Փոխնախարար. Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազի գնումներ սկսել՝         քաղաքական խնդիրների կարգավորումից հետո
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազի գնումներ սկսել՝ քաղաքական խնդիրների կարգավորումից հետո։ Այդ մասին նախօրեին Թբիլիսիի "Մետաքսի ճանապարհ" չորրորդ միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա»  խաղարկությունները: Երկու արշավների շրջանակում Ամերիաբանկն իր հաճախորդների միջև խաղարկեց ընդհանուր 91 նվեր քարտ` մինչև 1.500.000 դրամ արժողությամբ:

 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.

Հայաստանի բանկային համակարգը մի քանի անգամ ավելացրել է հարկային վճարումները
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին հարկերի գծով պետական գանձարան է ուղղել 111.8 մլրդ դրամ կամ 284.1 մլն դոլար, ինչը 2.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ գումարի 91,1% - ը կամ 101,9 մլրդ դրամը վճարվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ եւ եկամտահարկ)՝ տարեկան 2,6 անգամ աճով։ Այդ մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Մինչև 2040 թվականը Հայաստանը նախատեսում է վերականգնվող էներգետիկայի հզորությունը հասցնել առնվազն 2000 ՄՎտ-ի կամ համախառն վերջնական սպառման մոտ 60%-ի
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Կառավարության նիստում այսօր ընդունված  որոշմամբ նախատեսվում է վերանայել և թարմացնել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչև 2040 թ.-ը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը:

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել են Եվրասիական Զարգացման Բանկի դոլարային պարտատոմսերի ցուցակում
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Սույն թվականի հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:  Ինչպես նշված է Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրությունում,  տևական ընդմիջումից հետո ՀՖԲ-ում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։

Կենսաթոշակառուների և նպաստառուների համար 10% հետվճարի ծրագրով քաղաքացիներին վերադարձվել է 4.1 մլրդ դրամ գումար
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Ծրագրի շրջանակում կենսաթոշակառուներին և բանկային քարտերով վճարման նպաստառուներին 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջը վերադարձվել է 4.1 մլրդ դրամ գումար:

Ոչ բոլոր պայմանավորվածություններն են ողջ ծավալով իրագործվում ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման շրջանակում. Մհեր Գրիգորյան
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԱՊՀ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 55% - ով ։ Ընդ որում, Հայաստանից արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին Բիշքեկում ԱՊՀ եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայաստանի խոշոր հարկատուների ցոուցակը շարունակում է գլխավորել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն (ԶՊՄԿ): Այդ մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները։

Տիգրան Խաչատրյան. պետությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել 97.2 հազար արցախցի փախստականների
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Պետությունն արդեն դրամական աջակցություն է տրամադրել Արցախից բռնի տեղահանված 97.2 հազար աաանձանց, որոնցից 24 հազարը երեխաներ են։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հոկտեմբերի 25-ին կառավարության ժամի ընթացքում պատասխանելով խորհրդարանականների հարցին։ Ընդ որում, նա ընդգծել է, որ դրանք վերջնական ցուցանիշներ չեն։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Հայաստանին էներգիայի աղբյուրների անխափան մատակարարման համար
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկիր էներգակիրների մատակարարման մասին, շնորհակալություն է հայտնել գործընկերներին (ՌԴ և Իրան – խմբ.) էներգակիրների անխափան մատակարարման համար։ Այդ համատեքստում նա հաղորդել է, որ Հայաստանը երկարաձգել է Իրանի հետ "գազ էլեկտրաէներգիայի դիմաց" համաձայնագիրը՝ մինչև 2030 թվականը:

Մրցունակ՝ համաշխարհային շուկայում. «Կիլիկիա» գարեջուր
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայկական գարեջրագործության ավանդույթների պահպանմամբ ստեղծվում է «Կիլիկիա» գարեջուրը։

2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է՝ 104,1%-ից մինչեւ 101,3%
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մինչև 101.3%՝ նախորդ տարվա 104.1%-ից: Դա դիտվել է արդյունաբերական հատվածի ծավալների 0,6%, մինչև 1,8 տրիլիոն դրամ (4,7 մլրդ դոլար) նվազման ֆոնին, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 10% աճ։ Այդպիսի տվյալներ են ներկայացվում ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 9,7%՝ նախորդ տարվա 14,1%-ից
 Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև տարեկան 9,7 տոկոս (նախորդ տարվա 14,1 տոկոսից) ՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արգելակմամբ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։

 Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.

Բարձրացվել է Converse Blitz-ի շրջանակում վարկավորման առավելագույն շեմը
 Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ ֆինանսավորման առավելագույն շեմ սահմանելով 100 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է:

Բիզնեսի զարգացման ու ընդլայնման, ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով վարկավորման կարող են դիմել տնտեսության տարբեր ոլորտներում գործող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, եթե պետական գրանցում են ստացել առնվազն երեք ամիս առաջ:

Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար
 Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար:

ՊԵԿ՝ վերահսկողությունից դեպի համատարած բռնատիրություն
 Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, որոնք հարկային մարմնին թույլ են տալիս հարկատուից պահանջել բանկային գործառնությունների վերաբերյալ քաղվածք՝ առանց դատարանի որոշման, կհանգեցնեն այն բանին, որ Հայաստանում կհաստատվի "տնտեսական բռնատիրություն", որը հիմնված կլինի ոչ թե օրենքի գերակայության, այլ հարկային մարմինների ամենաթողության սկզբունքների վրա: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել "Քաղաքացի-հարկատու-բիզնես" իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Էդուարդ Բադալյանը:

 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.

Կոտայքի մարզում բացվել է ստեղծարար կենտրոն՝ կանանց հնարավորությունների ընդլայնման համար
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Կոտայքի մարզի Ձորագյուղ գյուղում բացվել է Crelab ստեղծարար կենտրոնը, որը թույլ կտա նպաստել մարզերում կանանց զբաղվածությանը, նրանց հնարավորությունների ընդլայնմանն ու հետագա զարգացմանը:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23