Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023,
Արմինֆո.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" –ից դարձնելով «BB-»՝ կայուն հեռանկարով։ Միաժամանակ բանկի կենսունակության վարկանիշը (VR) բարձրացվել է «b+»-ից «bb-»-ի:
|
|
|
Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023,
Արմինֆո.Ակբա բանկը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ստորագրել են համագործակցության հուշագիր, որով Ակբա բանկը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան կհամագործակցեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների՝ ոլորտային իրազեկվածության ապահովման, զարգացման, մրցունակության բարձրացման և շահերի պաշտպանության շուրջ։
|
Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023,
Արմինֆո.2022 թվականին Հայաստանից արտահանման կտրուկ աճը, հիմնականում, պայմանավորված է արտածին գործոնների ազդեցությամբ և զգալի ռիսկեր է պարունակում։ Նման կարծիքի են հանգել "Լույս" հիմնադրամի փորձագետները, որոնք ուսումնասիրել են հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության արտահանման կառուցվածքը, ինչպես նաև այդ գործոնների բացակայության դեպքում Հայաստանում տնտեսական աճի հնարավորությունները:
|
Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023,
Արմինֆո. Հայաստանում բնակարանների օրավարձը մեկ տարվա ընթացքում թանկացել է 66 տոկոսով՝ այս ամառ կազմելով օրական միջինը 5 520 ռուբլի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի «Սուտոչնո.ռու» առցանց ամրագրման ծառայության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Յուրի Կուզնեցովը:
|
Ուրբաթ, 4 Օգոստոսի 2023,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 3-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցել է Առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին։
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023,
Արմինֆո.Սույն թվականի օգոստոսի 3-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2MER6 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2023 թվականի 2-րդ դոլարային տրանշը` հետևյալ պայմաններով.
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023,
Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել «Զբոսաշրջության մասին» օրենքի և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին:
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023,
Արմինֆո. Ոռոգման վեց նոր ջրամբարների նախագծերը պատրաստ կլինեն մինչև 2023 թվականի ավարտը կամ 2024 թվականի առաջին եռամսյակում։ Այդ մասին օգոստոսի 3-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023,
Արմինֆո.ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկել է արգելել բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը: Այդ մասին օգոստոսի 3-ին կառավարության նիստում հայտարարել է գերատեսչության ղեկավար Հակոբ Սիմիդյանը։
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության բնակիչներին կոչ է անում վերանայել իրենց վերաբերմունքը ջրի նկատմամբ, քանի որ կարծում է, որ "ջրային ճգնաժամն արդեն Հայաստանում է":
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023,
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՋիԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության («Ռոստելեկոմի» դուստր ընկերություն) կողմից ներկայացված ներդրումային ծրագրին:
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023,
Արմինֆո.Մեկ տարվա ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի խախտումների վերաբերյալ 35 վարույթ է հարուցել՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող զեղչային ակցիաների մասով:
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023,
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023,
Արմինֆո.2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով:
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023,
Արմինֆո. Wildberries միջազգային առցանց հարթակը գործարկել է ԱՊՀ երկրներում խոտան ապրանքների վերադարձի նոր մեխանիզմը:
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023,
|
Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023,
ԱրմինֆոԱկբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդն Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը կհամագործակցեն Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարելավման և զարգացման շուրջ։
|
Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
|
Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սյաոպենի հետ։
|