Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026,
Արմինֆո. Ապրիլի 13-ից «Ամիո Բանկի» վարչության նախագահ է նշանակվել հայաստանյան բանկային համակարգի ամենափորձառու մասնագետներից մեկը՝ Անդրանիկ Գրիգորյանը։
|
Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ-ի գծով վնասաբերության գործակիցը, ողջ 2025 թվականի ընթացքում 81,8%-ից մինչև 76,3% նվազելուց հետո, 2026 թվականից սկսել է աճել՝ առաջին եռամսյակի արդյունքներով հասնելով 79,6%-ի (2025թ. առաջին եռամսյակի 79%-ի դիմաց): Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները:
|
Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026,
Արմինֆո. 2021-2025 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 7,9 տոկոս։ Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով երկրի կառավարության անցյալ տարվա կատարած աշխատանքների զեկույցը։
|
Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները R&D-ի (հետազոտություն և մշակում), բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով գերատեսչության ղեկավար Մխիթար Հայրապետյանի և Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիի հանդիպման արդյունքներին։
|
Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026,
Արմինֆո.Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներ Արմեն Նուրբեկյանը և Հովհաննես Խաչատրյանը ապրիլի 13-ից 18-ը Վաշինգտոնում մասնացում են 2026 թվականի «ԱՄՀ–Համաշխարհային բանկ, Գարնանային հանդիպումներ»-ին:
|
Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026,
Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2026 թվականի համար Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 5,3% աճ (2025թ. 7,2%-ի դիմաց), իսկ 2027 թվականին տեմպերի արագացում՝ մինչև 5,5%: Այս մասին նշված է ԱՄՀ ապրիլյան «Համաշխարհային տնտեսական ակնարկ. Համաշխարհային տնտեսությունը պատերազմի ստվերում» զեկույցում:
|
Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանի շուկան տրանսպորտի սուր դեֆիցիտ ունի Ռուսաստանից և Բելառուսից բեռների ներմուծման համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ATI.SU միջազգային լոգիստիկ հարթակի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը:
|
Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026,
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի գլխավորած պատվիրակությանը։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո.ԱրարատԲանկը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր առաջարկ՝ հնարավորություն տալով հաճախորդներին տեղափոխել իրենց հիփոթեքային վարկը ՀՀ տարածքում գործող այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ առավել շահավետ և պարզեցված պայմաններով։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանում որոշ շրջանակներ և լրատվամիջոցներ փորձում են տպավորություն ստեղծել, թե երկիրը Ռուսաստանի հետ ինչ-որ տնտեսական խնդիրներ ունի, սակայն, դրանք չկան։ Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո. Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) կանխատեսում է 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճ (2025թ. 7,2%-ի դիմաց)՝ 2027 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 5,7%: Ըստ ԱԶԲ կանխատեսման՝ գնաճը Հայաստանում 2026 թվականին կարագանա մինչև 3,8% (2025թ. 3,3%-ից) և այնուհետև 2027 թվականին կնվազի մինչև 3,2%: Այս մասին նշված է Ասիական Զարգացման Բանկի ապրիլյան զեկույցում՝ «Ասիայի զարգացման հեռանկարները. Մերձավոր Արևելքի հակամարտությունների հիմնախնդիրները. Կայունությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո."Հարկային ծառայության մասին" օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" և հարակից նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ: Ապրիլի 14-ին նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո. Երևանում չորրորդ անգամ կանցկացվի արհեստական բանականությանը (ԱԲ) նվիրված ՝ AI Conf Armenia 2026 համաժողովը, որը մեկ հարթակում կմիավորի առաջատար փորձագետների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են երկրում ԱԲ ապագայով:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանը մտադիր է վավերացնել ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումները:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանում կվերանայվեն ոսկյա իրերի և թանկարժեք քարերի վաճառքից ԱԱՀ հարկման կանոնները։ ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ի լիագումար նիստում քննարկում է ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված Հարկային օրենսգրքի փոփոխությունները:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանում մաքսային ստուգումները կմոտարկվեն հարկային ստուգումներին։ Այդ մասին ապրիլի 14-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ով առաջին ընթերցմամբ ներկայացրել է "Մաքսային կարգավորման մասին" օրենքում կատարված փոփոխությունները։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո. Կառավարությունը կաջակցի ֆերմերներին մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերելու հարցում։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեսաուղերձով։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակության հետ։
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ապագայի տեսլականը» խորագրով TEDxMoskovyanSt ֆորումին, որտեղ իր ելույթում անդրադարձել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում պետական քաղաքականությանը, ինչպես նաև գլոբալ տեխնոլոգիական քարտեզում Հայաստանի դիրքավորմանը:
|
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026,
Արմինֆո. Կառավարությունը նախաձեռնել է հարկային վարչարարության առանցքային բարեփոխումներից մեկը, որը ձեւավորվել է վերջին մեկ տարվա ընթացքում պետություն-մասնավոր հատված համապարփակ համագործակցության արդյունքում: Այդ մասին ԱԺ ապրիլի 14-ին գումարված հերթական նիստում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները՝ կից փաթեթով:
|