ՀՀ ԿԲ. ՀՆԱ-ի ներուժայինից բարձր աճը և ոչ ներառական բնույթը անորոշություն են ձևավորում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի տեսանկյունից
 Երեքշաբթի, 11 Հունիսի 2024,

Արմինֆո.ՀՆԱ-ի աճի պահպանումը ներուժայինից բարձր և դրա ոչ ներառական բնույթը վերջին ամիսներին որոշ անորոշություն են առաջացնում տնտեսության համախառն առաջարկի և պահանջարկի տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ 0.25 տոկոսային կետով ՝ 8.25 տոկոսից մինչեւ 8 տոկոս իջեցնելու որոշման մանրամասն հիմնավորումը:

ԿԲ ղեկավար. տարեվերջին Հայաստանում գնաճը կմոտենա 2,2% -2,5% ցուցանիշին
 Երեքշաբթի, 11 Հունիսի 2024,

Արմինֆո.Տարեվերջին Հայաստանում գնաճը կմոտենա 2,2% -2,5% ցուցանիշին: Հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կանխատեսում է հնչեցրել  Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշել է, որ գնաճի ցուցանիշը կախված կլինի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներից։

Տարերքի հետեւանքների վերացման համար կառավարության ծախսերի ավելացման արդյունքում Հայաստանի Կենտրոնական բանկը լրացուցիչ խթաններ է ակնկալում
 Երեքշաբթի, 11 Հունիսի 2024,

Արմինֆո.Լոռու մարզում ջրհեղեղի պատճառած վնասի վերջնական թվեր կառավարությունում առայժմ չունեն, ինչը մեզ թույլ կտար ավելի հստակ գնահատել ծախսերի ծավալները և հասկանալ, թե ինչպես արձագանքել աղետին: Այդ մասին հունիսի 11-ին  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հետ քննարկումների արդյունքները։ "Բայց ակնհայտ է, որ աղետի մասշտաբները մեծ են", - ասել է նա:

C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
 Երեքշաբթի, 11 Հունիսի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկի C360 բանկային ծառայությունների փաթեթները հասանելի են Converse Mobile-ում: Այսուհետ մուտք գործելով հավելված` օգտատերերը հնարավորություն կստանան բաժանորդագրվել Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին և օգտվել մի քանի բանկային ծառայություններից միասնական` ավելի ցածր սակագնով:

idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
 Երեքշաբթի, 11 Հունիսի 2024,

Արմինֆո.IDBank-ը հայտարարում է հաճախորդների հավատարմության համակարգում նոր գործիքի՝ idcoin-ի մասին։ Բանկից տեղեկացնում են, որ հաճախորդներն այսուհետ ունեն հնարավորություն կուտակելու հավատարմության նոր միավորներ, որոնք կարտացոլվեն ինչպես Idram&IDBank հավելվածում, այնպես էլ գործընկեր idplus լոյալության հարթակում։

«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ
 Երեքշաբթի, 11 Հունիսի 2024,

Արմինֆո.Երրորդ տարին անընդմեջ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում կազմակերպվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել Հայաստանի լավագույն գինեգործները, սոմելյեներ ու պարզապես գինեսերներ:

Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ՝ 8.25%-ից մինչեւ 8%
 Երեքշաբթի, 11 Հունիսի 2024,

Արմինֆո.2024 թվականի հունիսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.00%:

Հայաստանում 2029 թվից կչեղարկեն հիփոթեքային վարկերի համար եկամտահարկի վերադարձը
 Երեքշաբթի, 11 Հունիսի 2024,

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները գնում են հիփոթեքային վարկառուներին եկամտահարկը վերադարձնելու ծրագրի աստիճանական չեղարկման։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 11-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկում է ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխությունները:

Շուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան է
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024,

Արմինֆո.2020թ. հունիսին է մեկնարկել Իդրամ և IDBank ընկերությունների համատեղ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» բացառիկ նախաձեռնությունը, որն անցած տարիների ընթացքում մեր երկրի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել՝ լինի դա առողջապահական թե սոցիալական, բնապահպանական թե կրթական ոլորտներում։

Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024,

Արմինֆո.Կարևորելով Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը, մարզերում բիզնեսի և անհատների համար նոր հնարավորությունների ստեղծումն ու դինամիկ զարգացումը` Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ իրականացնում է հատուկ նախագիծ` նախատեսված մարզերում գործող ընկերությունների և անհատ աշխատակիցների համար:

Հայտնի են ԵՊՀ Ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողները
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024,

Արմինֆո.Ամփոփվել են ԵՊՀ Ուսանողական խորհրդի հայտարարած մրցույթի արդյունքները: Մրցույթի երեսուն հաղթողները համապատասխան հավաստագրերը ստացել են գործընկեր Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանից «Կարաս գինիներ»-ում կազմակերպված միջոցառման ժամանակ:

Հայաստանը կմասնակցի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024,

Արմինֆո.Դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կանցկացվի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։

EasyPay ընկերության աջակցությամբ մեկնարկել է «Ֆինանսական գրագիտություն» անվճար ծրագիրը Armenian Code Academy-ի և Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամի կողմից 
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024,

Արմինֆո. EasyPay ընկերության ֆինանսավորմամբ Տեխնոլոգիական Կրթություն հիմնադրամը և Armenian Code Academy-ն մեկնարկել են «Ֆինանսական գրագիտության զարգացում» անվճար դասընթացը, որը ֆինանսական հմտությունների զարգացման համապարփակ վերապատրաստման ծրագիր է։ 

Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024,

Արմինֆո.CaseKey ակադեմիայի բացումը նոր շունչ է խոստանում հաղորդել բիզնես կրթությանը Հայաստանում։ Ակադեմիան իր դռները բացեց երիտասարդ մասնագետների և ուսանողների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց բիզնես հմտությունները և խթանել միջազգային համագործակցությունը:

 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024,

Արմինֆո.

Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024,

Արմինֆո.Ակբա Լիզինգի և «Էսզեթ Ֆարմա» ընկերության համագործակցության շնորհիվ Հայաստանում գործող բժշկական և ատամնաբուժական ընկերություններն այսուհետ կկարողանան Եվրոպայից, Ճապոնիայից, Միացյալ նահանգներից և Կանադայից  բերված վերջին սերնդի բժշկական և ատամնաբուժական սարքավորումները ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով՝ տարեկան ընդամենը 1% տոկոսադրույքով:

 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024,

Արմինֆո.

Երեւանում կայացել է Հայաստանի և Հնդկաստանի գործարարների համաժողով
 Շաբաթ, 8 Հունիսի 2024,

Արմինֆո.Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջնորդությամբ՝ հունիսի 7-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել էր Հայաստանի և Հնդկաստանի գործարարների համաժողով։

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
 Շաբաթ, 8 Հունիսի 2024,

Արմինֆո.Հունիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ՝ 2025-2027 թթ․ ժամանակահատվածի համար։

Կենտրոնական բանկն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանն սպառնացող ռիսկերի երկու հիմնական խումբ
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024,

Արմինֆո. Կենտրոնական բանկն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանն սպառնացող ռիսկերի երկու հիմնական խումբ: Առաջինը՝ էսկալացիայի ռիսկերն են աշխարհաքաղաքական բարձր անորոշության պայմաններում։ Երկրորդը՝ հիփոթեքային վարկավորման շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերն են։ Այդ մասին նշվում է վերջերս հրապարակված "Ֆինանսական կայունությունը 2023 թվականին։ Զարգացում և ռիսկեր" հաշվետվությունում, որտեղ կենտրոնական բանկը ներկայացրել է բանկային համակարգի ընթացիկ զարգացումներն ու հնարավոր ռիսկերը և սթրես-թեստերի միջոցով գնահատել այդ ռիսկերին դիմակայելու բանկերի կարողությունները:

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48