Փաշինյանը ներկա է գտնվել ԵԱԶԲ-ի ֆինանսական մասնակցությամբ կառուցված կաթնամթերքի արտադրության գործարանի բացմանը
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը:

«Ուզում էինք՝ ավելի լավ, իսկ ստացվեց՝ ինչպես միշտ». Հայկազ Ֆանյանը՝ ANIF հիմնադրամի շուրջ ոդիսականի մասին
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024,

Արմինֆո.ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը համոզված է, որ չնայած ANIF հիմնադրամի շուրջ ծավալված ոդիսականին, չարժեր լուծարել կառույցը, որն  ստեղծվել էր 2019 թվականի մայիսին՝ "ձեռնարկատեր + պետություն" գործընկերության շրջանակում  Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումներ ներգրավելու նպատակով:

Գևորգ Պապոյան. Արգենտինան Հայաստանի ներդրումային կարևոր գործընկերներից է
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024,

Արմինֆո. Մայիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Արգենտինայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը։

Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024,

Արմինֆո.Մասնագիտությամբ տնտեսագետ Մագդա Կարապետյանը Եվրոպայում շրջագայելուց և մյուսլիների բազմաթիվ տեսակներ փորձելուց հետո Հայաստանում հիմնադրել է առողջ նախաճաշերի պատրաստման համար նախատեսված մյուսլիներ արտադրող հայկական առաջին ընկերությունը՝ «Մորնինը»։

ՄԱԿ-ի փորձագետները Հայաստանի քաղաքային պլանավորման, բնակարանային ֆոնդի և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ նոր փաստաթուղթ կմշակեն
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024,

Արմինֆո. Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը։

Հայաստանի բանկային համակարգը ձեռնամուխ է եղել տնտեսության եւ բնակչության ակտիվ վարկավորմանը 
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը սկսել է տնտեսության եւ բնակչության ակտիվ վարկավորումը, սակայն վարկային պորտֆելի աքիլեսյան գարշապարը մնում է արդյունաբերության հատվածը: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի  ֆինանսական վարկանիշի 31.03.2024 թ. տվյալները։

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան վերահսկել գնումների ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարումը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները:

2023 թվականը բավականին հաջող տարի էր պետական գույքի արդյունավետ կառավարման տեսանկյունից. նախարար
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024,

Արմինֆո. 2023 թվականը բավականին հաջող տարի էր պետական գույքի արդյունավետ կառավարման տեսանկյունից։ Այդ մասին մայիսի 23 - ին կառավարության նիստում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՝ ներկայացնելով պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման հաշվետվությունը։

 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024,

Արմինֆո.

Դեպի Կիրանց ճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը կուղղվի 9,613 մլն դրամ
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024,

Արմինֆո. Դեպի Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղ ավտոճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 9,613 մլն դրամ: Այդ մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024,

Արմինֆո.Ակբա բանկը միացել է Ասիական զարգացման բանկի «Առևտրի և մատակարարման շղթայի ֆինանսական ծրագրին»:

Մհեր Գրիգորյան. նոր տերմինալի կառուցման անհրաժեշտություն կա
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024,

Արմինֆո."Զվարթնոց" օդանավակայանի նոր տերմինալի կառուցման անհրաժեշտություն կա։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մայիսի 22-ին կառավարության ժամի ընթացքում պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024,

Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի մարտի 26-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի հունիսի 26-ը, սակայն  տեղաբաշխումն ավարտվել է մայիսի 17-ին։

Շտապել չի կարելի, դանդաղելը վտանգավոր է. շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումը քննարկել են ԱԺ-ում
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունում համոզված են, որ անգամ շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացումից հետո հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռը զգալիորեն կգերազանցի շրջանառության հարկի բեռը: Այդ մասին մայիսի 22-ին ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Քաղաքապետարանն իրականացնում է փողոցների հաշվառում՝ ըստ առաջնահերթության հեղեղատար նոր համակարգեր կառուցելու նպատակով
 Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024,

Արմինֆո.Առատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Համայնքը խնդրին լուծում տալու նպատակով քննարկումներ է ունեցել Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերության հետ:

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո.2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին, տնկվեց 16 000 ծառ, ընդ որում՝ այդ ծառերից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։

Համաշխարհային բանկը պատրաստ է օգնել Երևանին կոշտ թափոնների կառավարման քաղաքականություն մշակելու գործում
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ:

Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո.Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու համար Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են առցանց դիմել Ամերիաբանկ, գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում՝ անկախ բնակության երկրից ու տվյալ պահին գտնվելու վայրից։

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո.Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին։ Ծրագրում ընդգրկված էին արտիստի երգացանկի լավագույն ստեղծագործությունները՝ «OG» վոկալային խմբի մեներգչուհիների կատարմամբ:

2023 թվականին Հայաստանը կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը, ինչը կարող է վկայել իրական տնտեսության անկման մասին.  Աղասի Թավադյան
 Երեքշաբթի, 21 Մայիսի 2024,

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտահանումը նվազել են, ինչը որոշակի մտահոգություն է  առաջացնում։ Դա կարող է վկայել իրական տնտեսության անկման մասին։ Նման գնահատականով հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը:

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48