ԿԲ ղեկավարը նշել է արտահանման և ներմուծման նվազման միտումը
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանում որոշակի առումով դիտվում է արտահանման և ներմուծման նվազման միտում, այն դեպքում, երբ անցած տարին առանձնահատուկ էր վերաարտահանման համատեքստում։ Այդ մասին հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, մեկնաբանելով օրեր առաջ հրապարակված ուսումնասիրությունը, որում նշվում էր, որ առանց ոսկու վերաարտահանման մասնաբաժինը հաշվի առնելու, արտահանումը կրճատվել է 15,6 տոկոսով, իսկ ներմուծումը ՝ 10 տոկոսով։

ՀՀ ԿԲ գնահատմամբ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումն անհրաժեշտ է միջնաժամկետ հեռանկարում գնաճի թիրախային մակարդակը և գների կայունությունը ապահովելու համար
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի գնահատմամբ ՝ վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետ հեռանկարում գնաճի նպատակային մակարդակը (4%) եւ գների կայունությունն ապահովելու համար: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հուլիսի 30 - ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով առանցքային տոկոսադրույքը հերթական անգամ 0,25 տ.կ. - ով ՝ մինչև 7,75% նվազեցնելու կարգավորիչի որոշման հիմնավորումը:

Modex. ՏՏ ընկերությունները կրճատել են հատկացումները պետբյուջե
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,

Արմինֆո. Առաջին կիսամյակում կրճատվել են ՏՏ ընկերությունների վճարած հարկային մուտքերը: Այդ մասին ասվում է Modex խորհրդատվական ընկերության հետազոտության մեջ։

Մարտին Գալստյան. Հայաստանում դիտվում է օտարերկրյա աշխատուժի արտահոսք
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանում դիտվող կոշտ գների (sticky price) նվազման միտումը, որը երկար ժամանակ պահպանվում էր բարձր մակարդակում, կապված է արտաքին պահանջարկի թուլացման հետ։ Այդ մասին հուլիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհահատվածում կատարվել է աշխատանքների 50% - ը
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ ճանապարհահատվածի (Մ-1‚ կմ37+545-կմ71+435‚ Աշտարակ-Թալին) կառուցումն ընթացքի մեջ է։

Մարիամ Մանուկյան. Հայաստանի արտադրողները կկարողանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով արտահանել Չինաստանի երկու քաղաքներ
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երեք համաձայնագիր է ստորագրել Չինաստանի երկու քաղաքների՝ Նինգբոյի (3 մլն բնակչությամբ) և Չանչունի (15 մլն բնակչությամբ) հետ: Այդ մասին հուլիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։

Մարիամ Մանուկյան. 2015 թվականից ի վեր Հայաստանի արտադրողների արտահանումն ամերիկյան շուկա աճել է 73%-ով
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,

Արմինֆո. 2015 թվականից ի վեր հայ - ամերիկյան բիզնես կամուրջ երկկողմ կապերի խթանման ծրագրին մասնակցել են ավելի քան 500 հայ գործարարներ, ինչի հետևանքով ԱՄՆ շուկա նրանց արտահանման ծավալներն աճել են 73% - ով: Այդ մասին հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Միջազգային կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այս անգամ 8%-ից մինչեւ 7,75%
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական Բանկ շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այս անգամ՝ ևս 0.25 տոկոսային կետով՝ 8%-ից մինչև 7,75%: Սա առանցքային տոկոսադրույքների արդեն հինգերորդ իջեցումն է ընթացիկ տարում, ընդհանուր առմամբ՝ 1,5 տ. կ .(2023թ. դեկտեմբերի 9,25%-ից): Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման մասին որոշումը կայացվել է հուլիսի 30-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

ՄՊՀ-ը եւ «ՕՆԷՔՍ»-ը համաձայնեցրել են ապրանքի մատակարարման ժամկետների նոր կարգավորումները
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,

Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցության արդյունքում ներդրվել են սպառողների շահերի երաշխավորման համար առաքման ժամկետների առնչությամբ կարգավորումներ։

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի էներգետիկայի բնագավառին
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,

Արմինֆո. ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի էներգետիկայի բնագավառին` որպես ներդրումների և տնտեսական աճի շարժիչ ուժ։ Այդ մասին ասվում է USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում:

"Ռոսատոմ Սերվիս" ԲԸ-ն նմուշ-վկաներ է տեղադրել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի կորպուսում
 Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,

Արմինֆո. "Ռոսատոմ Սերվիս" ԲԸ, որը մտնում է "Ռոսատոմ" պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մեջ,  նմուշ- վկաներ է տեղադրել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի կորպուսում։ Աշխատանքն կատարվել է ներկա պահին իրականացվող պլանային-նախազգուշական վերանորոգման շրջանակում: Այդ մասին հաղորդել է պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը:

IDBank-ը Պրեմիում սպասարկման նոր սրահ կունենա - Լիդա Սաֆարյան
 Երկուշաբթի, 29 Հուլիսի 2024,

