ԱՏՁՄ գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարն Էդիտա Ղազարյանն է
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) Խորհրդի միաձայն որոշմամբ  ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդիտա Ղազարյանը, ով նախորդիվ զբաղեցնում էր է ԱՏՁՄ փոխտնօրենի պաշտոնը։

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին անցել է լիարժեք շահագործման ռեժիմի
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.  Բաքու-Թբիլիսի - Կարս երկաթուղին հունիսի 2-ից անցել է լիարժեք շահագործման ռեժիմի՝ վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո: Այս մասին հայտարարել են Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունում։

Գործարկվում են Բաթումիի և Սևանի սեզոնային ուղղությունները
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղին» հունիսի 14-ից անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով միջազգային ուղևորափոխադրումների իրականացմանը։

«Շիրակ Ավիա»-ն ձեռնամուխ է եղել Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթների իրականացմանը
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից մեկնարկել է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը:

Վարչապետ. Հայաստանում վճարովի միջազգային մայրուղիներ կներդրվեն ծանր տրանսպորտային միջոցների համար
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում վճարովի միջազգային մայրուղիներ կներդրվեն, թեև առայժմ միայն ծանր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ։

Փաշինյան. ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղմթերք արտահանողներին, որպեսզի Հայաստանում տուժողներ չլինեն
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը կաջակցի գյուղմթերք արտահանողներին, որպեսզի Հայաստանում պատժամիջոցներից տուժողներ չլինեն։ Այd մասին հայտարարել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ։

Իդրամ Ջունիորը տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Փոքր Մհեր»-ի գործընկերն է
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.Մեծ էկրաններ բարձրացավ տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ «Փոքր Մհեր»-ը։ Իդրամ ընկերությունն իր «Իդրամ Ջունիոր» հավելվածով մուլտֆիլմի ստեղծման գործընկերն է։

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների և խաղողի ներկրումը
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո. «Ռոսսելխոզնադզորն» արձանագրում է Ռուսաստան հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքեր և սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների ու խաղողի ներկրումը։

Սուքիասյանը հավաստիացնում է. Հայաստանը ռուսական գազին ունի ավելի էժան այլընտրանք
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո.Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը հավաստիացնում է, որ Հայաստանը ռուսական գազին ունի ավելի էժան այլընտրանք։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները Պարսից ծոցի երկրների դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո. Երևանում ապրիլի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը երկրում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Փաշինյան ․ հենց նոր Գագարին գյուղում բացվեց արհեստական բանականության առաջին գործարանը
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հենց նոր Հայաստանի Գագարին գյուղում բացվեց արհեստական բանականության առաջին գործարանը։ Այդ մասին քարոզարշավի շրջանակներում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մենք նպատակ ունենք մինչեւ տարեվերջ 4-5 անգամ ավելացնել ԵՄ արտահանման մատակարարումները
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո.  "Մենք նպատակ ունենք մինչև տարեվերջ 4-5 անգամ ավելացնել ԵՄ արտահանման մատակարարումները", - հունիսի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ քարոզարշավի ընթացքում:

Արդշինբանկն ընդլայնում է կանաչ ֆինանսավորման հնարավորությունները բիզնեսի համար
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո. Օրերս կայացավ «Plug Into Growth» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Արդշինբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) համագործակցությամբ՝ Հայաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակներում, Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) և Կլիմայի ներդրումային հիմնադրամի (CIF) աջակցությամբ։

Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ գազի գնի բարձրացում չի լինելու
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ գազի գնի բարձրացում չի լինելու: Այդ մասին նա լրագրողներին հաղորդել է հունիսի 1-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական ձկնաբուծարանները ստուգելուց հետո ՌԴ արտահանման թույլտվություն է տվել միայն երկու ընկերության
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո. "Ռոսսելխոզնադզոր"-ը 2026 թվականի մայիսի 21-27-ն անցկացրել է Հայաստանի ձկնաբուծական ձեռնարկությունների տեսչական ստուգում, ինչպես նաև այցելել է իշխանի պահման և բուծման ֆերմաներ: Ինչպես հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը, ձեռնարկությունների 50 տոկոսը հրաժարվել է ստուգումից։

Հայաստանը պատրաստ է սահմանափակումների դեպքում իր արտահանումը ամբողջությամբ վերակողմնորոշել դեպի Եվրոպա․ Պապոյան
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո. Եթե ռուսական շուկայում սահմանափակումներ կիրառվեն, Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ վերակողմնորոշել իր արտահանումը դեպի եվրոպական երկրներ։ Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Օվերչուկ. Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի մատակարարումների առնչությամբ
 Երկուշաբթի, 1 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի մատակարարումների առնչությամբ, սակայն Ռուսաստանը շահագրգռված չէ իրադարձությունների նման զարգացմամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ «Վեստի»-ին։

Միջազգային անկայունությունը չի ազդել Հայաստանի ֆինանսական կայունության վրա, սակայն ռիսկեր միշտ կան. ֆինանսների փոխնախարար
 Շաբաթ, 30 Մայիսի 2026,

Արմինֆո. Միջազգային անկայունությունը, մասնավորապես՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները և դրանց բացասական ազդեցությունը միջազգային առևտրի վրա, չեն ազդել Հայաստանի ֆինանսական կայունության վրա, սակայն ռիսկեր միշտ կան։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) հիմնադրման 25-ամյակին նվիրված «Կատարելագործման, աճի և գլոբալ ինտեգրման 25 տարի» միջազգային համաժողովի շրջանակներում։

Հայաստանում պետք է կենտրոնանալ բաժնային արժեթղթերի շուկայի զարգացման վրա
 Շաբաթ, 30 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի համար ժամանակն է կենտրոնանալ բաժնային արժեթղթերի շուկայի զարգացման վրա՝ տնտեսության իրական հատվածի ֆինանսավորում ներգրավելու նպատակով։ Այս մասին խոսվել է այսօր իր աշխատանքն ավարտող «Կատարելագործման, աճի և գլոբալ ինտեգրման 25 տարի» խորագրով համաժողովում, որը նվիրված էր Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) հիմնադրման 25-ամյակին։

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74