Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրը մարզերում անցկացնելը հաճախորդներին ավելի մոտ լինելու Բանկի առաքելության մի մասն է։

ՊԵԿ․ 2026 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանում նորից դիտվում են առաջանցիկ ցուցանիշներ հարկային մուտքերի մասով
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.  2026 թվականի առաջին 5 ամիսներին նորից առաջանցիկ ցուցանիշներ ունենք․ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025թ. հունվար-մայիսի համեմատ ավելի է 164.2 մլրդ դրամով կամ շուրջ 14,6%-ով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Պետական եկաաամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Microchip Armenia-ն ստացել է ԱՄՆ արտոնագիր կիսահաղորդչային առաջատար տեխնոլոգիաներով աշխատելու համար
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.  Ամերիկյան Microchip Technology ընկերության հայաստանյան գրասենյակը ստացել է ԱՄՆ առեւտրի նախարարության Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (BIS) հավանությունը արտահանման լիցենզիայի համար, որն ապահովում է կիսահաղորդիչների մշակման ոլորտում մի շարք առաջատար տեխնոլոգիաների եւ սարքավորումների հասանելիություն:

FLYONE ARMENIA-ն գործարկել է Երևան-Ալիկանտե-Երևան երթուղով չվերթերը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.  «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 4-ից մեկնարկել է Երևան-Ալիկանտե-Երևան չվերթերը:

Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերությունը` «Սոլիս» ՓԲԸ-ն, մեկնարկում է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը՝ 2 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով (ընդհանուր 20,000 հատ պարտատոմս)։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

ՀՀ կառավարությունը Իսակովի և Արշակունյաց պողոտաները միացնելու կոչված ճանապարհի մի շարք շինություններ ճանաչել է որպես գերակա հանրային շահ
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.  Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։

Հայաստանում կներդրվեն չափորոշիչներ ֆիթնես կենտրոնների և մարզասրահների համար
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.  Կառավարությունը հունիսի 4-ի նիստում սահմանել է ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

7,1 մլրդ դրամ  կուղղվի 12 ճանապարհահատվածների հիմնանորոգմանը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում կատարել է շուրջ 7,12 մլրդ դրամի վերաբաշխում. գումարը նախատեսվում է ուղղել ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման համար։

Նարեկ Կարապետյան. Տնտեսության դիվերսիֆիկացման համար Հայաստանը կարող է ընդլայնել Իրանի հետ գազային բարտերի շուրջ համաձայնագիրը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանը տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով կարող է ընդլայնել Իրանի հետ գազային բարտերի շուրջ համաձայնագիրը։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, պարզաբանելով, թե ինչպես է իրենց քաղաքական ուժը վերաբերվում 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի սահմանած սահմանափակումներին։

Հայաստանի իշխանությունները կաջակցեն երկրում արտադրված ապրանքների արտահանմանը ԵՄ, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում լրացում և փոփոխություն է կատարել Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

Հայաստանը ԶՖԳ-ից 12 մլն եվրո դրամաշնորհ կներգրավի «Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում» ծրագրի իրականացման համար
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում» ծրագրի շրջանակում թիվ 1029 04 L դրամաշնորհային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը:

Հայաստանի կառավարությունը կաջակցի գյուղմթերք արտահանողներին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը կաջակցի գյուղմթերք արտահանողներին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում: Ինչպես կառավարության նիստում նշել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, գերատեսչությունը շարունակում է աշխատանքներն արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման և արտահանման ներուժի ընդլայնման ուղղությամբ:

Հայաստանն ու Պորտուգալիան տնտեսական համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրեն
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանն ու Պորտուգալիան տնտեսական համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրեն. ՀՀ կառավարությունը հունիսի 4-ին, հավանություն է տվել համապատասխան փաստաթղթի ստորագրմանը:

Հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825.4 հազար զբոսաշրջիկ՝ տարեկան 18,2 տոկոս աճով
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո. 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825.4 հազար զբոսաշրջիկ, ինչը 19.3% - ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հավանություն է տվել TRIPP Development Company ընկերության ստեղծմանը:
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, ներառյալ TRIPP Development Company ընկերության ստեղծմանը, որը հանդիսանում է հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն և կոչված է աջակցելու առևտրին, տրանսպորտին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Շոյգուն նախազգուշացրել է Մեծամորի ԱԷԿ-ում հնարավոր աղետների մասին՝ Հայաստանի իշխանությունների չմտածված քայլերի պատճառով
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.Այժմ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում ատոմակայանի համար արտասահմանյան վառելիքի մատակարարման շուրջ և իրականացնում են չհամաձայնեցված աշխատանքներ՝ արևմտյան կապալառուների ներգրավմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Շոյգու. ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով միայն գյուղմթերքի մասով Հայաստանը տարեկան կկորցնի ավելի քան 700 միլիոն դոլար և տասնյակ հազարավոր աշխատատեղեր։
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետևում, թե քանի դեռ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության հարցով հանրաքվե չի կայանա, թաքնված է այդ հանրաքվեն անցկացնելու ակնհայտ չցանկանալը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները պետք է կողմնորոշվեն դեպի խորշային ուղղություններ. Արամ Ջիվանյան
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո. Այս տարի մենք սկսել ենք սերտորեն փոխգործակցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետ՝ բանակի կենսական կարիքները գույքագրելու համար։ Այդ մասին հունիսի 3-ին հաղորդել է Հայաստանի Ռազմարդյունաբերական համալիրի կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը՝ RISE ցուցահանդես-ֆորումի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ։

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն ապահովել է 70 մլրդ դրամի շրջանառություն․ Մխիթար Հայրապետյան
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո.  Վերջին մի քանի տարիներին Հայաստանին հաջողվել է նկատելի առաջընթացի հասնել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում, ինչը նպատակաուղղված պետական քաղաքականության արդյունք է: Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ RISE ֆորում-ցուցահանդեսի բացման ժամանակ։

Հայաստանի հանքարդյունաբերության ճյուղը կարող է դառնալ պետության համար ռազմավարական ոլորտների զարգացման շարժիչ ուժը. ԶՊՄԿ փոխնախագահ
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026,

Արմինֆո. Հանքարդյունաբերության ճյուղը կարող է դառնալ Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն ունեցող ուղղությունների, այդ թվում ՝ բարձր տեխնոլոգիաների և պաշտպանական արդյունաբերության զարգացման առանցքային դրայվերներից մեկը: Այդ մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխնախագահ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝ հունիսի 3-ին RISE ցուցահանդես-ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74