Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո.

Հայաստանի ներառական տնտեսական աճի համատեքստում ՀԲ-ն անհրաժեշտ է համարում պետական և մասնավոր ներդրումների ներգրավումը
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

2023 թվականին Հայաստանից արտահանումն աճել է 55,3% - ով, իսկ վերաարտահանումը դեպի ՌԴ ՝ 76,8%- ով. ֆինանսների նախարար
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո. Հայաստանից արտահանման վրա ամենանշանակալի դրական ազդեցությունն ունեցել է դեպի ԱՄԷ ցուցանիշի մոտ 3,4 անգամ աճը։ Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում նաաախորդ տարվա բյուջեի կատարողականի լսումների ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հայաստանի իշխանությունները լրացուցիչ քայլեր կձեռնարկեն գործազրկության ծավալների կրճատման ուղղությամբ. ՀՀ վարչապետ
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո.2022 և 2023 թվականներին Հայաստանում հաջողվել է գերակատարել երկրի տնտեսության աճի տեմպերը։ Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2023 թվականին Հայաստանի ֆինանսական իշխանությունները խստորեն պահպանել են ֆիսկալ կանոնները․ ֆինանսների նախարար
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո.2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների` մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, ծախսերն ու պակասուրդը: «Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխանել ենք հարկաբյուջետային կանոններին: Կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը: Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով», - նշել է նախարարը:

Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանի տարածքում կասեցվել է՝ մինչև կուտակված պարտքի մարումը. նախարար
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո.Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Կոնվերս Բանկը կազմակերպում է միջացառում բիզնեսի համար
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկը սիրով հրավիրում է մասնակցելու «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» թեմայով միջոցառմանը, որը կկայանա 31.05.2024-ին՝ ժամը 17.30-ին, Courtyard by Marriott-ում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 5):

OVIO-ն պաշտոնապես գործարկեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո.OVIO ընկերությունն իրականացրեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։

 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,

Արմինֆո.

Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկը Հայաստանում սկսում է China Union Pay համակարգի քարտերի թողարկումն ու սպասարկումը: Համակարգի քարտեր այս պահին հնարավոր է պատվիրել Բանկի մասնաճյուղերում: Առաջիկայում տվյալ քարտատեսակի պատվիրման հնարավորությունը հասանելի կլինի նաև Converse Mobile հավելվածում:

«Ռոստելեկոմ Հայաստանը»-ը հայտարարեց վերաբրենդավորման մեկնարկի մասին և այսուհետ հանդես կգա նոր՝ OVIO ապրանքանիշով
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,

Արմինֆո. «Ռոստելեկոմ Հայաստանը»-ը հայտարարեց վերաբրենդավորման մեկնարկի մասին և այսուհետ հանդես կգա նոր՝ OVIO ապրանքանիշով:

Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-ապրիլին արագացել է մինչև 13,2% տարեկան (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այժմ արպես աճի շարժիչ ուժ հանդես է գալիս արդյունաբերական հատվածը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,

Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ։ Այսպես, 2024թ. հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 100,7% (2023թ. նույն ժամանակահատվածի 98,9% - ի դիմաց)։

Մոսկվայում "Տաշիր" ընկերությունների խմբի աջակցությամբ տեղի է ունեցել Հայկական բիզնես-ֆորում
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,

Արմինֆո. Մոսկվայում կայացել է Հայկական բիզնես-ֆորում (ՀԲՖ) 2024-ը, որը հասցրել է դառնալ բնագավառում Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև երկկողմ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ամրապնդման գլխավոր գործարար հարթակը: Միջոցառման կազմակերպիչն էր հայ գործարարների ասոցիացիան՝ "Տաշիր" ընկերությունների խմբի աջակցությամբ:

Team Telecom Armenia-ն ջանասիրաբար աշխատում է Ալավերդիում կապի վերականգնման ուղղությամբ
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,

Արմինֆո.Team Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ Ալավերդի քաղաքի զգալի հատվածում վերականգնված է բջջային կապը, իսկ ֆիքսված կապի և ինտերնետի տրամադրումը վերականգնվել է մասնակի: «Մեր տեխնիկական թիմը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը կապը հնարավորինս արագ և լիարժեք վերականգնելու համար», - ասվում է ընկերության հաղորդագրությունում:

ՊԵԿ-ը վարորդներին հորդորում է "Բավրա" անցակետն օգտագործել Հայաստան բեռներ տեղափոխելիս
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

 Շաբաթ, 25 Մայիսի 2024,

Արմինֆո.

"Ռոսիա" ավիաընկերությունը ձեռնամուխ կլինի Սոչիից Երևան ամենօրյա լրացուցիչ չվերթների իրականացմանը
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024,

Արմինֆո. "Ռոսիա" ավիաընկերությունը (Աէրոֆլոտ խումբ) ձեռնամուխ կլինի Սոչիից Երեւան ամենօրյա լրացուցիչ չվերթների իրականացմանը: Այդ մասին ասվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրությունում։

Հայկական ՏՏ ընկերությունները մասնակցել են Եվրոպայի խոշորագույն VivaTech-2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ  հայրենական 10 ընկերություններ  «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարի ներքո մայիսի 22-24-ը Փարիզում մասնակցում են Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝  «VivaTech-2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին։

 Ուրբաթ, 24 Մայիսի 2024,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48