«Ոսկե ծիրան» -ի GAIFF Pro հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը նվիրված աշխատարան
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը նվիրված աշխատարան։ Ինտենսիվ AI Filmmaking Workshop-ը միտված է կինոարտադրության և նորագույն տեխնոլոգիաների միջև կապի ամրապնդմանը։ Այն իրականացվում է Lumiverse հարթակի հետ

Ինչպես նշվում է փառատոնի կազմակերպիչների հաղորդագրությունում, արհեստական բանականությունը շարունակում է վերափոխել համաշխարհային ժամանցային և ստեղծարար արդյունաբերությունը, և GAIFF Pro-ի նոր նախաձեռնությունը կինոոլորտի մասնագետներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գործնական գիտելիքներ և տիրապետել ժամանակակից աշխատանքային մեթոդներին՝ ոլորտի առաջատար փորձագետների ղեկավարությամբ։

Աշխատարանը կանցկացվի հուլիսի 13-15-ը և կավարտվի հուլիսի 16-ին կայանալիք հատուկ ցուցադրությամբ։ Մասնակիցները կաշխատեն արհեստական բանականության ոլորտի մասնագետներ Վահան Սեթոյանի և Լիլիթ Բարսեղյանի հետ։ Ծրագիրը նախատեսում է ոչ թե տեսական քննարկումներ, այլ անմիջական մասնակցություն ստեղծագործական գործընթացին․ առաջին իսկ օրը մասնակիցները կստանան սցենար, որի հիման վրա երեք օրերի ընթացքում համատեղ կստեղծեն և կմոնտաժեն կարճամետրաժ ֆիլմ՝ օգտագործելով պրոֆեսիոնալ ԱԲ գործիքներ և ծրագրային ապահովում։ Վերջնական արդյունքը հուլիսի 16-ին կներկայացվի GAIFF Pro-ի շրջանակում։

«Արհեստական բանականության միջոցով ստեղծված նախագծերն ու ԱԲ-ի վրա հիմնված աշխատանքային գործընթացներն արդեն մեր ոլորտի անբաժանելի մասն են դարձել։ Մենք չպետք է անտեսենք այդ փոփոխությունները, այլ պետք է գտնենք ուղիներ՝ դրանք էթիկապես և արդյունավետ կերպով կինոարտադրության մեջ ներառելու համար։ Այս աշխատարանը հենց այդ նպատակին է ծառայում՝ առաջարկելով անմիջական և գործնական փորձառություն»,– նշում է GAIFF Pro-ի ղեկավար Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը։

«Արհեստական բանականությունն այսօր զարգանում է այնպիսի արագությամբ, որ ավանդական կրթական համակարգերը հաճախ չեն հասցնում համընթաց շարժվել դրա հետ։ Սակայն չափազանց կարևոր է, որ ոլորտի մասնագետները հնարավորինս շուտ և առավելագույն ծավալով ձեռք բերեն այս գիտելիքները»,– ընդգծում է ԱԲ մասնագետ Վահան Սեթոյանը։

Ծրագիրը նախատեսված է բացառապես կինոարտադրության ոլորտում արդեն կայացած մասնագետների ՝ ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների, մոնտաժողների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար, որոնք ունեն մասնագիտական փորձ և տիրապետում են ոլորտային մասնագիտական տերմինաբանությանը։

Հայաստանն ու Լյուքսեմբուրգը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հունիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզեին։

"Ռոսսելխոզնադզորը" հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա ողջ արտադրանքի ներկրումը ՌԴ
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. "Ռոսսելխոզնադզորը" 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակում է հայաստանից կարանտինային հսկողության ենթակա ողջ արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք, ինչպես նաև՝ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցումը։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Հայաստանի իշխանությունները ցանկանում են նախկին ԽՍՀՄ Խնայբանկում քաղաքացիների ավանդների վերադարձման նոր մեխանիզմներ ներդնել
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են ներդնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկում քաղաքացիների ավանդների վերադարձման նոր մեխանիզմներ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։

«Հայկական բանկային օրեր Գերմանիայում»
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հունիսի 9-ին  Ֆրանկֆուրտում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայկական բանկային օրեր Գերմանիայում» խորագրով պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական հատվածների միջև համագործակցության ամրապնդմանը:

Խուդաթյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի շտապում որոշում կայացնել, թե որ երկիրն է հանրապետությունում փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո: Հայաստանը չի շտապում որոշում կայացնել, թե որ երկիրը հանրապետությունում կկառուցի փոքր մոդուլային ռեակտոր, քանի որ գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) ֆունկցիոնալությունը կարելի է երկարաձգել, առնվազն, մինչև 2036 թվականը:

Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Կոնվերս Բանկը և Mastercard-ը մեկնարկում են համատեղ արշավ Yandex Go հավելվածի միջոցով տաքսի ծառայությունից օգտվող հաճախորդների համար։

Արդշինբանկը կրկին ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Արդշինբանկը երկրորդ անգամ ստանձնեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորի դերը (Flagship Sponsor)՝ վերահաստատելով իր ակտիվ ներգրավվածությունը միջազգային ֆինանսական համագործակցության և տնտեսական զարգացման օրակարգում։

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ հերթը Արաբկիրի շախմատի դպրոցի սաներինն էր։ Դասընթացին մասնակցեց շուրջ 50 աշակերտ, ովքեր ստացան ֆինանսական աշխարհի, գումարի ճիշտ տնօրինման, զեղծարարություններից պաշտպանվելու մասին արժեքավոր գիտելիքներ։

ՀԾԿՀ ղեկավար․ Ակնհայտ է, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում կփոխվեն նաեւ էլեկտրաէներգիայի սակագները
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Ակնհայտ է, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում կփոխվեն նաև էլեկտրաէներգիայի սակագները։ Այդ մասին հունիսի 11-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Վարչապետ․ Ապրանքների մեծ դեֆիցիտ ունենք՝ արտահանումն ապահովելու համար
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. "Մենք ապրանքների մեծ դեֆիցիտ ունենք արտահանումն ապահովելու համար",- հունիսի 11-ին  ճեպազրույցում  ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արտահանման սուբսիդավորման նոր ծրագրով մատակարարումների ծավալները շարունակաբար աճում են. Գևորգ Պապոյան
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայկական ջերմոցային արտադրանքի արտահանման մաքսատուրքերի և տրանսպորտային ծախսերի սուբսիդավորման կառավարության նոր ծրագրի շրջանակներում մատակարարումների ծավալները շարունակաբար աճում են։ Այս մասին հունիսի 11-ին, ելույթ ունենալով Խորհրդարանում, հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Խուդատյանը չի կարծում, որ Ռուսաստանի կողմից բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու (դենոնսացիայի ենթարկելու) հիմքեր կան:
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո.Այս պահին հիմքեր չկան Ռուսաստանի կողմից բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու (դենոնսացիայի ենթարկելու) համար։

Հայաստանում «օդի հարկի» արտոնություններից օգտվող ավիաընկերությունները պետք է մեկ տարվա ընթացքում իրականացնեն առնվազն 40 չվերթ
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում «օդի հարկի» արտոնություններից օգտվող ավիաընկերությունները պետք է մեկ տարվա ընթացքում իրականացնեն առնվազն 40 չվերթ։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 11-ին կառավարության նիստում։

Հայաստանը երկարաձգում է երկրից ցորենի արտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները 6 ամսով երկարաձգում են երկրից ցորենի արտահանման ժամանակավոր արգելքը դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 11-ին կառավարության նիստում։

Հայաստանի իշխանությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն ընկերություններին թարմ մրգերի, խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման դեպքում
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն ընկերություններին հանրապետության տարածքից թարմ մրգերի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման դեպքում։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 11-ին կառավարության նիստում։

Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Միջազգային արևային դաշինքի հետ
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Միջազգային արևային դաշինքի (International Solar Alliance - ISA) գլխավոր տնօրեն Աշիշ Խաննայի հետ։

Երևանում անցկացվել է հայ-լեհական գործարար համաժողով
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026,

Արմինֆո.  Երևանում կայացել է հայ-լեհական գործարար համաժողով, որը կարևոր հարթակ է դարձել Հայաստանի և Եվրոպայի միջև տնտեսական, ներդրումային և ենթակառուցվածքային համագործակցության զարգացման համար:

Հայկական գինիները երկու բարձրագույն պարգևի են արժանացել Concours Mondial de Bruxelles-ում
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026,

Արմինֆո. Մայիսի 19-23-ը Երևանում անցկացված Concours Mondial de Bruxelles միջազգային հեղինակավոր մրցույթում հայկական գինիներն արժանացել են բազմաթիվ մրցանակների, այդ թվում ՝ բարձր մակարդակի:

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74