Երկուշաբթի, 13 Մարտի 2023,
Արմինֆո.Ակբա բանկը «DigiTec» տեխնոլոգիական ցուցահանդեսի այցելուներին տեղափոխում է թվային աշխարհ և ներկայացնում ֆինտեխ ոլորտի իննովացիաները։
|
Երկուշաբթի, 13 Մարտի 2023,
Արմինֆո.Հայաստանի տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժը մնում է ծառայությունների ոլորտը։ Գնաճը մնացել է անփոփոխ փետրվարին։ Ապրանքների առևտրի բացասական սալդոն կրճատվել է ներմուծման նկատմամբ արտահանման արժեքային ծավալների առաջանցիկ աճի ֆոնին։ Դրամի փոխարժեքն ամրապնդվել է։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների պատրաստած մարտյան "Մակրոամփոփագրում"։
|
Երկուշաբթի, 13 Մարտի 2023,
Արմինֆո.Ընթացիկ տարվա փետրվարը նշանավորվեց համաշխարհային տնտեսության ռեցեսիայի ռիսկերի նվազման նշաններով։ Համաշխարհային գործարար ակտիվությունը փետրվարին նախորդ ամսվա համեմատ աճել է. միագումար PMI-ն բարձրացել է մինչեւ 52,1 կետ ՝ անցած տարվա հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցելով 50 կետի սահմանագիծը: Չինաստանում covid-19-ի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունից հրաժարվելը դարձել է աշխարհում և ԵԱԶԲ գործառնությունների տարածաշրջանի երկրներում գործարար ակտիվության աջակցության կարևոր գործոն։
|
Երկուշաբթի, 13 Մարտի 2023,
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է կանանց միամսյակին նվիրված արշավի մեկնարկի մասին, որի ամենահաջողակ 14 մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ՝ Միջերկրական ծովով ճամփորդության ուղեգիր երկու անձի համար, 2 Apple watches Ultra Series, 3 Fujifilm Instax Mini 11, 3 Xiaomi power bank, 5 Xiaomi LED makeup mirror:
|
Երկուշաբթի, 13 Մարտի 2023,
Արմինֆո."ՄՏՍ Հայաստան" հեռահաղորդակցության ընկերությունը ս.թ. հունվարի 26-ին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով' բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար: Տեղեկությունն ԱրմԻնֆո-ին հաստատել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
|
Երկուշաբթի, 13 Մարտի 2023,
Արմինֆո. ՀՀ տնտեսական աճը 2018-2022թթ.(26.5% կամ 4.7% միջին տարեկան) վերջին 4 հնգամյակներում վատերից մեկն է (ավելի վատ եղել է միայն 2008-2012թթ)։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
|
Երկուշաբթի, 13 Մարտի 2023,
|
Երկուշաբթի, 13 Մարտի 2023,
Արմինֆո.Հայաստանը տնտեսության հիմնական հատվածների արդիականացման և նորարարական վերազինման ճանապարհին է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ "Էնթերփրայզ Արմենիա" հիմնադրամի կազմակերպած "ներդրողի օրը ՏՏ ոլորտի համար"միջոցառման ժամանակ։
|
Կիրակի, 12 Մարտի 2023,
Արմինֆո. Ամերիաբանկի բիզնես վարկերի 70%-ը տրամադրվում է Ameria Business առցանց հարթակի միջոցով, որն իր մեջ ներառում է բիզնեսի համար անհրաժեշտ մի շարք ծառայություններ: Այս հարթակի գործարկումը տեղի է ունեցել դեռևս 2018 թվականին ՝ նպատակ ունենալով պարզեցնել Հայաստանի գործող և պոտենցիալ ՓՄՁ սուբյեկտների աշխատանքը։
|
Շաբաթ, 11 Մարտի 2023,
Արմինֆո.Այս տարի DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսին Ամերիաբանկը ներկայացված է 360 աստիճանով: Բանկի տիեզերական տաղավարը բաղկացած է մի քանի բաժիններից, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր հետաքրքրություններին մոտ լուծումներ: Մասնավորապես, ինչպես ներկայացրել է Ամերիաբանկի թվային վաճառքի և փորձի բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը, տաղավարը ներառում է մի քանի հարթակ, այդ թվում՝ A Space, a Talks, A Motion, որտեղ բանկը ներկայացրել է ոչ միայն իր թվային ծառայությունները, այլև մասնագիտական կադրային ներուժը:
|
Շաբաթ, 11 Մարտի 2023,
Արմինֆո.Հայաստանը Հնդկաստանին առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք գործարկել, որը թույլ կտա հնդիկ առևտրականներին կապել Ռուսաստանի և Եվրոպայի հետ։ Այդ մասին ասվում է Esopomic Times պարբերականում։
|
|
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո.Հեռահաղորդակցություն Team Telecom Armenia ընկերությունն այս տարի տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսին հանրությանը ներկայացել է ընկերությունների խմբի կողմից (Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems և buy.am), որոնք զբաղվում են նորարարական լուծումների մշակմամբ:
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո.Մարտի 10-ին, 11-ին և 12-ին IDBank-ը մասնակցում է DigiTec էքսպոյին՝ հանդես գալով Իդրամի հետ համատեղ տաղավարում: «Բարի գալուստ ID տաղավար, որտեղ կենտրոնում դու ես»․ այս կարգախոսով են հանդես գալիս IDBank-ն ու Իդրամը՝ ներկայանալով որպես մեկ միացյալ էկոհամակարգ։
|
|
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո.Այսօր Team Telecom Armenia-ն հնարավորություն է ստանում 5G հինգերորդ սերնդի ցանցի ծավալման համար: Այդ մասին հայտարարել է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ DigiTec 2023 ցուցահանդեսի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո. Տեխնոլոգիաների ոլորտը ենթադրում է նորարարություն, և երբ փորձում ենք տեսնել, թե որքան գիտահետազոտական աշխատանք է կատարվում և ներդրվում Հայաստանի բիզնես ոլորտում, հասկանում ենք, որ խոսքը շատ փոքր տոկոսի մասին է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ "ԴիջիԹեք" տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումի ժամանակ իր ելույթում։
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո. Հայաստանն իր բոլոր միջազգային պարտավորությունները հարգում է ու ամեն ինչ անում է դրանց հետևելու համար: Այդ մասին հայտարարել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ, կառավարող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ParliamentMonitoring-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով հնարավոր ռիսկերը՝ այն հանգամանքի առնչությամբ, որ ԱՄՆ-ը Հայաստանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով Ռուսաստանը կարող է շրջանցել իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
|
Ուրբաթ, 10 Մարտի 2023,
Արմինֆո.Հայաստանում 2022թ-ին միջին տարեկան անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 2.8 մլն դրամ` մոտ 16%-ով ավել, քան 2021թ-ին: Այդ մասին ասվում է ACSES վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Նվազագույն սպառողական զամբյուղի տարեկան արժեքը 2022թ-ին կազմել է 830 հազար դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով շուրջ 20%-ով,
2021-ին միջին ամսական անվանական աշխատավարձ ստացող քաղաքացին պայմանականորեն կարող էր ապահովել 3.53 մեծահասակի նվազագույն սպառողական կարիքները, այնինչ 2022թ-ին այդ ցուցանիշը կազմել է 3.41։ Այս տեսանկյունից, այլ հավասար պայմաններում, միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը նվազել է շուրջ 3.5%-ով», - ասվում է հաղորդագրությունում։
|
|
|