Հայաստանի կենտրոնական բանկը կանգնած է կադրային սովի խնդրի առաջ
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկը սկսել է չդիմանալ երկրի առևտրային բանկերի հետ մրցակցությանը՝ որակյալ կադրերի աշխատավարձի չափի հարցում։ Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է երկրի գլխավոր բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։

Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան ներմուծման սահմանափակումները, եթե անասնաբուժական ռիսկեր առաջանան - Ռոսրիբոլովստվո
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026,

Արմինֆո. Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան ներմուծման սահմանափակումները, եթե անասնաբուժական ռիսկեր առաջանան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ձկնորսության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում, ըստ ՏԱՍՍ-ի։

Հայաստանի իշխանությունները ցանկանում են ընդլայնել սոցիալական վարկային համակարգը
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են ընդլայնել սոցիալական վարկային համակարգը։ Այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հայաստանի արտաքին առևտուրը ԵՄ երկրների հետ աճում է բարձր տեմպերով, իսկ ԵԱՏՄ-ի հետ նկատելիորեն նվազում է
 Կիրակի, 7 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի TOP-5 առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՄԷ-ի և Գերմանիայի մասնաբաժինը 2026 թվականի հունվար-ապրիլին նվազել է մինչև ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության հանրագումարային 52,5%-ը (2025թ. հունվար-ապրիլի 64,7%-ի կամ 4,1 մլրդ դոլարի դիմաց)՝ բացարձակ արտահայտությամբ կազմելով 3,3 մլրդ դոլար:

Նիդերլանդները կաջակցի Հայաստանի ծաղկաբուծությանը
 Կիրակի, 7 Հունիսի 2026,

Արմինֆո.  Ծաղիկների և դեկորատիվ բույսերի վաճառքի աշխարհի խոշորագույն կոոպերատիվ շուկան՝ Royal FloraHolland-ը, բացում է իր շուկան հայկական ծաղիկների համար: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը։

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
 Կիրակի, 7 Հունիսի 2026,

ԱրմինֆոԱմերիաբանկը և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ՎԶԵԲ-ի` Ռիգայում (Լատվիա) կայացած տարեկան ժողովի ժամանակ կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր։ Պայմանագրի նպատակն է ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար և խթանել կայուն զարգացումը կանաչ ֆինանսավորման միջոցով։

Հայաստանում ՀԷԿ-երը և ՀԱԷԿ-ը կրճատում են էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ ՋԷԿ-երը, արևային և հողմային էլեկտրակայանները՝ ավելացնում
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճը 2026թ. հունվար-ապրիլին արագացել է՝ 4,9%-ից մինչեւ 8,3%՝ կազմելով 3 610.7 մլն կվտ/ժամ։ Ընդ որում, միայն ապրիլին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 20 տոկոսով՝ մինչեւ 750,7 մլն կվտ/ժամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը սկսել է աճել
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանում աճել են արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների ծավալները, բացի վիսկիից, օղուց, լիկյորից։ Մասնավորապես, գինու արտադրությունը 2026թ. հունվար-ապրիլին աճել է 20,6%-ով (մեկ տարի առաջվա 38,8% անկման դիմաց)՝ ապահովելով 2,2 մլն լիտր: Ընդ որում, փրփրուն գինու (շամպայնի) ծավալները տարեկան կտրվածքով աճել են 7,2%-ով (28%  անկման դիմաց)՝ մինչև 303,7 հազար լիտր:

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունիսի առաջին շաբաթվա ընթացքում էապես աճել են դոլարային գործարքները,  եւ դիտվել է ռուբլով գործարքների աճ
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունիսի 1-5-ը զգալիորեն աճել են դոլարային գործարքները, և նկատվում է ռուբլով գործարքների աճ, իսկ եվրոյով գործարքներ չեն իրականացվում արդեն 3,5 ամիս։ Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը 67% անկումից հասել է գրեթե 20 անգամ էական աճի,  եւ նույնպիսի շրջադարձ է կատարել ռուբլով գործարքների միտումը՝ 68,3% անկումից հասնելով 25,5% աճի։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում  բացվել է ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոն
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնի բացումը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք, կենտրոնի ստեղծմանն աջակցած միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։

