 մլրդ դրամ է հատկացրել
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո.Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Բրիտանական Shell նավթագազային ընկերությունը մուտք կգործի հայկական շուկա
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո.Բրիտանական Shell նավթագազային ընկերությունը մուտք կգործի հայկական շուկա։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ռալֆ Յիրիկյանին հրավիրել են գլխավորել «Յուքոմ»-ը
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո.Հայաստանում  կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության Տնօրենների խորհուրդը նախօրեին հայտարարել է գլխավոր տնօրենի փոփոխության մասին:

Կորուստների կրճատումը ԱՐՄԵՆԱԼ-ում խնայել է 540 հազար դոլար
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023,

Արմինֆո. Արմենալ-ում "Քսայուղ-հովացուցիչ նյութի անդառնալի կորուստների նվազեցում" նախագծի իրականացումը միայն 2022 թվականի 9 ամիսների ընթացքում տվել է 540 հազար դոլարի (33,75 միլիոն ռուբլի) տնտեսական արդյունք ՝ 17 տոկոսով կրճատելով հովացուցիչ նյութի տեսակարար ծախսը։ Այս մասին հաղորդում են գործարանի մամուլի ծառայությունից։

Բիզնեսի ֆինանսավորման նոր ծրագիր կանանց համար
 Չորեքշաբթի, 1 Մարտի 2023,

Արմինֆո.Ոգեշնչված գործարար կանանցով․ Ակբա բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ մեկնարկել է ֆինանսական աջակցության նոր նախագիծ, որի նպատակն է ամրապնդել բիզնեսում կին գործարարների ներգրավվածությունը։

էկոնոմիկայի նախարար. Մենք չենք կարող մեզ թույլ տալ Ամուլսարի նախագծի տնտեսական էֆեկտից հրաժարվելու շքեղություն
 Չորեքշաբթի, 1 Մարտի 2023,

Արմինֆո. Այսօր մեր երկիրը կանգնած է այնպիսի մարտահրավերների առջեւ, որոնք թույլ չեն տալիս չկատարել միջազգային պարտավորությունները, այդ թվում ՝ հրաժարվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բարձր տնտեսական արդյունքից: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

"Լույս" հիմնադրամ. Հայաստանի ՀՆԱ-ում արդյունաբերության տեսակարար կշռի նվազումը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա
 Չորեքշաբթի, 1 Մարտի 2023,

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերության աճի տեմպերը շարունակում են հետ մնալ տնտեսական ակտիվության աճից։ Այդ մասին ասված է "Լույս" հիմնադրամի հաղորդագրության մեջ, որը վերլուծել է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած 2023 թվականի վիճակագրությունը։ Ըստ այդ տվյալների ՝ 2023 թվականի հունվարին արդյունաբերական աճի տեմպերը շարունակել են զւջել տնտեսական ակտիվության աճին՝ վատթարացնելով տնտեսության կառուցվածքը ։ 2023 թվականի հունվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1,4%, իսկ տնտեսական ակտիվության տեմպերը՝  10,5%. "Սա նշանակում է, որ տնտեսության կառուցվածքում նվազել է արդյունաբերության տեսակարար կշիռը, ինչը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա եւ կարող է հանգեցնել դրա ներուժի նվազման", - նշվում է հիմնադրամի հետազոտության մեջ:

Արտ. փոխարժեքները
07.08.2026
RUB4.45-0.04
USD366.17-0.08
EUR422.12-0.61
GBP492.10-0.98
CAD261.20-0.48
JPY23.13-0.07
CNY54.260.00
CHF451.95-0.60