Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո.Ակբա Լիզինգի գլխամասային գրասենյակն այսուհետ գործելու է նոր հասցեում։ Ճարտարապետական նորագույն լուծումներով և ենթակառուցվածքներով հագեցած գլխամասային նոր գրասենյակը կհյուրընկալի իր գործընկերներին և հաճախորդներին Ֆուչիկի 1/1 հասցեում։

Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հաջողությամբ, վաղաժամկետ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերել ֆիզիկական անձ հաճախորդները. նրանց  զգալի մասը նախապատվությունը տվել է Converse Mobile հավելվածով գործարքների իրականացմանը:

"Գազպրոմ Արմենիա"-ն ավելի քան 335 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա գազատարների հետազոտություն կիրականացնի
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո.Բաժանորդների հուսալի, անխափան գազամատակարարման ապահովման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների պատշաճ շահագործման և սպասարկման կարևոր բաղադրիչներից է ստորգետնյա գազատարների, գազաբաշխիչ կայանների, համակարգի այլ ինժեներական կառույցների տեխնիկական վիճակի համալիր աշխտորոշումը։

Հայաստանում տարեկան գնաճը 2024թ. հունիսին կազմել է 0,8% ՝ նավթամթերքի թանկացման և ծառայություններիա աճող գների ֆոնին
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հայաստանում տարեկան գնաճը հունիսին կազմել է 0,8 տոկոս (նախորդ տարվա 0,5 տոկոս գնանկման դիմաց), ինչը դիտվել է ծառայությունների սակագների 2,7 տոկոս աճի ֆոնին, նույն չնչին 0,2 տոկոսով էժանացած պարենային եւ ոչ պարենային ապրանքների դեպքում:

Համաշխարհային բանկը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի բնապահպանական ծրագրերի իրականացման համար
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրեն բնապահպանական ծրագրերի իրականացման համար:

JFPR-ը Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի գյուղական տնային տնտեսությունների դիմակայունության բարձրացման ծրագրի իրականացման համար
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

ՎԶԵԲ-ը 2 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ "Սյունիք" մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի ստեղծման համար
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրին:

ՀԾԿՀ ղեկավար. Երեւանի ջրային աղբյուրների ծավալները նվազել են 20-30 տոկոսով
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո. Երևանի ջրային աղբյուրների ծավալները նվազել են 20-30% - ով։ Այդ մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ դա անվանելով գլոբալ խնդիր։

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 3-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024,

Արմինֆո. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիաբանկը ներկայացնում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիրը, որն իրագործվելու է ՔՈԱՖ-ի «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ» նախագծի շրջանակում։

էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի ագրոպարենային արտադրանքի 58 տոկոսն արտահանվում է ռուսական շուկա
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարությունն ակտիվորեն աշխատում է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Այդ մասին հուլիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ով համակարգում է գյուղատնտեսությունը։

Էներգետիկայի փոխակերպման ինդեքսում Հայաստանի դիրքն ամենավատն է վերջին տասնամյակում. "Լույս" հիմնադրամ
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024,

Արմինֆո."Լույս" հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած "Աջակցություն արդյունավետ էներգետիկ անցմանը - 2024" զեկույցը:

ՊԵԿ-ում ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է թվային հետախուզության գերժամանակակից գործիքակազմ։

Հայաստանի օֆշորի առանձնահատկությունները․ՊԵԿ-ը գնահատել է կորուստները
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024,

Արմինֆո.Օֆշորային սխեմաները Հայաստանում բավականին տարածված են։ Նման գնահատականով ՀՀՀ-ի հարցազրույցում հանդես է եկել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ռուստամ Բադասյանը հայտարարել է ստվերային տնտեսության կրճատման միտման մասին
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջին 5 ամիսների արդյունքներով պետական գանձարան է վերադարձրել 64 մլրդ դրամ: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում հայտարարել է հարկային-մաքսային գերատեսչության ղեկավար Ռուստամ Բադասյանը:

Հայաստանում հավաքագրված մաքսային եկամուտները նվազել են, բայց հարկային մարմնի կողմից հավաքագրված եկամուտներն աճել են
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են 1 տրլն 163.2 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 133.4 մլրդ դրամով կամ 13.0%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել են 186.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 62.9 մլրդ դրամով կամ 25.2%-ով:

Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է. Հայաստանի ԱԽ քարտուղարը՝ նոր ԱԷԿ-ի կառուցման մասին
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հայաստանը թեւակոխել է նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման առարկայական փուլ: Այդ մասին հուլիսի 3-ին հաղորդել  է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ "Հայաստան-Արեւելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ եւ հնարավորություններ" խորհրդաժողովի ընթացքում:

Երևան թռչող "Յուտէյր"-ի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է Տյումեն
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հուլիսի 3-ին Ռուսաստանի Տյումեն քաղաքի "Ռոշչինո" օդանավակայանից դեպի Երևան մեկնած "ՅուՏէյր" ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան: Այդ մասին ասվում է Ուրալի տրանսպորտային դատախազության հաղորդագրությունում։

IDBank-ը՝ Ներս Արի հաղորդման հյուր․ պատմում ենք idcoin-ի մասին
 Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024,

Արմինֆո.Օրեր առաջ Ներս Արի հաղորդմանը հյուրընկալվել էին IDBank-ի Մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը և Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության մենեջեր Գոհար Ղուկասյանը։ Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը։

Հայաստանում Pullman միջազգային հյուրանոցային համալիրի կառուցումը կարժենա 100 մլն ԱՄՆ դոլար
 Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024,

Արմինֆո. Ֆրանսիական խոշորագույն հյուրանոցային խմբերից մեկը ՝ Accor-ը, մասնակցելու է Pullman Living and Residences Yerevan միջազգային հյուրանոցային համալիրի կառավարմանը: Նախագծի ընդհանուր նախահաշիվը կկազմի 100 մլն ԱՄՆ դոլար: 

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48