Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024,

Արմինֆո. 2024թ. մայիսի 16-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ վերջին զարգացումները:  Այդ մասին հաղորդում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։

Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024,

Արմինֆո. Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը:

 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.

Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) "լավատեսությունը", որն իր վերջին զեկույցում կանխատեսել է Հայաստանի տնտեսության 6,2% աճ: Այսպիսով, ՀՀ ՀՆԱ-ի աճի վերաբերյալ ՎԶԵԲ-ի սպասումները գերազանցել են միջազգային այլ ֆինանսական կառույցների ակնկալիքները:

 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.

Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.Իդրամ Ջունիորը և Կորիզ կրթական ծրագիրը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու 3-8 դասարանի՝ ոլորտով հետաքրքրված բոլոր աշակերտները։

Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.Մայիսի 15-ին, Դվինում, ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում միջոցառման ռազմավարական գործընկերը՝ ֆլագշիփ հովանավոր Արդշինբանկը, կազմակերպել էր տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում։

Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ առողջապահական համակարգի կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացմամբ ծախսերի փոխհատուցմամբ, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման ապահովմամբ պայմանավորված:

ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) ԵՄ դոնորական աջակցությամբ Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ' մասնավոր հատվածի ֆինանսավորման, մրցունակության բարձրացման և ավելի կանաչ ու կայուն պրակտիկայի ներդրման համար: Դա կօգնի տեղական ՄՓՄՁ-ներին բարձրացնել մրցունակությունը և կանաչ անցում կատարել: Այդ մասին նշվում է ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ։

Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից: Նման համոզմունք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորայի գլխավորած պատվիրակությանը։

Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Կառավարության հաղորդագրության համաձայն,  որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին։ Որոշման ընդունումը պայմանավորված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվող աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։

Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհուրդն այսօր' մայիսի 16-ին, երկրորդ ժամկետով վերընտրել է Օդիլ Ռենո-Բասսոյին' որպես բանկի նախագահ: Ինչպես ասվում է ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրության մեջ, նման որոշում է կայացվել բանկի կառավարիչների խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել Երևանում Բանկի տարեկան ժողովի շրջանակներում:

ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.Ավարտին է մոտենում "Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի" շրջանակներում Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման նախագիծը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան ժողովի հարթակներում:

ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր  Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման վերաբերյալ, որը հայտնի է նաեւ որպես "միջին միջանցք", Հարավային Կովկասով Ասիայի եւ Եվրոպայի միջեւ հաղորդակցությունների հետագա ընդլայնման համար: Համաձայնագիրը ստորագրվել է Երևանում ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի հարթակներում:

Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո.ՎԶԵԲ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի և ITFA-ի գործընկերությամբ, այսօր Երևանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում և թվայնացում EBRD TFP երկրներում» թեմայով պանելային քննարկումը: Դրան մասնակցել են ներկայացուցիչներ ՎԶԵԲ-ից, Մոնղոլիայի, Վրաստանի և Հայաստանի առևտրային բանկերից:

Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024,

Արմինֆո. Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48