Երկուշաբթի, 26 Հունիսի 2023,
|
Երկուշաբթի, 26 Հունիսի 2023,
|
Ուրբաթ, 23 Հունիսի 2023,
Արմինֆո. "Լույս" հիմնադրամի տնտեսական փորձագետներն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներին, ով կառավարության երեկվա նիստում նշել է, թե 2022 թվականին երկրում իրական աշխատավարձը բարձրացել է 6,3 տոկոսով:
|
|
|
Ուրբաթ, 23 Հունիսի 2023,
Արմինֆո.Տասնյակ հազարավոր ռելոկանտների կողմից թվային ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը լրջորեն խթանել է Հայաստանի բանկային շուկան բիզնես-մոդելների թվային փոխակերպման ինտենսիֆիկացման՝ ստիպելով արագացված տեմպով առաջ տանել քարտային հատվածի տեխնոլոգիական զարգացումը նորագույն վճարային գործիքների ներդրման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ի օրերս լույս տեսած "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" հերթական (№27) վերլուծական տեղեկագրում:
|
Ուրբաթ, 23 Հունիսի 2023,
Արմինֆո.Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար հասանելի է դարձել բաժանորդագրությունների կառավարման Visa Stop Payment Service-ը (VSPS)՝ ավելի հեշտ, արագ դարձնելով բաժանորդագրությունների կառավարումը, ինչպես նաև հնարավորություն տալով կանխել ֆինանսների անցանկալի դուրսգրումը հաշվից բաժանորդագրությունների դադարեցման միջոցով:
|
Ուրբաթ, 23 Հունիսի 2023,
Արմինֆո. Team Telecom Armenia հեռահաղորդակցության ընկերությունը հաղորդել է ինտերնետ կապի հնարավոր սահմանափակումների մասին։
|
Ուրբաթ, 23 Հունիսի 2023,
Արմինֆո. Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հունիսի 30-ին «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում կազմակերպում է կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված իր տարեկան համաժողովը:
|
Ուրբաթ, 23 Հունիսի 2023,
Արմինֆո. 2023թ. հունիսի 22-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»:
|
|
|
Ուրբաթ, 23 Հունիսի 2023,
Արմինֆո.Մինչև տարեվերջ մենք մեր ստարտափների համար 50 մլն դոլարի 4 գործարք կփակենք։ Այդ մասին հունիսի 19-22-ը Նյու Յորքում կայացած Orion Summit 2023-ի հհհարթակներում հաղորդել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Դիանա Արզումանյանը։
|
Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,
|
Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,
Արմինֆո. 2024 թվականի սեպտեմբերից Հայաստանը տուրքեր կսահմանի առցանց տաքսիների համար։ Որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 22-ի նիստում։
|
Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,
Արմինֆո.Եթե նայենք Հայաստանի ֆինանսական հատվածի կառուցվածքին, ապա, հիմնականում, գերակշռում են բանկերը, իսկ մեր քաղաքացիները բավարար հնարավորություններ չունեն ներդրումներ կատարելու և խնայողություններ անելու համատեքստում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը Team Telecom Armenia հեռահաղորդակցային ընկերության IPO-ի դուրս գալուն նվիրված միջոցառման շրջանակներում։
|
Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2,9 մլրդ դրամի չափով միջպետական լրացուցիչ վարկ է տրամադրել Արցախի կառավարությանը: Որոշումն ընդունվել է հունիսի 22-ին ՀՀ կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,
Արմինֆո.Միայն այս տարի, այսքան կարճ ժամանակահատվածում, Team Telecom Armenia հեռահաղորդակցության ընկերությունը հասցրել է բեկումնային քայլեր կատարել հայրենական հեռահաղորդակցության շուկայում, հայտարարելով, նախ, ընկերությունների խմբի մասին (Team Pay, Team Solutions, Team Systems և buy.am), որին հաջորդեց խոշոր վրացական հեռահաղորդակցության ընկերության (SkyTel) բաժնետոմսերի գնումը, եւ, ի վերջո, ելք դեպի IPO: Վերջին իրադարձությունը Հայաստանի համար աննախադեպ է, քանի որ առաջին անգամ երկրի կապիտալի շուկա մուտք գործեց հեռահաղորդակցային ընկերությունը' ֆոնդային բորսայում տեղաբաշխելով 40 մլն բաժնետոմսերի թողարկում' 8 մլրդ 240 մլն դրամ ընդհանուր ծավալով:
|
Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,
Արմինֆո. Հայաստանում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրվել։ Կառավարության հաղորդագրության համաձայն, այդ մասին այսօր կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել վիճակագրական վերջին տվյալները։
«Կարևոր եմ համարում կառավարության նիստում հրապարակել Հայաստանում գրանցված և հարկման բազա ունեցող աշխատատեղերի նոր ցուցանիշը: Մենք, բարեբախտաբար, հերթական պատմական ռեկորդն ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 266 գրանցված աշխատատեղ: 2018 թվականի մայիսի տվյալներով, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 170 277 աշխատատեղ: Ընդ որում, նախորդ տարվա մայիսի համեմատ նույնպես աճ ունենք, ապրիլի համեմատ նույնպես աճ ունենք:
Շատ կարևոր է արձանագրել, որ նաև աշխատավարձի ֆոնդի էական, շոշափելի աճ ունենք: 2018 թվականի մայիսի համեմատ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, կրկնապատկվել է, ավելացել է 106.6 տոկոսով, կամ 103 մլրդ 40 մլն դրամով: Այսինքն՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդիկ 103 մլրդ 40 մլն դրամով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան 2018 թվականի մայիսին:
Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը: Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը, այսինքն՝ մեկ մարդուն ընկնող աշխատավարձն ավելացրել է 2018 թվականի մայիսի համեմատ 101 629 դրամով, կամ 57.6 տոկոսով: Իսկ շատ կարևոր է նաև, որ աշխատավարձն աճել է 2023 թվականի մայիսի, նաև 2023 թվականի ապրիլի համեմատ, մոտավորապես՝ 4215 դրամով, կամ 1.5 տոկոսով: Իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ 40 323 դրամով, կամ 17 տոկոսով:
Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք և՛ քանակական, և՛ որակական որոշակի տվյալներ են տալիս, նաև աշխատավարձն է շարունակաբար բարձրանում Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում, չափազանց կարևոր է գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի տվյալներով՝ գնաճի էֆեկտը հանած՝ 6.3 տոկոսով աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է, ինչը կարծում եմ, շատ կարևոր և էական ցուցանիշ է:
Դրա համար, հարգելի գործընկերներ, մենք պետք է հետևողական շարունակենք բարեփոխումների մեր օրակարգը: Որևէ կասկած չպետք է լինի, որ սրանք մեծ մասամբ բարեփոխումների արդյունք են: Եվ ինչքան բարեփոխումները արդյունք են տալիս, այնքան ավելի պետք է մեծացնել դրանց տեմպը բոլոր ոլորտներում», - ասել է վարչապետը:
|
Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,
Արմինֆո.Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը շարունակական դարձնելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում։
|
Հինգշաբթի, 22 Հունիսի 2023,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։
|
Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023,
Արմինֆո.Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններն են քննարկվել ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ հունիսի 21-ին ՀԱԳՄ-ում կայացած հանդիպման ժամանակ։
|