Արմինֆո. IDBank-ը պարբերաբար անդրադառնում է այն առավելություններին, որոնք ունեն արտոնյալ ծառայություններից օգտվող հաճախորդները։ Դրանք գնալով ընդլայնվում են ու համապատասխանեցվում միջազգային ստանդարտներին․ այս մասին զրուցել ենք IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար, Կոմերցիոն տնօրեն Լիդա Սաֆարյանի հետ։

Նոր հնարավորություններ փոքր գյուղացիական տնտեսությունների համար շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում
 Երկուշաբթի, 29 Հուլիսի 2024,

Արմինֆո. Մեղվաբուծության գիտաարտադրական կրթական կենտրոն Լոռու մարզում,  մրգերի երկարատև պահեստավորման սառնարանային տնտեսություն և մշակաբույսերի սերմերի մաքրման և ախտահանման կենտրոն Գեղարքունիքում:  Այս և գյուղատնտեսական մի շարք այլ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն 2024 թ.-ի ընթացքում «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից: Այն իրականացնում են DAI Global UK (DAI) միջազգային ընկերությունը և իր հայաստանյան մասնաճյուղը AMPERA խորհրդատվական ընկերության հետ համատեղ: SIGMA-ի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ: Ծրագիրը համագործակցում է մասնավոր ընկերությունների հետ և համատեղ ներդրումների միջոցով նպաստում է Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական  զբոսաշրջության զարգացմանը:

PIN կոդի սահմանում ու փոփոխություն Converse Mobile-ում. Կոնվերս Բանկը նորարարական առաջարկով է հանդես եկել
 Երկուշաբթի, 29 Հուլիսի 2024,

Արմինֆո. Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ վճարային քարտի PIN կոդը փոխելու կարիք են ունենում. ոմանք մոռանում են գործող կոդը, մյուսներն էլ անհանգստանում են, որ այն հասանելի է դարձել ուրիշների: Այս մտահոգությունը անհիմն չէ:

Հայաստանը կմասնակցի Շանհայի միջազգային ներմուծման ցուցահանդեսին
 Երկուշաբթի, 29 Հուլիսի 2024,

Արմինֆո. Նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կանցկացվի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։

Հայաստանում արժեթղթերի թողարկմանն ու վարկանիշավորմանն աջակցության պետական ծրագրից օգտվել է ընդամենը երկու ընկերություն
 Երկուշաբթի, 29 Հուլիսի 2024,

Արմինֆո. Բաժնեմասային (բաժնետոմսերի) և պարտքային (պարտատոմսերի) արժեթղթերի թողարկմանը, ինչպես նաև վարկային վարկանիշների անցմանն աջակցության պետական ծրագրի շահառու է դարձել առայժմ երկու ընկերություն: Մինչև 2024 թվականի վերջը, հնարավոր է, նրանց միանա ևս 2-3 մասնակից։ Կապիտալի շուկայի զարգացմանն աջակցության պետական ծրագրի պայմանների, ինչպես նաև դրա հեռանկարների մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչության ղեկավար Հասմիկ Զաքարյանը:

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկային վարկանիշը «BB» մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ
 Շաբաթ, 27 Հուլիսի 2024,

Արմինֆո. Fitch Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը <BB-> մակարդակում ' կայուն կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է վարկանիշային գործակալության կայքում հրապարակված զեկույցում։

Հուլիսի 22-26-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դոլարով ու եվրոյով գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների աճով
 Շաբաթ, 27 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում դոլարով եւ եվրոյով գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել: Ընդ որում, հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարով գործարքներ արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են երկու անգամ, եվրոյով՝ մեկ անգամ, իսկ ռուբլով՝ չորս անգամ։ Շաբաթվա արդյունքներով դոլարային գործարքների թրենդը  ծավալվել է 78% աճից դեպի 50% անկում, եվրոյով գործարքները կրճատվել են 25%-ով, իսկ ռուբլով գործարքների թրենդը 10,3% անկումից հասել է 38,5% աճի։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալը 2,5 անգամ գերազանցել է եվրոյով գործարքները (մեկ շաբաթ առաջ 3,7 անգամ), իսկ ռուբլով գործարքների շաբաթական ծավալը բարձր է եղել եւ դոլարով (2,6 անգամ), եւ եվրոյով (6,3 անգամ) գործարքներից։

Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից
 Ուրբաթ, 26 Հուլիսի 2024,

Արմինֆո.Ճամփորդությունները սկսվում են, իհարկե, մանրամասն պլանավորմամբ, իսկ մի շարք երկրների պարագայում՝ մուտքի վիզայի համար դիմելով։ Վիզայի համար դիմողները գիտեն թղթաբանության հոգնեցնող կողմը։

Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից
 Ուրբաթ, 26 Հուլիսի 2024,

Արմինֆո.Ինչպե՞ս ավելի քիչ ծախսել ու ավելի շատ գումար խնայել։ Այս հարցը տանջում է շատերին՝ թե՛ հասարակ մահկանացուներին, թե՛ խելահեղ հարստություն կուտակած օլիգարխներին, որովհետև բոլորն ուզում են եղածից ավելի լավ ապրել ու ավելի շատ գումար ունենալ, անգամ, եթե չեն խոստովանում։

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48