Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներկայացնում է սպասված World Elite™ Mastercard® քարտը, որը հարմարավետ ու անվտանգ գործարքներ իրականացնելու հնարավորություններին զուգահեռ քարտապաններին տալիս է պրեմիում դասի բազմաթիվ արտոնություններ ամբողջ աշխարհում։
|
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։
|
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ճանապարհային տուրքերի զրոյացման շուրջ։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին ճեպազրույցում հաղորրդել Է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը՝ "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի շրջանակներում Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի շուրջ համաձայնագրի ստորագրմանը նվիրված միջոցառման շրջանակում։
|
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Շենճեն քաղաքում հանդիպում է ունեցել BYD Auto Industry » ընկերության ներկայացուցչների հետ։
|
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Ակբա բանկը գործարկել է 65-րդ՝ «Սեբաստիա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը տրամադրում է Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:
|
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հոկտեմբերի 20-ին ավարտվեց Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի նոր նախաձեռնությունը` երիտասարդ գործարարների համար նախատեսված առաջին ESG դպրոցը Հայաստանում:
|
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով հոկտեմբերի 23-ին Երևան է ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը:
|
Շաբաթ, 21 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Ֆրանսիական առանցային ընկերություններից մեկը՝ էներգետիկ հսկա Total Energies-ը, 650 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ կկառուցի Նախիջևանում: Կայաններում արտադրված էլեկտրաէներգիան կարտահանվի Թուրքիա ու Եվրոպա: Այդ մասին հաղորդել է Ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը։
|
Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում ներմուծել է 170,8 հազար տոննա ցորեն՝ տարեկան 30,4% աճով, մաքսային արժեքի 3,5% աճով՝ մինչև 35,8 մլն դոլար։ Ընդ որում, ցորենի 99,9% - ը ներկրվել է Ռուսաստանից։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։
|
Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Ուրախ ենք տեղեկացնել, որ Կոնվերս Բանկը կրկին արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի որակի գերազանցության «Euro STP Excellence Award» պատվավոր մրցանակին:
|
Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝ առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով։
|
Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հայաստանում պետական ծառայողները հնարավորություն կունենան բնակարան ձեռք բերել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքերի համալիրում' պետական ծառայողներին բնակարաններով ապահովման նոր նախագծի շրջանակում:
|
Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. ԵՄ շրջանակներում Հայաստանը ՏՏ, դեղագործության և լոգիստիկայի ոլորտի զարգացած կենտրոններից մեկն է, ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ տարիներին պետությունն ամենազարգացածն էր այդ ուղղություններով: Այդ մասին այսօր հայտարարել է հայ-բելգիական առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը՝ Վալոնիայի շրջանի բելգիացի գործարարների առաջին տնտեսական առաքելության Հայաստան կատարած այցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Հոկտեմբերի 19-ին Երեւանում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի 61-րդ նիստը:
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Բելգիացի գործարարների պատվիրակությունը մեծ չէ, բայց ներկայացված է ամենատարբեր ոլորտներով՝ սկսած դեղագործությունից, վերջացրած էլեկտրոնիկայի արտադրությամբ, շինարարությամբ, թափոնների վերամշակմամբ։
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 5 ամիս օգնություն տրամադրելու նպատակով: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ «Social Impact Award Armenia»-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է «Սիմենս ԻԴիԷյ» ընկերության Եվրոպական տարածաշրջանի փոխնախագահ Ադրիան Բաքլիի և «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանի հետ։
|