Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դասվում է կարգավորվող ինտեգրացիոն միավորումների շարքին, որոնք անդամ պետություններին օժտում են ժամանակավոր սահմանափակումներ սահմանելու իրավունքով, եթե դրանք պայմանավորված են էներգետիկ, պարենային կամ այլ տնտեսական անվտանգության հարցերով, և նման քայլերն ինքնաբերաբար չեն վկայում ինտեգրացիոն նախագծի ճգնաժամի մասին:
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը որոշել է նորմատիվային հավելավճարը ՝ կապիտալի հակացիկլիկ բուֆերը (ԿՀԲ), ներկայում գործող 1,75% - ից հասցնել մինչեւ ռիսկով կշռված ակտիվների 2%-ի, և այդ նորմը ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարի 1-ից:
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,
Արմինֆո. "Աէրոֆլոտ" ավիաընկերությունը նոր չվերթ է գործարկում Կրասնոդարից դեպի Գյումրի: Այդ մասին ասվում է փոխադրողի Max-ի ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,
ԱրմԻնֆո. Գյուղատնտեսության և առաջադեմ տեխնոլոգիաների արդյունավետ համադրությունը ժամանակակից գյուղատնտեսական ոլորտի զարգացման հիմնական նախապայմանն է: Այս մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ելույթ ունենալով Sevan AgriTech Summit-ում, որը տեղի է ունեցել Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակներում:
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օպերատիվ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային և ռեստորանային ծառայություններ մատուցող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական գումարները: Հարկերից խուսափելու համար ընկերությունը ներկայացնում է աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացված իրական գումարների, ինչպես նաև իրական շրջանառության վերաբերյալ աղավաղված տվյալներ: Այս մասին հայտնել է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,
ԱրմԻնֆո. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ Նարեկ Հովակիմյանը և Լիլիա Սիրականյանը ընդունել են Wildberries առևտրային հարթակի ներկայացուցիչներին։
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,
ԱրմԻնֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի փոխնախարար Համիդ Ղանբարիին: Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության հետ կապված հարցեր:
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,
ԱրմԻնֆո. Հուլիսի 30-ին ՀՀ տնտեսության փոխնախարարներ Նարեկ Հովակիմյանն ու Լիլյա Սիրականյանը ընդունեցին Wildberries հարթակի ներկայացուցիչներին։
|
Ուրբաթ, 31 Հուլիսի 2026,
Արմինֆո. Ռուսաստանը իրավունք կունենա պահանջել փոխհատուցում Հայաստանից, եթե այն միակողմանիորեն վերանայի Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) շրջանակներում իր պարտավորությունները: Սա «ռուսական ընկերության ազատ ակտիվ չէ», այլ ձեռնարկություն, որում ներդրվել է ավելի քան 30 միլիարդ ռուբլի:
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,
Արմինֆո. «Ռուսական երկաթուղիները» հետևողականորեն և ողջ ծավալով կատարում են Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն և վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովը։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,
Արմինֆո.ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Ն․ Գ․ դր․ Նարիման Մուհամմադ Շարիֆ Ալ-Մուլլային։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաման է ստորագրել Դավիթ Գևորգյանին "Արարատցեմենտ" ՓԲԸ կառավարիչ նշանակելու մասին: Այդ մասին սոցիալական ցանցերում հաղորդեել է ինքը՝ նախարարը։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքվիստին։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսան արժանացել է Global Banking & Finance Review Awards 2026 միջազգային մրցանակաբաշխության «25 Years of Excellence – Capital Market Development Armenia 2026» հեղինակավոր մրցանակին՝ արժանանալով միջազգային բարձր գնահատականի Հայաստանի կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման գործում ունեցած 25-ամյա ներդրման համար։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,
Արմինֆո. Ամենահետաքրքիր գաղափարները միշտ չէ, որ ծնվում են գրասենյակներում։ Երբեմն դրանք ծնվում են վրաններում, քննարկումների ու բազմաթիվ ստարտափների միջավայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի կրկին համախմբել է հարյուրավոր մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու վաղվա տեխնոլոգիական լուծումները։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,
Արմինֆո. Երկաթուղու կոնցեսիայի հարցը ՌԴ նախագահի հետ չի քննարկվել, սակայն մեր դիրքորոշումը մնում է նույնը․ դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։ Այդ մասին հուլիսի 30-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող կապարակնքված ձեռնարկություններում աշխատատեղերը չեն փակվել: Այդ մասին նա ասել է հուլիսի 30-ին ճեպազրույցում։
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,
Արմինֆո. Համաշխարհային բանկի կանխատեսմամբ ՝ Հայաստանի տնտեսությունը 2022-2025թթ. աճի բացառիկ ուժեղ վերականգնման փուլից անցնում է 2026 թվին 5,3% աճի ավելի չափավոր հետագծի (2022թ. փաստացի 12,6%-ի , 2023թ. ՝ 8,3% - ի, 2024թ. ՝ 5,9% - ի և 2025թ. ՝ 7,1% - ի դիմաց) և 2028 թվին կմոտենա 5%-ի։ Այդ դանդաղումը կապված է սպառման և ներդրումների մակարդակի նորմալացման հետ ՝ դրանց կտրուկ աճից հետո, ինչպես նաև 2022 թվականին սկսված վերաարտահանման թռիչքից էֆեկտի աստիճանական մարման հետ։ Այս մասին նշվում է ՀԲ-ի "Հայաստանի տնտեսական զարկերակը. աղքատության մակարդակը նվազեցնող աճի ձգտում ավելի արդյունավետ ֆիսկալ քաղաքականության օգնությամբ" հուլիսյան զեկույցում:
|
Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,
Արմինֆո. Հայաստանում մի քանի փոքր ջրամբար կկառուցվի։
|