Հայաստանի մետալուրգիական ճյուղը  33%-ով ավելացրել է արտադրության ծավալները
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2026թ. հունվար-ապրիլին արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 33%-ով (մեկ տարի առաջվա 23% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի արդյունաբերության հատվածը հասել է երկնիշ աճի
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի արդյունաբերության հատվածի արտադրության ծավալները  2026 թվականի հունվար-ապրիլին աճել են 13%-ով (մեկ տարի առաջվա 16,1% անկման դիմաց) ՝ գերազանցելով 1 տրլն դրամը (2.6 միլիարդ դոլար): Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, նման դինամիկան պայմանավորել են անկումից  աճի հասած հանքարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության ոլորտները։

Հայաստանի արտահանման գերակշռող հոդվածը՝ հանքային հումքը, զգալիորեն աճել է ծավալով, իսկ ներմուծման հիմնական հոդվածը՝ մեքենաներն ու մեխանիզմները, երկնիշ աճի են հասել
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի արտահանման գերակշռող հոդվածը ՝ հանքային հումքը, զգալիորեն աճել է ծավալով, իսկ ներմուծման հիմնական հոդվածը ՝ մեքենաներն ու մեխանիզմները լճացումից հասել են  չափավոր աճի։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների տվյալները։

Firebird-ը ձեռնամուխ է եղել տարածաշրջանի խոշորագույն ԱԲ կենտրոնի կառուցման վերջնական փուլին
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.  Firebird-ը հայտարարում է Հայաստանում իր արհեստական բանականության մեգանախագծի առաջին փուլի կառուցման և սարքավորումների տեղակայման վերջնական փուլի մեկնարկի մասին՝ արձանագրելով տարածաշրջանի ԱԲ ամենահավակնոտ ենթակառուցվածքային նախագծի գործարկման կարևորագույն հանգրվանը։

Հովհաննես Բասենցյան. Ներդրումային պահանջարկը շարունակում է խթանել Հայաստանի անշարժ գույքի շուկան
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.  Մի քանի տարվա արագ աճից հետո Հայաստանի անշարժ գույքի շուկան շարունակում է զարմացնել թե՛ գործարքների ծավալներով, թե՛ պահանջարկի կայունությամբ՝ չնայած Երևանում եկամտահարկի վերադարձի մեխանիզմի գործողության ավարտին։

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում նոր, աննախադեպ առաջարկով։ Հունիսի 11-ից ARARATBANK Trading Platform (ATP) առևտրային հարթակում բաժնետոմսեր գնելու պարագայում լևերիջով իրականացվող բոլոր գործարքները կկատարվեն առանց հավելյալ overnight տոկոսադրույքի (SWAP) միջնորդավճարի գանձման։

Երևանում բացահայտվել է առանց համապատասխան լիցենզիաների գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ԱԱԾ-ի համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Երևանում բացահայտվել է առանց համապատասխան լիցենզիաների գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա, որի գործունեության մեջ, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-ապրիլին արագացել է մինչև 6,9%, սակայն արտահանման անկումը շարունակվում է
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-ապրիլին արագացել է մինչև տարեկան 6,9% (2025թ.նույն ժամանակահատվածի 4,4% - ից) ։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը երկնիշ անկումից հասել է երկնիշ աճի ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի չափազանց թույլ աճով։

Օվերչուկ. ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող շուրջ 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը բացարձակապես ոչինչ չի լուծի
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք շուրջ 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը բացարձակապես ոչինչ չի լուծի այդ պետության տնտեսական աջակցության տեսանկյունից, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Գևորգ Մանթաշյան. Այսօր կիբեռանվտանգությունը համընդհանուր պատասխանատվություն է
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.Այսօր կիբեռանվտանգությունը համընդհանուր պատասխանատվություն է, իսկ ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի և մասնագիտական համայնքի սերտ համագործակցությունը։ Այս մասին «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա ցուցահանդես-ֆորումի շրջանակներում անցկացված «Կիբեռանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74