Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024,

Արմինֆո. Մոտ 700 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։

Երևանի մետրոյում, որտեղ ինտերնետ հասանելիության ապահովումը տեխնիկապես բավականին բարդ գործընթաց է, արդեն գործում է Team-ի 4G ծածկույթը։ Սրա շնորհիվ բաժանորդները մետրոյի բոլոր կայարաններում, այդ թվում՝ ստորգետնյա, ապահովված կլինեն գերարագ շարժական ինտերնետով և բջջային կապով։

«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար։ Առաջին և կարևորագույն ուղղություններից մեկը Երևանի մետրոն է, որի ուղևորներն այսուհետև չեն ունենա կապի և ինտերնետի խնդիր։ Մենք տեսնում ենք ցանցում առկա խնդիրները և, առաջնահերթություն տալով ամենակարևորներին, շարժվում ենք առաջ։ Բացի այս, մենք անընդմեջ ուսումնասիրում և հաշվի ենք առնում մեր բաժանորդների կարծիքը ցանցի արդիականացման ուղղությունները մշակելիս»,- նշում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Team-ի 4G ինտերնետը հնարավորություն կտա մետրոյի ուղևորներին անխափան օգտվել հավելվածներից, դիտել տեսանյութեր, հաղորդակցվել ու լսել երաժշտություն։

Մետրոյի աշխատանքներին զուգահեռ ընկերությունը բջջային ցանցի կառուցման ու վերազինման լայնածավալ աշխատանքներ է մեկնարկել նաև Երևանի համայնքներում և մարզերում։ Ծրագրի շրջանակում ավելացվելու է բջջային կայանների թիվը, բարելավվելու են շարժական ցանցի ու ինտերնետի արագությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024,

Արմինֆո.Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստի անցկացման նպատակով ՀՀ պատվիրակության Վաշինգտոն այցի (մարտի 7-8) շրջանակներում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ ԱՄՆ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024,

Արմինֆո. Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանի, այլև ողջ հանրապետության տարածքի համար: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը մարտի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած "Տեսալսողական մեդիայի մասին"օրենքում կատարված փոփոխություններին:

Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024,

Արմինֆո.Արդշինբանկն անց է կացնում «Գնեք անկախիկ, ստացեք 10 % cashback Արդշինբանկի Ձեր քարտին» ակցիան: Մարտի 25-31-ը ներառյալ Արդշինբանկի բոլոր քարտապանները, ովքեր անկանխիկ գնումներ կկատարեն DANZ, Carpisa, Geox, Ecco, Clarks, Scarpe multibrand, Original Marines, Springfield, Women'secret խանութ-սրահներում և վճարումը կկատարեն Արդշինբանկի POS տերմինալներով, կստանան 10% cashback։

«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024,

Արմինֆո.Վերին Լարսի միջազգային անցակետը փակվել է խոշոր տոննաժի մեքենաների համար: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԻՆմամուլի ծառայությունը։

ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանի և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հանդիպումը:

Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024,

Արմինֆո.Առաջիկայում Մոսկվայում խորհրդատվություններ կանցկացվեն Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024,

Արմինֆո. Ինչպիսի՞ն է ներկայում Հայաստանի կապիտալի շուկան, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, և ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այդ շուկայի զարգացմանը Կոնվերս Բանկը: «Հայաստանի կապիտալի շուկաները» կոնֆերանսի ավարտից հետո այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք կոնֆերանսի մասնակից, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
 Շաբաթ, 16 Մարտի 2024,

Արմինֆո. ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպությունը ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ 2024 թվականի սեպտեմբերի 11-13-ը Երևանում կկազմակերպեն ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը: Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումից
 Ուրբաթ, 15 Մարտի 2024,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ - ի 5,3% կամ 6,4% աճ ՝ մինչև 10,4-10,5 տրլն դրամ (2023 թվականի 8,7% աճի դիմաց ՝ մինչև 9,5 տրլն դրամ)՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձևավորումից։ 2025 թվականին, ԿԲ-ի կանխատեսմամբ, ՀՆԱ աճը փոքր-ինչ կարագանա մինչև 5,7-6,7 տոկոս՝ հասնելով մինչև 11,4-11,7 տրլն դրամի մեծության։ Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ մարտի կեսերին հրապարակված "Դրամավարկային քաղաքականությունը 2024թ. 1-ին եռամսյակին" զեկույցում։

Երեք տխուր պատմություն զեղծարարների մասին
 Ուրբաթ, 15 Մարտի 2024,

Արմինֆո. Համբերությունը հատեց

Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Ուրբաթ, 15 Մարտի 2024,

Արմինֆո.Երևան, մարտ 14- Եվրոթերմ ընկերության 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ներառվելով պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Դրանով գործարքները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց հասանելի են մարտի 14-ից։

Հայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարները
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024,

Արմինֆո. Մարտի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։

Րաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024,

Արմինֆո. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունը և բարձր տեխնոլոգիաները: Հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում նման կարծիք է հայտնել Հայաստանում ICC (International Chamber of Commerce) նախագահ Րաֆֆի Սեմիրջյանը' պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Հայաստանը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024,

Արմինֆո.Կառավարությունը մարտի 14-ի նիստում հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը՝ ՀՀ-ի ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։

Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականը
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024,

Արմինֆո. Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, մասնավորապես՝ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շարունակականության ապահովելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում  ընդունել է որոշում:

Նարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024,

Արմինֆո. Մեր հիմնական նպատակն է զարգացնել ոչ միայն ներմուծումը Հնդկաստանից, այլև հնարավորություն տալ մեր արտադրողներին մուտք գործել հնդկական շուկա։ Այդ մասին հայ-հնդկական գործարար համաժողովի հարթակներում նշել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Հայաստանում կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024,

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար առաջարկվում է ստեղծել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ:

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48