Առաջին անգամ Հայաստանի կառավարության պարտքի կազմում ներքին պարտքը գերազանցել է արտաքին պարտքը
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո. 2024 թվականի հունիսի վերջին Հայաստանն ավելացրել է դրամային պարտքը՝ մինչեւ կառավարական պարտքի գրեթե 50 տոկոս։ Ընդ որում, պետական պարտքը դոլարային արտահայտությամբ հատել է հերթական հոգեբանական նշագիծը՝ 12 մլրդ 157,2 մլն դոլար (2023 թվականի վերջի 11 մլրդ 845,4 մլն դոլարից)։ Իսկ դրամային համարժեքով ցուցանիշն կրճատվել է 4 տրիլիոն 794,9 մլրդ-ից մինչև 4 տրիլիոն 718,9 մլրդ։

ՄԱԿ ԶԾ. երբ տանը տաք է, և ավելի քիչ գումար է ծախսվում
 Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանում շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին ։ Նման տներում ջեռուցումն ավելի թանկ է։ Դա հարվածում է ոչ միայն քաղաքացիների գրպանին, այլև կլիմային։ Մինչդեռ, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ոչ միայն նվազեցնել CO2 արտանետումները և բնակիչների ծախսերը, այլև բարձրացնել նման շենքերի արժեքը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստ է աջակցել հեռահաղորդակցությանը. Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia ընկերություն
 Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ այցելել է Team Telecom Armenia ընկերություն:

Աբու Դաբիում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով
 Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024,

Արմինֆո. ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել գործարար համաժողով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների մասնակցությամբ։

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը
 Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024,

Արմինֆո.Արդեն 3 ամիս է, ինչ մեկնարկել է IDBank-ի «Քո կողքին» ծրագիրը հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Ծրագրի շահառու դարձած 150 երեխայի համար IDBank-ը ամեն ամիս հատկացնում է 40.000 դրամ։

Երևանի քաղաքապետարանում դժգոհություն են հայտնել "Վեոլիա ջուր" ջրամատակարարման միասնական օպերատորի սպասարկման որակի առնչությամբ
 Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024,

Արմինֆո. Երեւանում գույքագրում է իրականացվել այն տեղամասերի հայտնաբերման ուղղությամբ, որտեղ բացակայում են ջրերահեռացման համակարգերը եւ որտեղ դրանց վերակառուցման անհրաժեշտություն կա: Այդ մասին հուլիսի 22-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Սալոնիկի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը
 Շաբաթ, 20 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Առևտրի Միջազգային Ցուցահանդեսի (TIF - HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասին:

Air Arabia-ն պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ                
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,

Արմինֆո.ԱՄԷ Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է Հայաստանի դեմ հայց ներկայացնել արբիտրաժային դատարան՝ ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության պատճառով: Այդ մասին ասվում է Global Arbitration Review-ի հաղորդագրությունում։

Ժամկետից շուտ ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերը
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,

Արմինֆո.Սիրով տեղակացնում ենք, որ վաղաժամ տեղաբաշխվել է Բանկի AMSWISB2MER1 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլրդ դրամի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկվել էր 2024 թվականի հունիսի 10-ին:

ԿԶԵՀ-ը Երևանում անցկացրել է սեմինար՝ նվիրված գնումների կազմակերպմանը և ֆինանսների կառավարմանը՝ նախագծերի իրականացման ընթացքում
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,

Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) Հայաստանի Հանրապետությունում նախագծերի իրականացման ընթացքում գնումների և ֆինանսների արդյունավետ կառավարմանը նվիրված սեմինար է անցկացրել: Ինչպես հաղորդում է ԿԶԵՀ  մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցել են Ֆինանսների նախարարության, գործադիր գործակալությունների, ինչպես նաև ճանապարհաշինության, ջրամատակարարման, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների արդիականացման և առողջապահության ոլորտներում նախագծերի իրականացման խմբերի ներկայացուցիչներ:

