Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024,
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741,610, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 316-ով կամ 5.0 %-ով:
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024,
Արմինֆո.Առաջատար բլոկչեյն-էկոհամակարգը եւ կրիպտոարժույթի ենթակառուցվածքների մատակարար Binance-ն եւ Binance Academy-ն հայտարարում են լայնածավալ կրթական առցանց «Կրիպտոդպրոց» նախագծի մասին: Այդ նախաձեռնության շրջանակում Հայաստանի միլիոնավոր օգտատերեր կկարողանան հիմնարար գիտելիքներ ստանալ բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին՝ բացարձակապես անվճար։
|
Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024,
Արմինֆո.ԱՐՄՍԻՍԲԱՆԿ-ի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը կօգնի խուսափել վճարային քարտն ուրիշին հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար փոխանակելուց: Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով:
|
Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական պայմաններ։ Դրամական միջոցների տեղաբաշխումը հասանելի է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով:
|
Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024,
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև ս․թ․ ապրիլի 22 ին տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։
|
Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024,
|
Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024,
Արմինֆո. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվելու է Black Box լաբորատորիա ՝ գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջառարկայական համագործակցության խթանմանն ուղղված ինկուբացիոն ծրագրերի իրականացման նպատակով:
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024,
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024,
Արմինֆո.Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը:
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Հանրապետության էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024,
Արմինֆո. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2024 թվականի առաջին եռամսյակում աճել է տարեկան 18,8% - ով (մեկ տարի առաջ 2,2 անգամ աճից հետո)՝ գերազանցելով 83,1 մլրդ դրամը (211,4 մլն դոլար)։ Զուտ շահույթի դինամիկան դրական պահել հաջողվել է վարկային պորտֆելի տարեկան աճի 3,5% - ից մինչեւ 18,7% արագացման շնորհիվ՝ ապահովելով 5,1 տրլն դրամ (13 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի 31.03.2024 թ. տվյալները:
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024,
Արմինֆո. Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Այս տարի բոլոր միջոցառումները կենտրոնացած են «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» թեմայի շուրջ։ Օրվա խորհրդով Team Telecom Armenia-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ ընկերության ներսում տարված աշխատանքները։
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024,
Արմինֆո. Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների շրջանակներում Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ:
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024,
Արմինֆո. Բյուջետային ծրագրերի պարբերական եւ կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարեւոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում եւ կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը: Այդ մասին հայտարարե է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:
|
Շաբաթ, 20 Ապրիլի 2024,
Արմինֆո. Ապրիլի 19 - ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը ելույթ է ունեցել «Նոր դարաշրջան՝ նոր ճանապարհներ» համաշխարհային համաժողովի "Եվրասիական մեծ գործընկերություն. նախաձեռնություն, որը կարող է միավորել պետություններն ու ինտեգրացիոն կազմավորումները հավասար և արդար համագործակցության համար" լիագումար նստաշրջանում:
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024,
Արմինֆո.2024թ․-ի ապրիլի 1-ից սկսած IDBank-ի այն հաճախորդները, ովքեր ամրագրումներ կկատարեն GetTransfer առցանց հարթակում և բջջային հավելվածում ու կվճարեն IDBank-ի քարտերով, կստանան բացառիկ քեշբեքեր։
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024,
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024,
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024,
Արմինֆո.Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով "Էներգաիմպեքս" ՓԲԸ-ն լուծարելու ՀՀ կառավարության որոշմանը:
|