ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կբարձրանա մինչև 3,9 տոկոս՝ ընդհուպ մոտենալով թիրախին
 Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր կանխատեսմամբ՝ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 1% (գնանկումային 0,6% - ի դիմաց), այնուհետև 2025 թվականին կբարձրանա մինչև 3,9%, աայդպիսով ընդհուպ կմոտենա թիրախային 4% - ին։ Այդ մասին նշվում է ԱՄՀ-ի "Համաշխարհային տնտեսության հեռանկարները. Քաղաքականության փոփոխություն, աճող սպառնալիքներ" զեկույցում:

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի միջազգային համաժողով
 Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի միջազգային համաժողով: Նոյեմբերի 14-ին միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի շրջանակներում կայանալիք համաժողովի կազմակերպիչն է Տեղեկատվական - հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (Union of Employers of Information and Communication Technologies-UEICT):

Ժամանակավորապես դադարեցվել է ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան
 Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Ժամանակավորապես դադարեցվել է ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան՝ Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Այդ մասին հաղորդել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը:

Ռոսատոմ. Մենք շարժվում ենք հետագայում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության միջազգային նորմերի հասնելու ուղղությամբ.
 Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) շարունակվում է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ ծրագրի իրականացումը: Դրա նրբությունների եւ առաջին ծրագրից տարբերությունների մասին ԱրմԻնֆո-ի թղթակիցը զրուցել է "Ռոսատոմ Սերվիս" ԲԸ համալիր նախագծերի կառավարման վարչության պետ Յուրի Սվիրիդենկոյի հետ:

Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարեց իր QR ենթակառուցվածքը բացելու մասին։ Նույն օրը հայտարարվեց, որ Էվոկաբանկը բանկերից առաջինն է, որ միացել է Open QR ենթակառուցվածքին։ Այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել և վճարել նաև Էվոկաբանկի հաճախորդները՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։

Հայաստանում կգործարկվի բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաների արտադրություն
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Լեվայ սեմիքոնդաքթորս ՓիԹիԻ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է նախարարության աջակցությունը Հայաստանում առաջին անգամ բազմաբաղադրիչ կիսահաղորդչային և սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաներ արտադրելու գործում՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, կիսահաղորդչային արդյունաբերության արժեշղթայի տեղայնացմանը՝ կիսահաղորդիչների ոլորտում նորարարության, աճի և մրցունակության ապահովմամբ, հավելյալ արժեք ստեղծելու նպատակով:

 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.

Դիվանագետ. Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել միջուկային էներգետիկայի բնագավառում
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.ինաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում և շահագրգռված է միջուկային էներգետիկայի բնագավառում փոխգործակցությամբ ։ Նոյեմբերի 12-ին այդ մասին հայտարարել է  Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ "Չինաստանի արդիականացում. հայ-չինական հարաբերություններ" միջազգային խորհրդաժողովի հարթակներում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Երեւանն ու Պեկինը քննարկում են չինական կողմի աջակցությունը Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման գործում:

Չի կարելի արհեստական արգելքներ ստեղծել մի քանի ամիս առաջ էլեկտրամոբիլների ներկրում նախատեսած քաղաքացիների համար․պատգամավոր
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Չի կարելի արհեստական արգելքներ ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր մի քանի ամիս առաջ ծրագրել են էլեկտրամոբիլների ներկրում։ Այդ մասին հունիսի 12-ին հայտարարել է ԱԺ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

ՀՀ ֆինանսների նախարար. 2025 թվականին Հայաստանի պետբյուջեի պակասուրդի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 5,5 տոկոս
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.2025 թվականին Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կկազմի 5,5 տոկոս։ Այդ մասին նոյեմբերի 12-ին ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։

2025 թվականին կշարունակվի սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը մտադիր է 2025 թվականին շարունակել սահմանամերձ գյուղերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի իրականացումը։ Այդ մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։

Ֆինանսների նախարար. 2025 թվականին կենսաթոշակները չեն բարձրանա
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Սոցիալական ծառայությունների ոլորտի ֆինանսավորման այն ծավալները, որոնք նախատեսված են 2025 թվականին, բավարար չեն երկրում առկա սոցիալական խնդիրները լուծելու համար։ Այդ մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը:

Ֆինանսների նախարար. Աշխատատեղերին առնչվող իրավիճակը չի կարելի գնահատել ըստ եռամսյակի, դրա համար կան տարեկան ցուցանիշներ
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում երկրում դիտվում է ստեղծված և կրճատված աշխատատեղերի միջև բացասական սալդո: Այդ մասին նոյեմբերի 12-ին ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ֆինանսների նախարար. 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կանխատեսվում են 5,8 տոկոսի սահմաններում, իսկ 2025 թվականին՝ 5,6 տոկոս
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը պետության ապագայի վերաբերյալ իշխող քաղաքական ուժի տեսլականների հերթական քայլն է՝ ուղղված դիմադրողունակության ամրապնդմանը, տնտեսական ներուժի զարգացման խթանմանը, հարկաբյուջետային կայունության ապահովմանը: Այդ մասին նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ում
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.ArCa Pay-ով փոխանցումներն արդեն հասանելի են Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում:  Այսուհետ Բանկի հաճախորդները կարող են Converse Mobile-ով վայրկյանների ընթացքում գումար փոխանցել համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով միայն ստացող կողմի հեռախոսահամարը։

Արդշինբանկը մասնակցել է Banking Forum 2024-ին
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Երևանում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Banking Forum 2024 առաջին միջազգային համաժողովը։ Համաժողովը նպատակ ուներ միավորել տարածաշրջանային և եվրոպական կառույցներին՝ քննարկելու ոլորտի առկա մարտահրավերները, կարծիքներ փոխանակելու եվրոպական ֆինանսական շուկաների հետ ինտեգրման հարցերի վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով հաստատելու փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։ Միջոցառմանը մասնակցեցին առևտրային բանկերի, ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու Վրաստանի բանկային համակարգի ներկայացուցիչներ։

Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000.000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը։

ԱրարատԲանկում RIA փոխանցումներ դեպի Ուկրաինա՝ 25% զեղչով
 Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024,

Արմինֆո. Հատուկ առաջարկ՝ մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը կատարելով փոխանցումներ դեպի Ուկրաինա և կիրառելով RIA25AM պրոմո կոդը՝ կստանաք փոխանցման միջնորդավճարի 25% զեղչ։

 Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.

Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը
 Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Գործարկվել է երկրորդային շուկայում արժեթղթերով գործարքների իրականացման Superra հավելվածը: Այն մշակվել է Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության կողմից՝ դեռևս նախորդ տարի Կոնվերս Բանկի հետ կնքված համաձայնագրի շրջանակում:

Արտ. փոխարժեքները
19.06.2026
RUB5.010.00
USD368.15-0.04
EUR421.97-0.05
GBP487.280.28
CAD260.27-0.43
JPY22.83-0.05
CNY54.390.01
CHF456.54-1.58