Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) տեղի է ունեցել ExIm տեղեկատվական հարթակի պաշտոնական գործարկումը, որն իրականացվել է ՊԵԿ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով՝ Առևտրի դյուրացման մասին համաձայնագրի պահանջներին համապատասխան:
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանի ձկնարտադրողներն ու արտահանողները մասնակցել են Բարսելոնայում կայացած Seafood Expo Global / Seafood Processing Global 2026 ծովամթերքի առաջատար միջազգային ցուցահանդեսին:
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026,
Արմինֆո. Վերջերս Հայաստանը բախվել է զեղծարարների հոգեբանական ամենածանր սխեմաներից մեկի վերադարձի հետ։ Թեև այն ունի երկար տարիների պատմություն, «հարազատի վտանգի մեջ լինելու» լեգենդը մեր հանրապետությունում նոր ակտիվության գագաթնակետի է հասել՝ շահագործելով ամենազգայունը՝ սերը մտերիմների հանդեպ և նրանց կորստի վախը։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026,
Արմինֆո. Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ փոխադրող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026,
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026,
Արմինֆո. Արդշինբանկը մեկնարկել է նոր շահավետ պայմաններով արշավ իր Mastercard քարտապանների համար՝ ընդլայնելով անկանխիկ վճարումների հնարավորությունները։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026,
Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, չի ստացել «Ջերմուկ» ապրանքանիշի արտադրանքի իրացումն արգելափակելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում ։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026,
Արմինֆո. Գյուղացիներին շահութահարկով հարկելը լուրջ խնդիրներ է առաջացնելու գյուղոլորտի համար։ Դրանից առավելապես տուժելու են ոչ խոշոր տնտեսավարողները։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026,
Արմինֆո. 2026 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ընդգրկվել է 78 ՏՏ ընկերություն։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026,
Արմինֆո. «Չեստնի զնակ» (Честный знак) մակնշման պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն և օնլայն խանութներում։ Ինչպես ՌԲԿ-ին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանում հեղուկ գազի գների կտրուկ աճի հիմնական պատճառը Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են։ Այս մասին «ԱրմԻնֆո»-ին հայտնել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ավտոմոբիլային հեղուկ գազի սուր դեֆիցիտը, որտեղ ավտոպարկի առնվազն կեսը ակտիվորեն օգտագործում է վառելիքի այս տեսակը։
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026,
Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կենտրոնակայանում տեղի է ունեցել ԵՏՀ խորհրդի նիստ, քննարկվել են Եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք նշանակալի հարցեր, այդ թվում ՝ արդյունաբերության ոլորտում:
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանը ներառվել են 10 երկրների ցանկում, որոնց ռազմական ծախսերն ամենամեծն են ՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տոկոսներով: Այդ մասին ասվում է Ստոկհոլմի ինստիտուտի (SIPRI) զեկույցում։
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանի դիզվառելիքի շուկայում ստեղծված բարձիթողի վիճակը հանգեցնում է մշտական արհեստական գնաճի, ինչից տուժում են ոչ թե իշխանությունները, այլ՝ մեր աշխատասեր քաղաքացիները։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող մաքսային հարցերի ենթակոմիտեի 6-րդ նիստը՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և հայաստանյան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026,
Արմինֆո. Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ սպառողական նոր համակարգերը բաշխիչ ցանցին միացման վճարը մինչև 40%, իսկ էլեկտրական ցանցերի հզորության ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարը՝ մինչև 55% նվազեցնելու մասին: Այդ մասին ասված է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերության հաղորդագրության մեջ:
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 2026թ. առաջին եռամսյակում ընդգրկվել են 4 ապահովագրական ընկերություններ՝ «ԻՆԳՈ»-ն, «ԼԻԳԱ Ինշուրանսը», «Նաիրի Ինշուրանսը» և «Սիլ Ինշուրանսը»: Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026,
Արմինֆո.Ակբա բանկի խորհուրդը Սոնա Իշխանյանին ընտրել է Ակբա բանկի խորհրդի նախագահի պաշտոնում:
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող Զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումի շրջանակում հանդես է եկել մի շարք ելույթներով՝ ներկայացնելով Հայաստանի ռազմավարական մոտեցումները գլոբալ և տարածաշրջանային ֆինանսական օրակարգի վերաբերյալ։
|