ԻԻՀ դեսպան. Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը շահագործման կհանձնվի մի քանի ամիս անց
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,

Արմինֆո. Իրան-Հայաստան հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Թեհրանի համար։ Այս մասին հայտարարել է Երևանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ իրանական CNN գործակալությանը:

"Արմենալ" գործարանի նոր ղեկավարությունը, հնարավոր է, զբաղվի գործարանը վաճառքի նախապատրաստմամբ
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,

Արմինֆո.Չնայած "Արմենալ" փայլաթիթեղագլանման գործարանի վաճառքի շուրջ բանակցություններին՝ դրա մայր կառույցը՝ ռուսական "Ռուսալ" ընկերությունը, որոշել է փոխել հայկական դստեր տնօրենին։ Արթուր Զաքարյանին ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինել է Ռուսաստանից ուղարկված Մաքսիմ Կարամանովը։

«Զվարթնոց» օդանավակայան. մեր թիմն արել և անում է հնարավոր ամեն ինչ՝ ավելացած երթևեկությունն ավելի արդյունավետ կառավարելու համար
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,

Արմինֆո. Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ «Զվարթնոց» օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները.  հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում: Այդ մասին ասվում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական հաղորդագրությունում:

Payoneer. Արտերկրից եկամուտ ստացողների գիտակցված ընտրությունը
 Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,

Արմինֆո.Զարգացող տեխնոլոգիական ժամանակաշրջանում ֆրիլանս մասնագետների համար չկան արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցելու և այլ երկրներից եկամուտ ստանալու խոչընդոտներ: Այս համատեքստում   Payoneer-ը դարձել է անփոխարինելի գործիք բոլոր նրանց համար, ովքեր, աշխատելով միջազգային շուկայում, նախընտրում են եկամտի ստացման անվտանգ, պարզ ու ճկուն լուծումներ:

 Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,

Արմինֆո.

Հայաստանի բանկերին հաջողվել է պահպանել շահույթի երկնիշ աճը՝ վարկավորման ակտիվացման շնորհիվ
 Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է տարեկան 21,2%-ով (նախորդ տարվա 25% աճի դիմաց)՝ գերազանցելով 172.1 մլրդ դրամը (443.5 մլն դոլար)։ Զուտ շահույթի դրական դինամիկան պահպանել բանկերին հաջողվել է վարկային պորտֆելի տարեկան աճի 15%-ից մինչեւ 20% արագացման շնորհիվ՝ ապահովելով 5.4 տրլն դրամ ($13.8 մլրդ) ծավալ: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի 30.06.2024 թ. տվյալները։

ՀՀ ԿԲ-ն տարեկան շահույթի 80%-ը կուղղի անտոկոս պետական պարտամուրհակի մի մասի մարմանը
 Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը տարեկան շահույթի 80% - ը կուղղի 54.395 մլրդ դրամ ծավալով անտոկոս պետական ցպահանջ պարտամուրհակի մարմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է հուլիսի 18-ին կառավարության նիստում։

Հայաստանում քչերին է հետաքրքրում հայ սպառողի կողմից պեստիցիդների բարձր պարունակությամբ գյուղմթերք օգտագործելու փաստը.  Պիպոյանը՝ "Ռոսսելխոզնադզորի" հաղորդագրության մասին
 Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,

Արմինֆո.Ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է  "Իրազեկ և պաշտպանված սպառող" ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը պարզաբանել է հեղուկ գազի թանկացման պատճառները
 Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հեղուկ գազի գինը, միջին հաշվով, 100-110 դրամի սահմաններում է, ինչը պայմանավորված է միջազգային բորսայում գների բարձրացմամբ։ Այդ մասին հուլիսի 18-ին ճեպազրույցում հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Ընդ որում, նա նշել է, որ գների աճի միտում նկատվում է ոչ միայն մեր երկրում, այլեւ ողջ աշխարհում։

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48