Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022,
|
Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո. Դեկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են ԳՄՀԸ/GIZ առաքելության ներկայացուցիչների հետ:
|
Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, փոխդեսպան պարոն Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին և իտալական Salvatore Caputo կոշիկի բրենդի ներկայացուցիչներին՝ «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչների ուղեկցությամբ։
|
Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում, ինչպես արդեն իսկ տեղեկացվել էր հանրությանը, պարզվել է, որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նշված կազմակերպության, ինչպես նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ»
|
Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարել Է Travel One զբոսաշրջային օպերատորի ստեղծման մասին: Այդ մասին հայտարարվել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի և Travel One ընկերության ղեկավար Վահան Հակոբյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո.Դեկտեմբերի 6-ին Արագածոտնում տեղի ունեցավ Հայաստանում արհեստական ինտելեկտով հագեցած նոր ամենամեծ արևային ֆվ կայանների բացման հանդիսավոր արարողությունը։ Այս նախագիծն իրականացվում է «Օպտիմում Գրուպ» ընկերությունների խմբի մաս կազմող «Հելիոս Էներջի» և «Բարի Արև»ընկերությունների կողմից՝ «Արդշինբանկի» ֆինանսավորմամբ:
|
Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո. 2022թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարերի քանակը նվազել է 800֊ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ։
|
Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո. Հեղինակավոր Fitch վարկանշային գործակալությունը (Fitch Ratings) Ակբա բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Գործակալությունը «B+» մակարդակում հաստատել է նաև բանկի կենսունակությունը: Այդ մասին նշվում է Ակբա բանկի հաղորդագրության մեջ:
|
Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022,
|
Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Grid Dynamics ընկերության գործադիր տնօրեն Լեոնարդ Լիվշիցի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
|
Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո.Տնտեսությունների արտադրական կարողությունների արդիականացման նպատակով Ակբա Լիզինգն առաջարկում է լիզինգով ձեռք բերել Fiat բեռնատարներ «Fine Cars of Armenia» ընկերությունից՝ սկսած 0% փաստացի տոկոսադրույքից։
|
Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո. Այսօր ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը։
|
Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո.Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 9 - ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
|
Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո.Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 9-ին կայացել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2022» տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
|
Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
|
Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո.Հայաստանի ընկերությունների 91% - ը հասուն չեն թվայնացման համատեքստում։ Այդ մասին հայտարարել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 9-ին Silicon Mountains համաժողովի ընթացքում՝ վկայակոչելով անցկացվող հետազոտության արդյունքները։
|
Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) բաժնետերերը քննարկում են Ղազախստանի և մասնակից երկրների բաժնեմասերի համամասնորեն ավելացումը կապիտալում: Այդ մասին դեկտեմբերի 9-ին Ալմաթիում ԶԼՄ-ների համար "Եվրասիական ինտեգրում և զարգացում" 8-րդ ստեղծագործական մրցույթի հհարթակներում հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ ամփոփելով տարին։
|
Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո. Ասիական զարգացման բանկը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրեն, համապատասխանաբար, 100 մլն դոլար և 100 մլն եվրո՝ ֆինանսական կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի իրագործման համար: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում վավերացրել է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված վարկային համաձայնագրերի նախագիծը:
|
Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո. Կանխատեսվում է, որ 2022 թվականի արդյունքներով Հայաստանի պետական պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կկազմի 50,1%։ Այդ մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը։
|
Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,
Արմինֆո.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում եւ բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Բացասականից» «Կայուն»-ի։
|