ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024,

Արմինֆո.Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ ԱրարատԲանկն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում հերթական ծրագիրն է կյանքի կոչում։ Բանկը «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին մանկական աղոթագրքեր կնվիրի։

Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով Ռուսաստանի 190 բանկերից Հայաստան 
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024,

Արմինֆո. Առաջին անգամ Հայաստանում հնարավոր է СБП-ի միջոցով ստանալ ակնթարթային փոխանցումներ easywallet-ի հաշվին ռուսական 190 բանկերից՝ Տինկոֆֆից, Սբերբանկից, ՎՏԲ բանկից, Գազպրոմբանկից, Ալֆա-Բանկից և այլն։ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով։ 

«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024,

Արմինֆո. Երեք տարի անընդմեջ  Կենտրոնական բանկը Հայաստանում կազմակերպում է «CYBERGEN» կիբեռանվտանգության կոնֆերանս, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների և  կիբեռանվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ,  համաշխարհային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։

 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,

Արմինֆո.

Հարկերի հավաքագրման խնդիրները ՀՀ ֆինանսների նախարարությանն ստիպում են որոշակի սրբագրումներ կատարել
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է Առողջապահության նախարարության հետ քննարկել գերատեսչության առաջնահերթությունները և որոշակի փոփոխություններ կատարել առողջապահության ոլորտի ծախսերում: Այդ մասին մայիսի 30-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվության նախնական լսումների ժամանակ։

Հայաստանն աջակցել է վնասակար ծրագրային ապահովման տարածման դեմ պայքարի եվրոպական երկրների գործողությանը
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,

Արմինֆո.Հայաստանն աջակցել է եվրոպական մի քանի երկրների ՝ վնասակար ծրագրային ապահովման տարածման դեմ պայքարի գործողությանը, որի ընթացքում ձերբակալվել է չորս մարդ, և անջատվել է ավելի քան 100 սերվեր: Այդ մասին հաղորդել է Եվրոպական ոստիկանական գործակալությունը (Եվրապոլ), որն աջակցություն է ցուցաբերել իրավապահ մարմիններին:

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դարձել է JARUS-ի անդամ
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,

Արմինֆո. Մայիսի 13-ից 17-ը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի քաղաք Աստանայում կայացած Joint Authorities for Rulemaking on Unmanned Systems (JARUS) կազմակերպության լիագումար նիստին։

«Լիբրա գրուպ»  ընկերությունը մտադիր է մի շարք ծրագրեր իրականացնել Հայաստանում
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին:

Առողջապահության նախկին նախարարը ներկայիս նախարարին մեղադրել է անկեղծ չլինելու և ծախսերը չմտածված ծրագրելու համար
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի առողջապահության նախկին նախարար, իսկ այժմ կառավարող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Առողջապահության նախարարությանը և անձամբ նրա ներկայիս ղեկավարին մեղադրում է քաղաքացիների հետ հարաբերություններում անկեղծ չլինելու համար:

2024 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի պետական գանձարանի ընթացիկ ծախսերը նախորդ տարվա 543.2 մլրդ դրամից աճել են մինչև 1,207.2 մլրդ դրամ
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,

Արմինֆո.2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 31,9% - ով կամ 197,4 մլրդ դրամով՝ մինչեւ 817 մլրդ դրամ։ Ցուցանիշը, հիմնականում, աճել է տոկոսադրույքների, կենսաթոշակների և սոցիալական նպաստների վճարումների ավելացման հաշվին։

2024 թվականի հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 46.3 մլրդ դրամ հավելուրդով
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,

Արմինֆո. 2024 թվականի հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 46,3 մլրդ դրամ հավելուրդով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 170,2 մլրդ դրամի համեմատ։ Այդ մասին ասվում է ՀՀ պետական բյուջեի առաջին 4 ամիսների կատարման հաշվետվության մեջ։

Հայտարարություն. ԵԱՏՄ ստեղծումը նպաստում է դրա մասնակից պետությունների միջև համակարգային տնտեսական համագործակցության հաստատմանը
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստեղծումը նպաստում է համակարգային տնտեսական համագործակցության հաստատմանը դրա մասնակից պետությունների միջև,  որոնք ունեն պատմականորեն ձևավորված առևտրատնտեսական և կոոպերացիոն կապեր:

ԷՖԵՍ․ Հայաստանում արդեն հասանելի են առողջության շվեյցարական եվ գերմանական երաշխիքները
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,

Արմինֆո.ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գործունեությունը շարունակում է՝ կնքելով միջազգային նշանակալի պայմանագրեր, որոնք մեր բնակչության համար ֆինանսապես և տեխնոլոգիապես հասանելի դարձրեցին համաշխարhային բժշկագիտության նվաճումները:

Օրինապահ գործարարներն արտոնություններ կստանան ՀՀ պետական սահմաններով բեռներ փոխադրելիս
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը սահմանել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը:

 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո.

Հայաստանի փոխվարչապետի նախագահությամբ Մոսկվայում ընթանում է ԵՏՀ խորհրդի հերթական նիստը
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո. Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր:
 

Գյուղատնտեսական հետազոտությունների և սերտիֆիկացման կենտրոնի ղեկավար. Հայաստանում դեռևս արդիական է գյուղատնտեսության արտադրողականության և բերքատվության խնդիրը
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո.Մենք կարող ենք օգտագործել ինդուստրիալ գյուղատնտեսությունը, բայց դրան զուգընթաց պետք է զարգացնել այն ուղղությունները, որոնք երկարաժամկետ բացասական հետևանքների չեն հանգեցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության, բնակչության առողջության և այլնի համատեքստում: Մայիսի 29-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին  նշել է Գյուղատնտեսական հետազոտությունների և սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն Դավիթ Բաբայանը՝ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության <Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ագրոպարենային համակարգերի վերափոխմանն ուղղված կանաչ քաղաքականության զարգացում> տարածաշրջանային խորհրդաժողովի հարթակներում:

Ֆինանսների նախարարությունը նախատեսում է պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության գործառույթը փոխանցել վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությանը
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության գործառույթը փոխանցել վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությանը: Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանը՝ անցած տարվա բյուջեի կատարողականի լսումների ժամանակ։ Նրա խոսքով  համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կուղարկվի խորհրդարան:

2023 թվին Հայաստանը վաղաժամկետ հետ է գնել եվրապարտատոմսերի մի մասը՝ 2025 թվին մարմամբ. ֆինանսների նախարար
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2023 թվականին հետ է գնել 2015 թվականին թողարկված եվրապարտատոմսերի մի մասը՝ 2025 թվականին մարմամբ՝ դրանով իսկ մեղմելով ապագայում համաֆինանսավորման հետ կապված ռիսկերը։ Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անցած տարվա բյուջեի կատարողականի լսումների ժամանակ։

Մայիսին Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 12 մլրդ դոլարի շեմը.  հաղթարշավը շարունակվում է
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի մայիսին դոլարային արտահայտությամբ հատել է հերթական հոգեբանական նիշը ՝ 12 մլրդ դոլարը։ Իսկ դրամային համարժեքով ցուցանիշը նվազել է 2,4% - ով։

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48