Bank of Georgia Group PLC-ն հաղորդել է "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռք բերման հնարավոր գործարքի մասին
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,

Արմինֆո. Bank of Georgia Group PLC-ը (<Ընկերություն> կամ <խումբ>) պարզաբանում է Հայաստանի առաջատար բանկի՝ '"Ամերիաբանկ" ՓԲԸ-ի (<Ամերիաբանկ>) մասնակցությամբ հնարավոր գործարքի վերաբերյալ ԶԼՄ-ներում վերջերս հայտնված լուրերը և հաստատում, որ  գտնվում է Ամերիաբանկի եւ նրա ներկայիս բաժնետերերի հետ բանակցությունների առաջանցիկ փուլում՝ հնարավոր ձեռք բերման առնչությամբ:

 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,

Արմինֆո.

HSBC-ի հեռանալուց հետո Հայաստանը զրկվում է վերջին անդրազգային ինստիտուցիոնալ ներդրողից. վերլուծաբաններ
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայում նոր միջազգային բրենդի ներգրավման հավանականությունը բավականին ցածր է։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով Հայաստանից  HSBC բանկի դուրս գալը։
 

Իշխանությունները երկարաձգել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի գործողության ժամկետը
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգում:

Հայաստանը փոփոխություն է կատարում ՎԶԵԲ-ի հետ "Գյումրու քաղաքային ճանապարհներ" ծրագրի վարկային համաձայնագրում
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ռուսաստան մեկնած հազարավոր աշխատանքային միգրանտներ Հայաստանի ՊԵԿ-ից եկամտահարկի գծով պարտքերի առկայության մասին ծանուցումներ են ստացել
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,

Արմինֆո.Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի հրապարակման մեջ։

Moody s գործակալությունը "ՀԷՑ" ՓԲԸ-ին շնորհել է B2 վարկանիշ, որն ամենաբարձրն է հանրապետությունում. գլխավոր տնօրեն
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024,

Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցերի" ներդրումային ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումն ամենահեշտ խնդիրն է, շատ ավելի դժվար է ճիշտ կազմակերպել աշխատանքը։ Այդ մասին փետրվարի 14-ին լրագրողներին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է սեղմ ժամկետներում
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024,

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի 32 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է սեղմ ժամկետներում: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարօրինակ է համարել  "Ջերմուկ" հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու ռուսական կողմի որոշումը
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024,

Արմինֆո.ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ Ինչպես ասվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրությունում, ՍԱՏՄ-ը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ստացել:

Իշխան Մխիթարյան. ընթացիկ տարին կնվիրենք ազգային վճարային համակարգի առաջ մղման աշխատանքին
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024,

Արմինֆո.  Հայաստանի բանկային քարտերի շուկան վերջին տարիներին աննախադեպ զարգացում է ապրել։ Եվ հատկանշանական է, որ աճի քանակական ցուցանիշներն իրենց արտացոլումն են գտել տպավորիչ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական վերելքի մեջ։

 Երեքշաբթի, 13 Փետրվարի 2024,

Արմինֆո.

«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է "Ջերմուկ" հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը
 Երեքշաբթի, 13 Փետրվարի 2024,

Արմինֆո. «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է "Ջերմուկ" ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով: Ինչպես հաղորդել է ՌԴ վերահսկիչ մարմինը, փետրվարի 12-ին Վլադիկավկազի բնակիչն այդ հանքային ջուրն օգտագործելուց հետո կերակրափողի այրվածքներ է ստացել:

 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024,

Արմինֆո.

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։

Էկոնոմիկայի նախարարություն. 2023 թվականին Հայաստանը գրեթե 2 անգամ ավելացրել է տեխնիկական և բնական ալմաստի արտահանումը
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024,

Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանից արտահանվել է 4.4 մլն տեխնիկական (սինթետիկ) և բնական, չմշակված և մշակված ալմաստ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: Այդ մասին հաղորդել է Էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ճյուղերի վարչության պետ Արևիկ Մարգարյանը։

Ինչպե՞ս նշել սիրո տոները․ խորհուրդներ Idram-ից և IDBank-ից
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024,

Արմինֆո.Հաշված օրեր են մնացել փետրվարյան սիրո տոներին։ Անկախ նրանից՝ Տեառնընդառաջը տոնողների խմբից եք, թե Վալենտինի, միևնույն է պետք է նախապես մտածել, թե որտեղ եք նշելու։ Կարծում ենք՝ արդեն ձանձրացել եք դասական սրճարան-ռեստորաններում զուտ սնվելով, «մի բաժակ բան» խմելով տոնելու տարբերակից։ Հենց այդ պատճառով Idram-ն ու IDBank-ը մի տեղում են հավաքել ամենատարբերվող ու յուրահատուկ գաղափարները, որպեսզի 2024-ի ձեր սիրո տոներն անմոռանալի դառնան։

ԱԶԲ ներկայացուցիչները Երևանում քննարկել են ջրամբարների, դպրոցների կառուցմանը և կոշտ թափոնների կառավարմանն առնչվող նախագծեր
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: 

Էկոնոմիկայի նախարար. Արտահանման ռազմավարության շեշտը պետք է դնել այն շուկաների վրա, որոնք դեռևս բացահայտված չեն մեզ համար
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ մշակվող` ՀՀ 2025-2030թթ․ արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի արդյունքների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։

Fitch-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշը
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024,

Արմինֆո.Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) բարձրացրել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը (long-term Issuer Default Rating IDR) մինչև «BB-»-ի, իսկ բանկի կենսունակության վարկանիշը (VR)՝ «b+»-ից «bb-»-ի:

ԵՏՀ. Անհրաժեշտ է մշակել Իրանում ԵԱՏՄ առևտրի տների ստեղծման նախաձեռնություն
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024,

Արմինֆո.Անհրաժեշտ է մշակել Իրանում և այլ հեռանկարային գործընկեր երկրների տարածքներում ԵԱՏՄ առևտրի տների ստեղծման նախաձեռնություն։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը "Ռուսաստան 2030 և նոր համաշխարհային տնտեսական կարգը. բիզնեսի առանցքային գործոններն ու դերը" միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ, որը տեղի է ունեցել Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ռուսական բիզնեսի շաբաթ 2024-ի շրջանակներում, հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48