Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը ՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, առաջարկում է վեցամսյա արգելք սահմանել սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման համար: Հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում։
|
Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023,
|
Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները, բացառությամբ՝ ԵԱՏՄ երկրների։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ պատասխանելով վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման վերաբերյալ հարցին։
|
Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է դադարեցնել եկամտահարկի գծով փոխհատուցումները ֆիզիկական անձանց, որոնք ուշացրել են եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելը: Փաստաթուղթը դեկտեմբերի 6-ին հրապարակվել է իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալում և դեկտեմբերի 20-ի կեսօրին նախաձեռնությանը դեմ է քվեարկել հարցվածների 87 տոկոսը։
|
Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Համաշխարհային մրցունակության (World Competitiveness Ranking) վարկանիշում առաջին անգամ Հայաստանը զրոյական կետից կբարձրանա՝ շուկայի կապիտալիզացման ցուցանիշով: Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ՀԷՑ-ի 32 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի թողարկմանը նվիրված միջոցառման ժամանակ։
|
Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանում աղքատության մակարդակն էապես կնվազի։ Հայաստանի հանրային հեռուստատեսության հարցազրույցում նման կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
|
Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. 2023-2025թթ. "Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ" ՓԲԸ-ի ներդրումների ծավալը կկազմի 6 մլրդ 780 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի): Այդ մասին ասվում է ներդրումային ծրագրում, որը քննարկվելու է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դեկտեմբերի 20-ի նիստում։
|
Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։
|
Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն, որը հանդիսանում է "Գազպրոմ"-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունը, 2024-2028 թվականներին նախատեսում է հանրապետության գազային ցանցում ներդնել ավելի քան 148,92 մլրդ դրամ (ավելի քան 350 մլն դոլար): Ընկերության ներդրումային ծրագիրը քննարկման առարկա կդառնա դեկտեմբերի 20-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ):
|
Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն (ՀԷՑ), որը մտնում է "Տաշիր" ընկերությունների խմբի մեջ, պատրաստվում է նոր ՝ 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացմանը: Այդ մասին հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին ընկերության 32 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկմանը նվիրված միջոցառման շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
|
Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Դեկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում կայացավ «Հայկական դրամի 30-ամյակը․ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որին որպես բանախոս մասնակցեց և ուսանողների հարցերին պատասխանեց նաև Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
|
Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն կապիտալի շուկա է մտել 32 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի աննախադեպ թողարկմամբ: Այդ տրանշի շրջանակներում թողարկվել է 320 հազար պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 11.4% եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով և վեց ամիսը մեկ արժեկտրոնային վճարումների հաճախականությամբ: Տեղաբաշխողը և շուկայաստեղծն Ամերիաբանկն է: Այս մասին լրագրողներին հաղորդել է հայտնել է Էլցանցերի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին թողարկմանը նվիրված պաշտոնական միջոցառման շրջանակներում կայացած ճեպազրույցում ։
|
Երեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի "դուստր" ընկերությունը՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ - ն, սպասում է Վրաստանի կառավարության որոշմանը ՝ միանալու Եվրոպայի երկրներ էլեկտրաէներգիայի տեղափոխման նախագծին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված 1700 թեթև մարդատար տրանսպորտային միջոց։
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը այս տարի կազմել է 41 տոկոս։ Այդ մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ <Կարծում ենք, որ հետագա տարիներին ապրանքաշրջանառությունը նույնպես կաճի։ Այս ամենով հանդերձ՝ մեր կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում և շատ ներդրումներ է կատարում արտաքին առևտուրը դիվերսիֆիկացնելու համար", - ասել է նա։
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Այսօրվանից ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտը կարգավորող փոփոխությունները։ Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը հաղորդել է, որ բոլոր նոր շինարարական ընկերությունները լիցենզիայի համար պետք է դիմեն արդեն նոր կարգի համաձայն, որտեղ սահմանված են նոր չափանիշներ, պահանջներ, իսկ գործողները դրա համար ժամկետ ունեն մինչև 2024 թվականի սեպտեմբերի 16-ը։
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների համար Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար:
|
Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել սակագնային արտոնություն տրամադրել ՝ հավի ձվի նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու տեսքով:
|