Էկոնոմիկայի նախարարը հավաստիացնում է. ցորեն աճեցնող ֆերմերները շահույթով են աշխատում
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Անցյալ տարի աշնանացան ցորեն աճեցնող ֆերմերներին պետական աջակցության ծրագիրը բավական հաջող էր։ Այդ մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ԵՏՀ պատվիրակությունը Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ ժամանել է Ծաղկաձոր՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ ժամանել է Ծաղկաձոր:

Վահան Քերոբյան․ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 8 հազար դոլարը
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023,

Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 8 հազար դոլարը, ինչը 2 անգամ գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը։ Այդ մասին օգոստոսի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

"Երևանի ՋԷԿ" ՓԲԸ-ի չշահագործվող գույքը կվաճառվի
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023,

Արմինֆո."Երևանի ՋԷԿ" ՓԲԸ-ի չշահագործվող գույքը կվաճառվի։ ՀՀ կառավարությունն օգոստոսի 24-ին որոշում է ընդունել "Երևանի ՋԷԿ" ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, շարժական գույքն ամրագրելու և պետական գույքը մրցութայինհիմունքով վաճառելու մասին:

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 6.1%-ով
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 422-ով կամ 6.1%-ով:

Կենսաթոշակառուների և աշխատող մայրերի իրավունքների ընդլայնում. նոր ԱՕ-ը մասնակիորեն ուժի մեջ է մտել
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Այսուհետ կենսաթոշակային տարիքի հասնելը չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքային պայմանագրի լուծման համար: Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ են մտել հուլիսի 31-ից:

 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023,

Արմինֆո.

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները
 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները։

Փորձագետ. Վրաստանը կարող է սահմանափակումներ կիրառել Հայաստանից վերաարտահանման նկատմամբ
 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Հայաստանում բեռնափոխադրումների  լուրջ աճ է գրանցվել, բայց, այնուամենայնիվ, մեր երկիրը շարունակում է խնդրահարույց մնալ տրանսպորտային հաղորդակցությունների համատեքստում: Այդ մասին օգոստոսի 22 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տ.գ. դ., պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Եվրասիական ակումբի կանխատեսումը. կառավարությունը կդադարեցնի աջակցությունը արևային էներգետիկայի ոլորտում
 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023,

Արմինֆո. Հայաստանի էներգետիկ ոլորտում առաջընթաց կա, բայց, ընդհանուր առմամբ, տեմպերն անկում են դրսեւորում, այն դեպքում, երբ, կառավարության գնահատմամբ, երկրում նորմայից բարձր է զարգանում արեւային էներգետիկան: Այդ մասին օգոստոսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տ.գ. դ., պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Հայաստանը գլխավորել է արտահանման գծով Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակը
 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Հայաստանն ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին գլխավորել Է Վրաստանի արտահանման խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակը ՝ 495,0 մլն դոլար արտահանման ծավալով: Այդ մասին հաղորդում է civil.ge՝ վկայակոչելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար
 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023,

Արմինֆո. Նախնական տվյալներով, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ (ՀԱԷԿ) գլխավոր տնօրենի խորհրդական Հերա Սևիկյանը:

Էժան պանիրը միայն մկան թակարդում է կամ ինչպես է տուրիստական գործակալությունը խաբել հաճախորդներին մոտ 225 մլն դրամով
 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023,

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:
 

 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023,

Արմինֆո.

Հայկական գինու արտահանումը 2022 թվականի արդյունքներով հասել է գրեթե 5 մլն լիտրի
 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2023,

Արմինֆո.2022 թվականին Հայաստանն արտահանել է 4.7 մլն լիտր, ինչը 52.2% - ով ավելի է մեկ տարվա վաղեմության ծավալից (նախորդ տարվա 17.7% աճի դիմաց)՝ մաքսային արժեքի 62.4% աճի դեպքում ՝ մինչև 18.8 մլն դոլար ։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Հայկական հրուշակեղենը կարտահանվի Եվրամիության երկրներ
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ձեռնարկված երկարատև բանակցությունների արդյունքում Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է Եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում:

FlyONE Armenia -ն գլխավորել է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը՝ այլ ավիաընկերությունների շրջանում
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023,

Արմինֆո. FlyONE Armenia -ն այլ ավիաընկերությունների շրջանում գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը ՝ առաջին կիսամյակի արդյունքներով զբաղեցնելով 74-րդ տեղը: Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Chaarat Gold  ընկերությունը Կապանի հանքը վաճառում է հայկական Quanto ընկերությանը
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023,

Արմինֆո.Chaarat Gold ընկերությունը համաձայնագիր է կնքել Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով տեղական Quanto ընկերությանը վաճառելու շուրջ։ Այդ մասին ասվում է Chaara-ի մամուլի հաղորդագրությունում։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23